Երևան, 23.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է Կառավարության նիստից հետո ճեպազրույց լրագրողների հետ. ուղիղ Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Սրտի կաթիլներով, ջրով, սննդով հերթ կանգնելու փոխարեն օգտվեք որոշումից Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց «Տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգը կշարունակի ակտուալ մնալ... Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները

Լիբանանցիները պահանջում են վարչապետ Սաադ Հարիրի վերադարձը

 



Վարչապետ Սաատ  Հարիրի շաբաթէ մը աւելի եւ  խորհրդաւոր պատճառներով կը գտնուի   Սէուտական Արաբիա: Սահմանափակ են  Լիբանանի վարչապետին   հետ հաղորդակցելու  կարելիութիւնները: Օտար  լրատուական աղբիւրներուն արգիլուած է   մօտենալ «ազատութեան  մէջ շրջող» վարչապետին: Անոր մասին տեղեկութիւնները կը ստանանք  սէուտական  լրատուական աղբիւրներէ: Այն բախտաւորները, որոնց առիթ կ'ընծայուի  զրուցելու  վարչապետին հետ, կը ստանան  լակոնական, իսկ  վերադարձի մասին խօսակցութիւններուն՝  «ինշալլա» պատասխանը...:Սէուտական աղբիւրները  «նախկին վարչապետ» անուանումը կու տան  Սաատ Հարիրիին  իրենց  հաղորդումներուն ընթացքին:

Լիբանանեան սահմանադրութեան  համաձայն  վարչապետը  երկրին մէջ պարտաւոր է ներկայացնելու  իր հրաժարականը եւ ոչ՝ օտար ափերու վրայ: Հակազդեցութեան ձայները  հետզհետէ  կը բարձրանան, մանաւանդ երբ սէուտական իշխանութիւնները  մերժեցին Հարիրիի հետ  տեսակցելու Ֆրանսայի նախագահին   փափաքը: Միացեալ  Նահանգներ  թելադրեց  յարգել  Լիբանանի գերիշխանութիւնը՝ Սաատ Հարիրին  ներկայացնելով  շրջանային կարեւոր  դաշնակիցներէն  մին:

Պատկերացուցէք՝   ի՛նչ կրնար պատահիլ,  երբ   Ֆրանսա, Բրիտանիա, Մ. Նահանգներ կամ այլ պետութիւններ  որեւէ պատրուակի տակ կալանաւորեն   իրենց  երկրի  քաղաքացիութիւնը կրող եւ   Լիբանանի կառավարութեան կամ խորհրդարանի անդամներ...:

Ռիատի իշխանաւորներու կողմէ Լիբանանի  վարչապետին առեւանգումին մասին  կը տրուին տարբեր  մեկնաբանութիւններ՝ քաղաքական  եւ անձնական: Առաջինը՝ Լիբանանի  ճանապարհով    քաղաքական  հարուած մը  Իրանին՝ սանձելու Միջին Արեւելքի եւ  Լիբանանի մէջ  անոր քայլերը: Լիբանանեան քաղաքական բեմին վրայ  իրանեան ազդեցութեան  ընդլայնումը լրջօրէն կ'անհանգստացնէ  Ռիատի  երիտասարդ  իշխանները: Սուրիոյ, Իրաքի, Եմէնի  եւ Քաթարի մէջ  սէուտական  ծրագիրներուն ձախողութիւններէն  ետք տնտեսական եւ  ընկերային  ներքին  տագնապ դիմագրաւող Ռիատը  կ'ապրի  նաեւ  իշխանութեան  համար ներքին պայքար:  Գահաժառանգը  մէկ առ մէկ կը  չէզոքացնէ  նախկին  թագաւորին կողմնակից   հեղինակութիւնները: 

Վարչապետ  Սաատ Հարիրիի   հանդէպ Ռիատի  քայլը ազգային վիրաւորանք մըն է  Լիբանանի  հասցէին: Բարեբախտութիւն  է, որ Լիբանանի քաղաքական հոսանքներու մեծամասնութիւնը առաջին իսկ  պահէն  նախազգաց սէուտական  թակարդը, ճիշդ  կողմնորուշեցաւ, մոռցաւ  ներքին  տարակարծութիւնները, միասնական կեցուածք որդեգրեց եւ  ձախողութեան մատնեց   Սէուտական Արաբիոյ նկրտումները: Ռիատի  իշխաններուն սադրանքը աւելի գօտեպնդեց լիբանանցիներու միասնականութիւնը: Լիբանանցիները այսօր   միակամօրէն կը  պահանջեն իրենց վարչապետին վերադարձը: Սաատ  Հարիրի կը մնայ  Լիբանանի վարչապետը: Տակաւին աւելին, լիբանանցիները,  քայլ մը եւս յառաջ երթալով, մերժեցին  յորջորջումներու ոճով  Սաատ Հարիրին  փոխարինելու  Ռիատի  փորձերը...:  Ռիատի  իշխանաւորները  այսօր կը  նախազգան  տարիներու վրայ երկարող   արկածախնդրութիւններու  հետեւանքը եւ սակայն  զգաստանալու, վերատեսութեան ձեռնարկելու փոխարէն՝ այլոց մէջ կը  փնտռեն ձախողութիւններու  պատճառը: Սէուտական Արաբիա, Իսրայէլ եւ  միջազգային  ընտանիքը կը կրեն   Լիբանանի մէջ  իրանեան ազդեցութեան  ընդլայնումը,  Դիմադրութեան  հզօրացումը: Հողի, անարդարութեան եւ  բռնատիրութեան դէմ պայքարող  ժողովուրդ մը  չի կրնար զէնքը վար դնել բռնատիրութեան առջեւ: Այդ ժողովուրդը  պիտի  փնտռէ  շրջանային եւ միջազգային դաշնակիցներ...:

Սաատ Հարիրին Ռիատ հրաւիրելու, սպառնալիքներու տակ հրաժարականը պարտադրելու  երեւոյթը  աւատատիրական  դարաշրջաններու գործելաոճը յիշեցնող  բեմադրութիւն մըն է  պարզապէս:  Հրաժարականին պատճառաբանութիւնները ծիծաղելի են անկասկած: Եթէ  Սէուտական Արաբիա  վերապահութիւններ կամ դժգոհութիւններ ունի  Իրանէն, կրնայ   Ռիատի մէջ  Իրանի   ներկայացուցիչին  ներկայացնել զանոնք եւ կամ ամբողջութեամբ  խզել Իրանի հետ դիւանագիտական յարաբերութիւնները:  Ճիշդ պիտի   չըլլար Լիբանանը  վերածել  սէուտական  խարխափումներուն զոհը, վտանգել  Լիբանանի   քաղաքական, ապահովական  անդորրը,  խլրտումներ հրահրել Լիբանանի մէջ՝ հրահրելով որոշ   լիբանանեան հոսանքներ...կամ դիմել Իսրայէլի...:   

Կարեւոր կէտ մը մեր յարգելի  ընթերցողներուն եւ  Լիբանանի քաղաքական առօրեային հետեւողներուն. 1967-ին, արաբ-իսրայէլեան հակամարտութեան թէժ  օրերուն,  երբ  Եգիպտոսի նախագահ Ճեմէլ  Ապտէլ Նասըր  պայքար կը  մղէր  Իսրայէլի եւ արմատական  Իսլամ  եղբայրներուն դէմ,  նոյնինքն Սէուտական Արաբիան   սպառնաց  Արաբական Թերակղզիէն  արտաքսել  լիբանանցիները,  դադրեցնել  Լիբանանի հետ  ելեւմտական, տնտեսական  գործառքները, սառեցնել  լիբանանցիներուն ունեցուածքները, որովհետեւ   Լիբանան կը  զօրակցէր  Նասըրի  վարած ազգային  քաղաքականութեան: Այս՝ այն օրերուն,  երբ  Լիբանան  կը հետեւէր  Արաբական լիկայէն  բխած  որոշումներուն:  Միշէլ Աունը  չէր  Լիբանանի նախագահը, ոչ ալ  Հըզպալլա  գոյութիւն ունէր  Լիբանանի  քաղաքական  բեմին վրայ, իսկ  Իրանի շահը կը մնար  Սէուտական Արաբիոյ  շրջանային գլխաւոր  դաշնակիցը:

Սաատ Հարիրի  կալանաւորումի առնչութեամբ  ին՞չ է արդեօք Արաբական լիկային տեսակէտը այսօր...:  Ընդհանրապէս ո՞ւր կը  գտնուի այսօր Արաբական լիկան իսրայէլապաղեստինեան  եւ միջարաբական  հակամարտութիւններու մէջ....: Արաբական կամ  օտար   որեւէ  պետութիւն  իրաւունք ունի՞  արդեօք կալանաւորելու  մէկ այլ երկրի  վարչապետ կամ   դիւանագիտական  օղակի պատկանող   ոեւէ անձնաւորութիւն:

Լիբանանցիները  պատճառ  չունին  քարոզչական  պայքար յայտարարելու Սէուտական Արաբիոյ դէմ, սակայն ի՞նչ   քայլերու դիմեն, երբ  վերջինս  կալանաւորած է  իրենց երկրի վարչապետը:

Սաատ Հարիրի  Լիբանանի քաղաքական բեմին վրայ  կը մնայ   չափաւորականութեան,  համակեցութեան եւ  հանդուրժողութեան խորհրդանիշ: Լիբանան, իր ժողովուրդով,  իշխանութիւններով,  բոլոր հատուածներով եւ համայնքներով  կը պահանջէ իր վարչապետին վերադարձը: Լիբանանի մէջ  ներքին հակամարտութիւններ  հրահրելու փորձերը դատապարտուած են ձախողութեան:

Ահարոն Շխրտըմեան

loading...
Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է Կառավարության նիստից հետո ճեպազրույց լրագրողների հետ. ուղիղ Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Սրտի կաթիլներով, ջրով, սննդով հերթ կանգնելու փոխարեն օգտվեք որոշումից Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչե... Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն Դավիթ Պեդանյան. «Խցանումները չեն վերանա» «Տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգը կշարունակի ակտուալ մնալ... Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները Ռուսաստանի սպասելիքները չիրականացան. ի՞նչ հաստատեց Լավրովը Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են անպատասխան, իսկ խնդիրները՝ չլուծված Այգեպանի բացակայությունը «Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն» ՄՅՈւ-ն պարտվեց. Մխիթարյանը բացակայում էր «Բազել» - «Մանչեսթր Յունայթեդ». ուղիղ միացում «Յուվենտուս» - «Բարսելոնա». ուղիղ միացում Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ. Գրան Պրի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan