Երևան, 24.Հունիս.2018,
--
:
--
,
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

Քոբայրի վանքի սեղանատան վերանորոգումը շարունակվում է

 

Միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը՝ 12-րդ դարում կառուցված Քոբայրի վանքը, վերակառուցվում, վերաշինվում է: Վերջին տարիներին ամբողջությամբ վերականգնվել է Քոբայրավանքի զանգակատուն-տապանատունը: Ներկայումս վերակայման աշխատանքներ են տարվում վանքի սեղանատանը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արև Սամուելյանը և լրագրողները նոյեմբերի 11-ին եղել են Քոբայրավանքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

«Գործընթացը մեկնարկել են 2017-ի սեպտեմբերի 6-ին, պետք է ավարտվի 2017-ի նոյեմբերի 30-ին:

Այս տարի ներսից և դրսից նորոգվել է  սեղանատան արևելյան ճակատը: Քիվի ներքևի հատվածը նույնպես վերաշինվում է: Ընդգծեմ, որ վերակառուցման ընթացքում նոր նյութերի միայն 15 տոկսոն ենք օգտագործել մնացյալը վանքինն է»,- նշեց ճարտարապետ Գոռ Միքայելյանը:

 ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ գումարի սղության պատճառով այս տարի մասամբ է վերականգնվում վանքը, սակայն ամբողջական վերաշինման նախագիծ կա: Նախորդ տարիներին ամբողջությամբ վերակառուցվել է վանքի զանգակատունը: Այս տարի շարունակվում են սեղանատան աշխատանքները:  

Նա շեշտեց, որ ամբողջ համալիրի վերականգնման գործընթացը սկսվել է  2006 թվականից: Զանգակատան վերականգնումն իրականացվել է 2011-2014 թվականներին,  2015-ից մեկնարկել են սեղանատան վերականգնման աշխատանքները:

2016-ից արվել են հետազոտական, նախագծման աշխատանքներ: Ուսումնասիրվել է ժայռը, եկեղեցու որմնանկարը, որն իտալացի մասնագետները վերականգնել են երեք տարի առաջ, ամրակայման աշխատանքներ են իրականացվել վանքի ողջ տարածքում:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ և՛ Սանահինում, և՛ Քոբայրավանքում ուշացումներ կան, բայց շինարարական որակի և արդյունավետության առումով Քոբայրի վանքում ավելի լավ պատկեր է. Սանահինում բացթողումները շատ են:

Նման իրավիճակը նորություն չէ, պարզապես այս տարի կարողացանք թափանցիկ և բաց հետևել աշխատանքներին:  Կարծում եմ՝ սա լուրջ զսպող հանգամանք է բոլոր շինարարական ընկերությունների համար, որոնք մասնակցում են պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման աշխատանքներին: Նրանք հաջորդ տարի ավելի պատասխանատու կլինեն»,- շեշտեց Արմեն Ամիրյանը:

Նա ընդգծեց, որ պետք է շարունակել վերահսկողությունը և հաջորդ տարիների մրցույթների ժամկետներն ավելի շուտ հայտարարել, տարվա ընթացքում հետևողական լինել:

«Երեկ  համապատասխան ստորաբաժանմանը ժողովի էի հրավիրել: Հստակ հանձնարարականներ տվեցի: Դրանց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 15-ին  մրցույթի պայմանները, նախահաշիվնեը, ծավալաթերթերը պետք է պատրաստ լինեն: Ստորաբաժանումը պետք է ոչ միայն հետևի շինարարության ընթացքին, այլև մասնագիտական խորհուրդներով օգնի շինարարներին ժամանակին ավարտել գործը:

 2018-ին պարտավոր ենք լավագույն ցուցանիշներն արձանագրել»,- եզրափակեց Ամիրյանը:

Մենաստանը գտնվում է Լոռու մարզում: Հիմնադրել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամը 1171 թվականին:

Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարի սկիզբ, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։

 

loading...
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan