Երևան, 20.Մայիս.2018,
--
:
--
,
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

Գյումրիում կրկին հնչեցին համասյանական մեղեդիները. համերգի օրը քաղաքի հյուրանոցներում ազատ տեղ չի եղել

 

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմից նոյեմբերի 11-ին կրկին հնչեց Տիգրան Համասյանի երաժշտությունը: Այս անգամ մենահամերգի տոմսերը  սպառվել էին դեռ 15 օր առաջ՝ այն պարագայում, որ տոմսի արժեքը Գյումրու համար բավական թանկ էր՝  3  հազարից 7  հազար դրամ: 

Աշխարհահռչակ դաշնակահարին  լսելու էին  եկել ինչպես գյումրեցիներն ու մայրաքաղաքից ժամանած  հյուրերը, այնպես էլ Համասյանի երկրպագուներ տարբեր երկրներից: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց  Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, եթե  սրանից 10 տարի առաջ Գյումրիում Համասյանի մենահամերգի տոմսերը դժվարությամբ սպառվեցին, ապա այսօր  շատերը  այդպես էլ չհասցրեցին տոմսեր ձեռք բերել: «Եթե նույնիսկ  3 համերգ ավելացնեինք, նույն կերպ տոմսերը կսպառվեին: Զանգենք Գյումրու ցանկացած հյուրանոց՝ կստանաք  նույն պատասխանը՝  ազատ  սենյակ չլինելու մասին,  և  դա  հասկանալի է, քանի որ  հանդիսատեսի հիսուն տոկոսը գյումրեցի չէ՝ հյուրեր ունենք Երևանից, Վանաձորից, Վրաստանից, նաև  Իրանից: Այս  համերգը ոչ միայն օգնում է Գյումրու  դրամատիկական թատրոնին, այլ նաև  տուրիզմի մասով իր անելիքն անում է»,- նշեց  թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝  փաստելով, որ  արվել է ամեն ինչ, որ Տիգրան Համասյան ստեղծագործողի բոլոր տեխնիկական պահանջները բավարարվեն:

Ինչպես նախորդ անգամ, երբ Տիգրան  Համասյանը  նվագեց Գյումրու տնակային  «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, ու  հավաքված  գումարը տրամադրվեց  բարեգործության, այս անգամ ևս համերգի ողջ  հասույթը  ուղղվելու է բարեգործության՝ փոխանցվելու է «Գյումրու դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամ»-ին,  որն էլ լուծելու է բնակարանային խնդիր ունեցող դերասանների  բնակարանային հարցը:

Համերգի  ընթացքում հնչեցին ինչպես հայտնի, այնպես էլ նոր սետղծագործություններ։ Ի դեպ,  2018 թվականի փետրվարին լույս է տեսնելու Տիգրան Համասյանի նոր ձայնասկավառակը, որտեղ  տեղ են գտնելու նոր կատարումներ: Ձայնասկավառակը  նվիրված է  մաեստրոյի ծննդավայրին  և  կոչվելու է «For Gyumri»: Ձայնասկավառակից երկու ստեղծագործություն նա ներկայացվեց  մենահամարգի ընթացքում` «Արագած» եւ «Ինքնանկար»: Մենահամերգի վերջին՝  «Լեննագան» ստեղծագործությունը Տիգրան Համասյանը կատարեց Գյումրու Օյունջյանի արվեստի եւ թիվ 7 երաժշտական դպրոցների սաների (ղեկավար` Ռուզան  Շահպարոնյան) մասնակցությամբ:

 

Արմենուհի Մխոյան

loading...
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan