Երևան, 17.Հունվար.2018,
--
:
--
,
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին» Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նույնիսկ խորհրդային ժամանակների կարգավիճակը Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար» ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է» Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տուր, 70%–ն էլ կառավարությունը քեզ տոկոսով կտա

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ առկա է ատելության մթնոլորտ. Սելինա Դողան

 

Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, մեր օրերում դժվարանում են օգտվել միջազգային երաշխիքներից և քաղաքացիական իրավական նորմերից բխող շատ օրենքներ: Բացի այդ, երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազգային փոքրամասնությունները հայտնվել են ատելության խոսքի թիրախում: 
Այս մասին թուրքական Politik Yol լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է մեջլիսի հայ պատգամավոր, Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը:

Նա ընդգծել է, որ պոլսահայ մտավորական Հրանդ Դինքի մահվանից հետո Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները դարձել են ավելի տեսանելի և քննարկվող:

«Վերջին տարիներին երկրում ահագնացող մակարդակի հասնող ատելության մթնոլորտ կա: Եվ այս ամենը դարձել է ներքին քաղաքականության հարց: Հեղաշրջման փորձ է իրականացվում, հաջորդ օրը Ֆեթուլլահ Գյուլենին հայ են անվանում: Սա մշտապես գրպանում պահվող և ամեն հարմար առիթի ցույց տրվող քարտ է: Ցավալի է, որ թեպետ թուրքական քրեական օրենսգիրքը կարգավորում է ատելության հանցագործությունը, սակայն ամեն անգամ, երբ մենք դիմում ենք այդ օրենքին, որևէ արդյունք չենք կարողանում ունենալ: Հակառակը, ամեն անգամ մենք ենք մեղավոր դուրս գալիս»,- նշել է Դողանը:

Հայ պատգամավորն ընդգծել է, որ ներկայում Թուրքիայի հայ համայնքը տարբեր խնդիրների առաջ է կանգնած, ինչպես, օրինակ, պատրիարքի ընտրության հարցը կամ հայկական դպրոցների խնդիրները:

Դողանի կարծիքով՝ պետք  է ժամանակակից կարիքներին համապատասխան փոփոխություններ անել դեռևս Օսմանյան կայսրության ժամանակ ընդունված և նույնությամբ հանրապետական Թուրքիայում կիրառվող ազգային կանոնադրության մեջ: «Ներկայիս իրականությանն ու կարիքներին համապատասխան նոր կանոնադրության անհրաժեշտություն կա: Այդ կանոնադրության պակասն է, որ պատճառ է դառնում այս գործընթացին քաղաքականության միջամտության»,- ընդգծել է նա: Դողանը, սակայն, շեշտել է, որ երկրի իշխանություններն էլ պետք է խնդրի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկեն, ինչը չեն անում:

loading...
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին» Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նույնիսկ խորհրդային ժամանակների կարգավիճակը Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար» ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է» Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տուր, 70%–ն էլ կառավարությունը քեզ տոկոսով կտա Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժեշտության մասին Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են Օզուրգեթիում ավազակային հարձակումից տուժած հայ գործարարը դուրս է գրվել հիվանդանոցից Մխիթարյանի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կապված չեն Մոուրինյոյի հետ. Ռայոլա Նախագահը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Sky Sports. Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Որևէ ընկերություն ուղևորավարձի թանկացման հայտով չի դիմել Երևանի քաղաքապետարան և Տրանսպորտի նախարարություն Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Նախագահի ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորության մասին հարցին ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan