Երևան, 17.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

ԵՄ-Հայաստան առաջիկա համաձայնագիրը քաղաքական լուրջ կարեւորություն ունեցող փաստաթուղթ է. Արմեն Աշոտյան

 



 ԵՄ-Հայաստան առաջիկայում ստորագրվելիք  համաձայնագիրը քաղաքական լուրջ կարեւորություն ունեցող փաստաթուղթ է, քանի որ դրանում հստակ բանաձեւված է Արցախի խնդրի կարգավորման՝ եվրոպական կողմի հետ բանակցված եւ համաձայնեցված մոտեցումը: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Համաձայնագրի վավերացումից հետո ԵՄ-ն փաստացիորեն արտահայտելու է 28 զարգացած պետությունների կարծիքը: Ի վերջո, ադրբեջանական ջանքերը՝ փոխելու բանակցային գործընթացի ձեւաչափը, փակ են լինելու այս համաձայնագրով։ Չի կարող ԵՄ-ն 1.5-2  տարի հետո Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, որտեղ արցախյան հարցի մասով ուրիշ բան գրած լինի»,-ասաց Արմեն Աշոտյանը՝  ընդգծելով, որ համաձայնագրի բազմաթիվ դրույթներ գործելու են անմիջապես մինչեւ ԵԽ կողմից համաձայնագրի վավերացումը: Նա հստակեցրեց, որ խոսքն այն դրույթների մասին է, որոնք բխում են գործընկերության գերակայությունից, ինչն էլ իր հերթին ենթադրում է ֆինանսական աջակցություն՝ բյուջետային և ծրագրային աջակցության տեսքով:

«Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ համաձայնագիրը։ Նմանատիպ պնդումներ եղել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Այդ համաձայնագրի ստորագրմամբ  Հայաստանը նաեւ վերջապես կազատվի այն կարծրատիպից, որով ԵՄ երկրները Վրաստանին առանձնացնում էին մյուս երկրներից, իսկ Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում էին միատեսակ: Այս համաձայնագրի գերնպատակն այն է, որ շարքային քաղաքացիները քաղաքական, սոցիալական, տնտեսական բարեփոխումների արդյունքում ավելի լավ երկրում ապրեն, եւ խնդիր է դրված, որպեսզի պոկվենք Ադրբեջանի հետ ասոցացվելու ԵՄ այդ մոտեցումից»,-նշեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը:

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ համաձայնագրի ստորագրումը համադրման եւ ԵԱՏՄ տարածքում ՀՀ առաջատար երկիր լինելու ապացույցն է. «Դեռեւս 2013 թվականին Հայաստանը պատրաստ էր ստորագրել ասոցացման համաձայնագիրը։ Փաստաթուղթն ուներ քաղաքական և տնտեսական մաս։ Քաղաքական մասը մենք պատրաստ էինք ստորագրել։ Ուկրաինայի համար ԵՄ-ն բացառություն արեց, ՀՀ-ի համար չարեց։ Այն ժամանակվա եվրոպական հանձնաժողովը բավականաչափ ճկուն չգտնվեց։ Մենք ակնհայտ առաջ ենք Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք արդեն 2013թշ թվականից ասոցացված են։ Մենք չենք անում աշխատանք, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները դրական արտահայտվեն մեր երկրի մասին, մենք դա անում ենք, որովհետև ՀՀ քաղաքացիների կյանքը բարելավելու համար եվրոպական մոդելից լավ մոդել չենք տեսնում»,-եզրափակեց նա:

loading...
Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից Շահեն Պետրոսյան. ««Բաց երկնքի քաղաքականությունը» բլեֆ էր». «Էստի համեցեք» սկզբունքն ու «Աէրոֆլոտ»–ի մենաշնորհը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan