Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Նորապատի բնակիչների հարցն առկախ է. վարձով բնակարան տվողները խուսափում են պայմանագիր կնքել


«Փաստ»–ն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր հոկտեմբերի 23–ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի եռահարկ շենքերից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհին, ինչի հետևանքով 10 բնակարանի քաղաքացիներ ամբողջությամբ զրկվել էին գույքից և անօթևան մնացել: Մոտ երկու շաբաթ առաջ Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմից մեզ հայտնել էին, որ բնակիչները վարձով բնակարաններ պետք է գտնեն, որի գումարը համապատասխան չափով վճարելու է կառավարությունը: Արմավիրի քաղաքապետարանից փորձեցինք պարզել՝ այս ընթացքում բնակիչներին որքանո՞վ է հաջողվել վարձով բնակարաններ գտնել:

Արմավիրի քաղաքապետի տեղակալ Խաչիկ Մկրտչյանը «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ բնակարաններ դեռևս չեն գտնվել:

«Իմ տվյալներով՝ մեկ հոգի է բնակարան գտել, մնացածը մեծամասամբ տեղավորվել են իրենց հարազատների տներում: Վարձով բնակարան առաջարկողները խուսափում են վարձակալության պայմանագրերով բնակարաններ տալ: Իրենք կանխիկով են ուզում տալ, առանց պայմանագրերի: Դա է պատճառը, որ մարդիկ չեն կարողանում վարձով բնակարաններ գտնել: Վարձակալի, վարձով բնակարան տվողի և քաղաքապետարանի միջև եռակողմ պայմանագիր պետք է կնքվի»,– ընդգծեց քաղաքապետի տեղակալը:
Նշենք, որ բնակիչներից ոմանք ոչ թե հարազատների բնակարաններում, այլ վրաններում էին ապրում: Հարցին, թե վերոնշյալ խնդիրը լուծվե՞լ է, Խ. Մանուկյանը սկզբում նշեց, որ նրանք հարազատների տանն են ապրում: Այնուհետև, խոսքը շարունակելով, հավելեց. «Միգուցե ցերեկային ժամերին վրաններում լինեն, բայց գիշերը հարազատների տուն են գնում: Այս պայմաններում ինչպե՞ս կարող է մարդը վրանի տակ ապրել»:

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ քաղաքապետարանն այլ տարբերակ և լուծում չի կարող առաջարկել. «Առաջարկել ենք, որ վարձակալությամբ ապրեն, մինչև կառավարության մակարդակով խնդիրը լուծվի: Մենք ի՞նչ այլ տարբերակ կարող ենք առաջարկել»:

Դիտարկմանը, թե կառավարության հետ երկխոսության այլ տարբերակ կամ դիմում չեն պատրաստվում ներկայացնել, քաղաքապետի տեղակալը բացասական պատասխան տվեց:



Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan