Երևան, 17.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Ուսխորհուրդները շարունակում են մնալ իմիտացիայի օղակներ


Ուսանողական դասադուլները իրենց բուն խնդրից բացի առաջ բերեցին հարակից մի շարք խնդիրների քննարկումներ: Մասնավորապես այս օրերին հաճախ է խոսվում համալսարանական ուսխորհուրդների մասին: Իշխանությունը փորձում է քարոզչական նպատակներից ելնելով ուսխորհուրդներին ներկայացնել որպես երիտասարդության ձայն:

Փորձ է արվում նաև դասադուլավորներ–ուսխորհուրդներ հակադրություն ստեղծել ու քանակական առավելության հաշվին հաղթող հռչակել ուսխորհուրդներին և նրանց միաձայն համաձայնությունը ազգ–բանակ կոնցեպտին: Ի պատիվ դասադուլավորների, Վիգեն Սարգսյանի նախագծած հերթական ծուղակի մեջ դասադուլավորները չընկան:

Բայց խնդիրը, որ քննարկվում է կոնկրետ թարմ առիթով, նոր չի սկսվում և նոր չի ավարտվելու: Համալսարանական ուսխորհուրդները վեր են ածվել յուրատեսակ ՀՀԿ–ական երիտասարդական կուսակցական ցանցերի, որոնց նպատակն է ստեղծել իմիտացիա, որ ուսխորհուրդները ներկայացնում են երիտասարդությանը: Ունենալով որոշակի ֆինանսական լծակներ, վայելելով համալսարանական ադմինիստրացիայի հովանավորությունը, ուսանողական խորհուրդները ստանում են բավականին շատ առավելություններ՝ թե՛ կրթության գործընթացում իրենց կյանքը դյուրացնելու, թե՛ հետագայում ՀՀԿ շարքերը համալրելու համար: Զարմանալի պատահականությամբ, ցանկացած անգամ, երբ որևէ երիտասարդական ակցիա է տեղի ունենում, որի թիրախում համալսարաններն են, ուսխորհուրդները հայտնվում են ռեկտորատի, իշխանության, դեկանի կողքին: Չեն փորձում դառնալ միջնորդ կամ բուֆեր, այլ հստակ, ի սկզբանե, առանց քննարկումների դիրքավորվում են՝ դրանով իսկ ցույց տալով իրենց իրական նպատակը:

Այս իմիտացիոն օղակը շատ օգտակար է իշխանության ու համալսարանական ղեկավարության համար: Բայց այն փաստացի չեզոքացնում է շատ կարևոր մի ոլորտ՝ երիտասարդության ինքնակազմակերպման ոլորտը:

Սարգիս Մեսրոպյան


«Փաստ» օրաթերթ

loading...
Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից Շահեն Պետրոսյան. ««Բաց երկնքի քաղաքականությունը» բլեֆ էր». «Էստի համեցեք» սկզբունքն ու «Աէրոֆլոտ»–ի մենաշնորհը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan