Nyut.am | Քաղաքաշինության կոպիտ սխալի հետևանքով է փողոցներում հեղեղումներ առաջանում
Երևան, 20.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Քաղաքաշինության կոպիտ սխալի հետևանքով է փողոցներում հեղեղումներ առաջանում



Մայրաքաղաքում երկու օր տեղացող անձրևի հետևանքով շատ փողոցներ հեղեղվել են անձրևաջրով: Ջուրը լցվել է նաև բնակիչների տները: Փողոցների հեղեղումը թույլ դրենաժային համակարգի հետևանք է: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

«Կոյուղու խողովակները փոքր են, ուժը չի պատում ջուրը մեջն անցկացնի և հետ է տալիս»,– խնդիրը ներկայացրեց քանդակագործը: Նա նշեց, որ այդ դրենաժային համակարգն արդեն 30 տարվա պատմություն ունի: Այստեղ, ըստ քանդակագործի, քաղաքաշինության կոպիտ սխալ են թույլ տվել, ինչի հետևանքով այսօր քաղաքացիները տուժում են:

«Սխալ են հաշվել՝ խողովակները պետք է լայն լինեին: 1 միլիոնանոց քաղաքի համար այդ պարամետրերը չեն համապատասխանում: Երևի հաշվարկել են որպես հինգ հարյուր հազարանոց քաղաք և մտածել են, թե այդքան ջուր չի լինի: Ջուրը լցվում է, որ խողովակներով գնա, բայց նեղ է, ինչքան կարողանում է գնում է, մնացածն էլ դուրս է գալիս և փողոցներում լճակներ են գոյանում: Պետք է շատ մեծ լինի, որ հոսող ջուրը չկանգնի»,– նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ նման խնդիր կա Մաշտոցի պողոտայում: Բնակիչների դժգոհությունն էլ արդարացված է համարում:

«Փակ շուկայի մոտ նույն վիճակն է: Գետնանցումների մոտ ևս ջրի կուտակումներ են առաջանում: Դա լավ չի, պետք է ուշադրություն դարձնել և լուծում տալ: Տեղեր կան, որտեղ սարսափելի վիճակ է»,– նկատեց Առաքելյանը:

Նման իրավիճակ է նաև Նոր Նորքում: Քանդակագործն ասաց, որ ջուրն այդտեղ հոսում է, որի միջով նույնիսկ ավտոմեքենաներն են դժվարությամբ տեղաշարժվում: Հիշեցրեց, որ խնդիրը միայն մայրաքաղաքում չէ: Գյումրիում ևս անձրևաջրերը ողողում են քաղաքի փողոցները: Հենց անձրևները սկսվում են, խնդիրն ի հայտ է գալիս: Նրա կարծիքով՝ պետք է պատրաստ լինել տեղումներին և քայլեր ձեռնարկել խնդիրը կարգավորելու համար: Միայն սա չէ, որ քանդակագործը օրակարգային է համարում: Խմելու ջրի ներքին ցանցն էլ արդիականացման կարիք ունի:

«Այդ բոլոր խողովակները մաշված վիճակում են, պետք է փոխել»,– կարևորեց Առաքելյանը:

Նրա տեղեկություններով՝ դրենաժային համակարգի հարցը կարգավորման փուլում է: Քաղաքաշինության կոմիտեն խնդիրը վերացնելու ուղղությամբ ծրագիր է մշակում:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan