Երևան, 11.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Քաղաքական և ռազմավարական ենթատեքստ չկա. ինչո՞ւ է Թուրքիան տեսախցիկներ տեղադրում ՀՀ–ի հետ սահմանին



Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունն օրեր առաջ հայտարարեց, որ Թուրքիան արդեն սկսել է փորձարկել Հայաստանի հետ սահմանի՝ Կարսի հատվածում տեղադրված տեսանկարահանման–վերահսկման համակարգը: Կարսի նահանգապետարանից հայտնել էին, որ նշված քայլն ուղղված է սահմանային անվտանգության պահպանմանը և անցանկալի դեպքերի կանխարգելմանը:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով, չգիտես ինչու, Հայաստանում այդ տեսախցիկների տեղադրման փաստը որոշակի հարցեր է առաջացրել:

«Ավելի վաղ Թուրքիան հայտարարեց, որ պատ է կառուցելու, ինչն ավելի մեծ իրարանցում առաջացրեց: Թուրքիան հիմնավորեց, որ պատը կառուցում է անվտանգությունն ապահովելու համար: Պատի կառուցման գաղափարի հիմքը Սիրիայի հակամարտությունն էր, քանի որ Սիրիայից դեպի Թուրքիա ներգաղթյալների անկանոն հոսք սկսվեց: Բացի այդ՝ ահաբեկիչները և զինյալները ևս դեպի Թուրքիա սկսեցին անցուդարձ անել: Սա էր պատճառը, ըստ որի՝ պատ կառուցելով Թուրքիան որոշեց վերահսկողություն սահմանել իր տարածքում: Պատը կառուցվեց, բայց հետագայում մենք ականատես եղանք մի հայտարարության, համաձայն որի՝ պատի կառուցման ծրագիրը ներառելու է ոչ միայն Սիրիան, այլև Իրանը և Հայաստանը: Մենք այդ ժամանակ փորձեցինք առանձնացնել Հայաստանը, բայց չէ որ կար նաև Իրանի և Սիրիայի հանգամանքը: Այսինքն՝ կենտրոնանալն այն փաստի վրա, թե ՀՀ–ի հետ սահմանին պատ է կառուցվելու, այդքան էլ տեղին չէր: Իսկ հիմա հերթը հասավ տեսախցիկներին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց թուրքագետը՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պատը Թուրքիայի կառավարության համապետական ծրագիրն է, մինչդեռ տեսախցիկները Կարսի նահանգապետարանի կողմից են տեղադրվել:

«Իսկ հիմա ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ որոշվեց տեսախցիկ տեղադրել: Տեսեք՝ ի տարբերություն հայկական կողմի՝ Թուրքիայի կողմից սահմանին որևէ բան չկա: Այսինքն՝ ՀՀ–ի կողմից հասարակ քաղաքացին չի կարող հասնել մինչև Թուրքիայի սահման, քանի որ ճանապարհին կհանդիպի սահմանապահներին, որոնք բավականին մեծ, խիստ և զգոն հսկողություն են իրականացնում: Զուգահեռ՝ Թուրքիայի կողմից ցանկացած մարդ կարող է մոտենալ սահմանին և անցնել հայկական կողմ: Իհարկե, չի հասնի, սահմանապահները բավականին աչալուրջ են, բայց Թուրքիայի կողմից ոչ սահմանապահներ կան, ոչ փշալարեր: Մեծ հաշվով՝ անցանկալի միջադեպերը կանխելու համար են որոշել տեսախցիկներ տեղադրել: Այս պարագայում Հայաստանը մտածելու ոչինչ չունի: Այսինքն՝ տեսախցիկների տեղադրման հարցում պետք չէ ո՛չ քաղաքական և ո՛չ ռազմավարական ենթատեքստ փնտրել»– ընդգծեց Ա. Իսպիրյանը:

Թուրքագետը շեշտեց՝ մեզ մոտ վաղուց կան այդ տեսախցիկները, ո՞վ է այդ մասին բարձրաձայնել. «Թուրքական կողմը քանի՞ անգամ է անհանգստություն հայտնել այդ առումով: Կարելի է ասել, որ թուրքական կողմը սահմանի պաշտպանության գործը թողել է հայկական կողմի և ռուսական սահմանապահ զորքերի զգոնության վրա: Իրենք համոզված են, որ մեր կողմում հսկողությունը լավ է կատարվում: Կարող է նաև հարց առաջանալ, թե ինչո՞ւ է նման տարբերակված մոտեցում ցուցաբերվում այս հարցում, այսինքն՝ ՀՀ–ի կողմից ուժեղ հսկողություն, Թուրքիայի կողմից՝ ոչ: Նշեմ, որ անվտանգության պահպանման այս տարբերությունը ԽՍՀՄ–ից է գալիս: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունները կամ սահմանապահ ռուսներն են որոշել լուրջ վերահսկողություն իրականացնել: ԽՍՀՄ–ի բոլոր սահմաններն ապահովված են եղել սահմանային պատնեշներով, փշալարերով, հատուկ զոնաներով, և այդ ավանդույթը շարունակվում է: Թուրքիայի կողմից չի եղել, և իրենց մոտ այսօր էլ պարզապես պարեկային հսկողություն է կատարվում՝ մեքենան ժամանակ առ ժամանակ սահմանի երկայնքով կարող է պտույտ կատարել»:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan