Երևան, 17.Հունվար.2018,
--
:
--
,
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին» Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նույնիսկ խորհրդային ժամանակների կարգավիճակը Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար» ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է» Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տուր, 70%–ն էլ կառավարությունը քեզ տոկոսով կտա

Միքայել Մելքումյան. «Կառավարությանը չի հաջողվել անհետաձգելի միջոցառումներ իրականացնել». «Ծառուկյան դաշինքը» բյուջեի վերաբերյալ առաջարկություններ ունի



2018 թ. Հայաստանի պետական բյուջեի օրենքի նախագիծը հոկտեմբերի 30–ից քննարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում: Երկու շաբաթվա ընթացքում հանձնաժողովներում քննարկվեցին փաստաթղթի բոլոր դրույթները: Այս փուլում նախատեսվում են առաջարկներ, որոնց էլ անդրադարձ կկատարվի խորհրդարանական նստաշրջանի ընթացքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ 2018 թ. բյուջեն սուր քննադատության արժանացրած «Ծառուկյան դաշինքը» պատրաստվո՞ւմ է արդյոք առաջարկություններ ներկայացնել:

«Մենք անպայման ներկայացնելու ենք առաջարկություններ: Կլսենք, թե լիագումար նիստում ինչ ձևով են ներկայացնում նյութը, որովհետև այդ ընթացքում փոփոխությունների է ենթարկվում: Կլսենք և ըստ այդմ կներկայացնենք առաջարկությունները, որոնք, ի դեպ, արդեն պատրաստ են»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Մ. Մելքումյանը:

Անդրադառնալով 2018 թ. բյուջեի նախագծին՝ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ այս բյուջեում փորձում են կապիտալ ծախսերը հակադրել սոցիալական ծախսերին, ինչն իրենց համար անընդունելի է:

«Ընդ որում՝ եթե աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները չեն ավելանում, նշանակում է՝ ներքին պահանջարկը ևս չի աճելու: Պետք է հաշվի առնել, որ առանց այդ էլ Հայաստանն աղքատ շուկա ունի, կա աղքատություն և գործազրկություն: Այս ամենը գումարվելու է և, ի վերջո, հանգեցնելու է ներքին պահանջարկի կրճատմանը: Ընդ որում՝ մենք չենք նախատեսում, որ Ռուսաստանից եկող տրանսֆերտները ևս ավելանալու են: Հաջորդ կարևոր հարցն այն է, որ նախատեսված կապիտալ ծախսերի իրականացման համար դեռևս չկան ստերիլ և թափանցիկ մեխանիզմներ, որոնք կապահովեն դրանց արդյունավետությունը: Հասկանալի է՝ դու ուզում ես սոցիալական ծախսի մի մասն ուղղել կապիտալ ծախսերին, բայց ինչո՞վ ես ցույց տալու, որ այն ծախսերը, որոնք անելու ես, լինելու են թափանցիկ և արդյունավետ: Ասվածի վառ օրինակ են օտարերկրյա վարկերը, որոնք այդ առումով ևս խնդիր են առաջացնում»,– ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ տնտեսության իրական հատվածում գյուղատնտեսության և շինարարության ոլորտի անկում ունենք. «Իսկ արդյունաբերության ոլորտում էլ ընդամենը ոչ արտադրողական ապրանքների աճ ունենք, ինչպիսիք են խմիչքը, սնունդը, հանքագործական թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը: Այս ամենը ցույց է տալիս, որ մեր տնտեսության դիմադրողականությունը, բնականաբար, համապատասխան մակարդակի վրա չէ: Մարդիկ չեն տեսնում այն տեսլականը, ըստ որի՝ կարող են իրենց աշխատանքով կամ աշխատավարձով որոշակի աճ ունենալ: Այս ամենը, բնականաբար, թևաթափ է անում: «Ծառուկյան դաշինք»–ի մոտեցումներն այլ են: Մենք ասել ենք, որ անհետաձգելի միջոցառումներ են պետք, որոնք կկանգնեցնեն «արյունահոսությունը»՝ արտագաղթը, գործազրկությունը և աղքատությունը: Մենք կարծում ենք, որ կառավարությանը չի հաջողվել իրականացնել այդ անհետաձգելի միջոցառումները: Իսկ հայտարարություններն ու գործը տարբեր բաներ են»:

Հարցին, թե դաշինքը վերջնական որոշում ունի՞, թե ինչպես է քվեարկելու բյուջեի նախագծին, Մ. Մելքումյանը պատասխանեց. «Մենք դեռ պաշտոնական քննարկում չենք իրականացրել և որոշում չունենք: Հաջորդ շաբաթվա ընթացքում պաշտոնական քննարկում է սպասվում: Բայց ֆոնը, բնականաբար, չի կարող դրական լինել՝ կարող է միայն բացասական լինել: Բայց դեռ կքննարկենք, և բոլոր գործոնները հաշվի առնելով՝ մեր որոշումը կընդունենք»:


Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին» Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նույնիսկ խորհրդային ժամանակների կարգավիճակը Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար» ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է» Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տուր, 70%–ն էլ կառավարությունը քեզ տոկոսով կտա Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժեշտության մասին Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են Օզուրգեթիում ավազակային հարձակումից տուժած հայ գործարարը դուրս է գրվել հիվանդանոցից Մխիթարյանի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կապված չեն Մոուրինյոյի հետ. Ռայոլա Նախագահը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Sky Sports. Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Որևէ ընկերություն ուղևորավարձի թանկացման հայտով չի դիմել Երևանի քաղաքապետարան և Տրանսպորտի նախարարություն Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Նախագահի ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորության մասին հարցին ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan