Երևան, 19.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Գրողը պետք է ժողովրդի կողքին լինի. Արձակագիր Դավիթ Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշվեց հանդիսավոր ցերեկույթով

 


Հրապարակախոս, արձակագիր, լրագրող Դավիթ Սարգսյանը ազնիվ հոգի  է, որը շարունակում է իր հոր Մկրտիչ Սարգսյանի պայծառ, բաց հոգու տոհմական շառավիղը: Դեռ պատանի տարիներից պատմվածքներ, ապա հրապարակախոսական նյութեր գրելով` նա հաստատեց, որ ինքը հոր ստվերում չէ, այլ ինքնատիպ է և չի կարող չգրել: Այսպես` նոյեմբերի 10-ին  Դավիթ Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսությանը գրողի մասին արտահայտվեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին Հայաստանի գրողների միությունում:

«Նրա գործերը Աշոտ Պետրոսյանի և այլոց մասին փաստում են, որ Դավիթը մշտապես զգում է ժամանակի երակը, ներշնչվում ոչ միայն ընթացիկ կյանքի թոհուբոհից, իրադարձություններից, ժամանակի թեժ փոփոխություններից, այլև պատմական հիշողություններից»,- նշեց ՀՀ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց, որ Սարգսյանը  լավ ընկեր է, լավ մարդ, լավ ընտանիքի հայր:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով`վերջին երեք տասնամյակում Դավիթ Սարգսյանը լայն գործունեություն է ծավալել  Հայաստանի գրական, հասարակական, մշակութային կյանքում: Նա սիրված է, փնտրված:

«60-ամյակս է, գրական գործունեությանս քառասուն տարին: Երբ ամփոփում եմ արածս, բավարարվածություն չեմ զգում: Շատ կցանկանայի ավելին անել, թեև խիղճս հանգիստ է:  Աշխատել եմ ուժերիս ներածին չափով, փորձել եմ գրականության միջոցով մարդու ծանր պահերին նրա կողքին լինել, որ հույսի, հավատի, սիրո կանթեղը չմարի:

Կուզեի գրողի խոսքը ավելի արժևորվեր: Դա կախված է և’ գրողից, և’ հասարակությունից: Եթե բարձր գրական արժեքներ են մատուցվում, հանրությունը դրանք չի կարող մերժել: Պարզապես գրողը պետք է ժողովրդի կողքին լինի, ժողովուրդը պետք է հավատա իր գրողին, քանի որ գրողը ուսուցիչ է: Գեղարվեստական գրականությամբ կրթվում է անհատը, հասարակությունը:  Դեմ եմ ինքնանպատակ մշակույթին. կարծում եմ` գրականության և ժողովրդի միջև միշտ անմիջական կապ պետք է լինի, գրողը պետք է զգա մարդկանց զարկերակը»,-ընդգծեց հոբելյարը` Դավիթ Սարգսյանը:

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan