Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Շարժայում Հայաստանը նախատեսում է բացել առևտրաարդյունաբերական կենտրոն

Շարժայում Հայաստանը նախատեսում է բացել առևտրաարդյունաբերական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, հողատարածքը հատկացված է, ներկայում շենքի նախագծային փուլն է:

«Փորձելու ենք առաջընթաց գրանցել այս ուղղությամբ, որովհետև առևտրի տուն ունենալը կարևոր գործիք է: Այժմ հստակեցվում է առևտրաարդյունաբերական կենտրոնի մոդելը: Նախատեսում ենք, որ այն կմեկտեղվի մի քանի գործառույթ: Նախ կլինի հայկական ապրանքների ցուցահանդես, այնուհետև նախատեսված է բաժին հայաստանյան զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու համար: Դրանից բացի, Հայաստանի բիզնես ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի այնտեղ գրասենյակներ ունենալ»,-ասաց նա:

Հովհաննես Ազիզյանը նշեց, որ չի բացառվում առևտրաարդյունաբերական կենտրոնի մոդելն այլ ուղղություններով կիրառելը: Մանավանդ, որ այլ երկրներում նման կենտրոն բացելու առաջարկներ կան:

«Այն արտահանումը խրախուսող լավ ուղղություններից  մեկն է: Պետք է կենտրոնանալ այն շուկաների վրա, որոնք մեզ համար մեծ պոտենցիալ ունեն: Այսօր կան առաջարկություններ Ռուսաստանում՝ Մոսկվայում, այդպիսի կենտրոն ստեղծելու համար: Մեզ համար դա նոր ուղղություն է, փորձ ձեռքբերելով, մեկ, երկու այսպիսի ծրագիր անելով, կարող ենք հասկանալ, թե որքանով այն կաջակցի արտահանմանը: Դրա հիման վրա էլ կորոշենք, այն տարածելու անհրաժեշտություն կա, թե այլ մեխանիզմների վրա կենտրոնանանք»,-ավելացրեց փոխնախարարը: Նա ընդգծեց, որ փորձելու են այդ ծրագրերը իրականացնել բիզնեսի հետ համագործակցությամբ:

loading...
Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan