Nyut.am | Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը հիացրել է ռումին հանդիսատեսին
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը հիացրել է ռումին հանդիսատեսին

 


 Ռումինական մի շարք առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են այժմ Իսպանիայում բնակվող լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանի/Ara Malikian՝ նոյեմբերի 7-ին Բուխարեստի հռչակավոր Սալա Պալատուլուի/Sala Palatului դահլիճում կայացած մենահամերգին, իսկ a1 հեռուստաընկերության «Բարի առավոտ» հաղորդումը համերգից մի քանի օր առաջ հյուրընկալել էր Մալիքյանին։

Համերգը կրում էր «Ջութակի անհավատալի շրջագայություն» խորագիրը, ինչը նկարագրում է արտիստի կապը իր երաժշտական գործիքի հետ. ջութակը պատրաստում է իտալական Մոդենայի հմուտ վարպետներից մեկը, որը հասնում է մինչեւ Լիբանան, որտեղ երեքամյա Արան այն նվեր է ստանում հորից, նա էլ իր հորից, ինչը նրանց անբաժան է դարձնում եւ հիմք է դնում ժամանակի միջով եւ երաժշտության տարբեր ժանրերի համադրությամբ երաժշտական մի փառահեղ շրջագայության։ Վիրտուոզ կատարումներին զուգահեռ Մալիքյանը նույն վարպետությամբ մանրապատումների ձեւով հանդիսականին է ներկայացնում իր եւ իր ընտանիքի կյանքի ուղին` Հայոց ցեղասպանությունից, որը վերապրել է արտիստի պապիկը, մինչեւ Լիբանանյան մանկություն ու պատանեկություն, այնուհետեւ ուսումնառություն եւ հաստատում Եվրոպայում: Դահլիճը երկարատեւ հոտնկայս ծափահարեց, երբ արտիստը կատարեց իր իսկ ստեղծագործությունը, որ նա գրել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով եւ նվիրել երեկվա եւ այսօրվա բոլոր զոհերին ու տառապյալներին:  

Հիշեցնենք, որ ռումին հանդիսատեսը մեկ անգամ արդեն հասցրել էր հիանալ Մալիքյանի տաղանդով, երբ 2016 թ. մայիսի 27-ին Արա Մալիքյանը ելույթ ունեցավ Բուխարեստում՝ տպավորելով իր հրաշալի ստեղծագործություններով, որոնց թվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915»-ը, Բախի ստեղծագործությունները, ռումինական ավանդական «Արտույտը» կամ Լեդ Զեփելինի «Քաշմիրը»։ Այդ ժամանակ Մալիքյանը գերել էր ռումին հանդիսատեսին ոչ միայն իր ոճով եւ մատուցմամբ, այլեւ այն խոստովանությամբ, որ նա շատ է սիրում ռումինական ավանդական երաժշտությունը. «Այն առանձնահատուկ է հատկապես ջութակահարների համար։ Շատ բուռն զգացումներ ունեցանք «Արտույտը» ներկայացնելիս, ու չգիտեմ՝ արդյո՞ք դա լավ ներկայացրինք, թե՞ ոչ», նշել էր Մալիքյանը։

Համերգի ընթացքում նշելով, որ լիբանանահայ է՝ Մալիքյանը ներկայացրել էր «1915»-ը եւ խոսել Ցեղասպանության մասին. «Այս ցեղասպանությունը մոռացված չէ։ Այն նույնիսկ ճանաչված չէ որոշ երկրների կողմից։ Դրա պատճառով է, որ դեռեւս տեղի են ունենում նման ոճրագործություններ։ Սիրիայում տեղի է ունենում ցեղասպանություն, եւ ոչ ոք ոչինչ չի կարողանում անել»։

Հենց նախորդ տարվա համերգի ժամանակ էր Մալիքյանը խոստացել, որ կվերադառնա Բուխարեստ։

Նոյեմբերի 7-ի համերգից հետո Արա Մալիքյանը Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին եւ իրեն ողջունելու եկած հայերին խոստովանեց, որ փափագում է Հայաստան գալ համերգի եւ սպասում է այն  պահին, երբ դա կհաջողվի:

Սալա Պալատուլույում Մալիքյանին նվագակցում էին Ումբերտո Արմասը/Humberto Armas (ջութակ), Հեկտոր Էլ Տուրկոն/Hector El Turco (թմբուկ), Կրիստինա Լոպեսը/Cristina Lopez (թավջութակ), Խորխե Գուիլեն Դել Կաստիյոն/Jorge Guillen Del Castillo (ջութակ), Տանյա Բերնաես Աբադը/Tania Bernaez Abad (կոնտրաբաս), Նանթա Կումարը/Nantha Kumar (հնդկական թմբուկ), Տոնի Կարմոնան/Tony Carmona (կիթառ)։

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan