Երևան, 19.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

Ադրբեջանն իր անհաջողություններում հայի արյուն է փնտրում


Պարզվում է՝ Ադրբեջանի համար աշխարհի բոլոր մեղքերի ակունքում, բոլոր անհաջողությունների պատճառը հայերն են: Դեռ ավելին, երբ իրենց ինչ–որ մեկի դիրքորոշումը դուր չի գալիս՝ մատնանշում են տվյալ մարդու հայկական ծագում ունենալու փաստը:
Օրերս, ռուս–իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը նշել էր, որ մտադիր է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հայցով, որտեղ նախկինում դատապարտված էր եղել երեք տարվա ազատազրկման: Վերջինս իհարկե ութ ամիս անց՝ այս սեպտեմբերին, բաց էր թողնվել: Դատարանում իր ձերբակալությունը վիճարկելու պատրաստակամության մասին Լապշինը հայտնել էր իր բլոգում՝ ներկայացնելով իր դիտարկումները ադրբեջանական ԶԼՄ–ների՝ ռուսական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:

Լապշինն իր բլոգում գրել է, որ իր Բաքվի ընկերներն իրեն մի հոդվածի հղում են ուղարկել. «Բարկանալով Ռուսաստանի Դաշնության իմ իրավունքները պաշտպանելու փաստից՝ Ադրբեջանի իշխանությունները իրենց ԶԼՄ–ների միջոցով սկսել են քարկոծել ռուսական իշխանություններին: Սկզբում վիրավորում էին ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Մարիա Զախարովային, իսկ հիմա հասել են Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ անվանելով նրան արտաքին գործերի ռուս–հայկական նախարար, ինչի մասին գրում է պաշտոնական ԶԼՄ–ն»:

Նշենք, որ Լավրովի արմատների վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան: Հայկական Վիքիպեդիայում գրված է, որ նա հայկական արմատներ ունի: Որոշ տեղերում նշվում է, որ նրա հայրը թբիլիսահայ է և կրել է Քալանթարով կամ Քալանթարյան ազգանունը: Սակայն մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում նշվում է, որ Լավրովը ռուս է:

Ամեն դեպքում մարդու արմատների՝ այս դեպքում հայկական ծագում ունենալու շահարկումը, միմիայն խոսում է ադրբեջանցիների` մեր դեմ տրամադրվածության և աշխարհի ցանկացած խնդրում՝ հայերիս մեղքի բաժինը խոշորացույցով փնտրելու մասին: Այստեղ են ասել՝ սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշն են տեսնում:
Ըստ Լապշինի՝ հոդվածում դիտավորյալ կերպով նշվում է ՌԴ արտգործնախարարի ազգությունը, ինչը թողնում է տպավորություն, թե ցանկացած մարդ, ով ունի ինչ–որ կապ հայ ժողովրդի հետ՝ արդեն հանցագործ է: Դե իսկ Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքը հայտնի է բոլորին ու շատ վաղուց:

«Ու սա տեղական ԶԼՄ–ներն են քաղաքացիների գլուխը մտցնում՝ այդպիսով թշնամու կերպարն էլ ավելի ընդգծելով: Սա հիշեցնում է Հիտլերի ռասայական թեորիան հերաների ու սլավոնների վերաբերյալ: Այնպես չէ՞: Նացիստները նույնպես սիրում էին արիականների մեջ «կեղտոտված արյան» տոկոս որոշել, ու միաժամանակ պետության բոլոր խնդիրները վերագրել հրեաների ինտրիգներին»,– գրում է Լապշինը:

Լապշինը նաև շեշտում է, թե միաժամանակ որքան լավն են Մոսկվայի, Լոնդոնի, Թել Ավիվի ու Կիևի իր ադրբեջանական ընկերները, նույնքան էլ տհաճ է այդ պետությունը՝ հավելելով, որ մոտավորապես մեկուկես ամսվա ընթացքում իր բողոքը կհասնի Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan