Nyut.am | Մանկական ֆիլմերի երկրպագուների թիվն ավելանում է. յուրահատուկ ժեստ՝ կազմակերպիչների կողմից
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Մանկական ֆիլմերի երկրպագուների թիվն ավելանում է. յուրահատուկ ժեստ՝ կազմակերպիչների կողմից



Նոյեմբերի 7–ին պաշտոնապես մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13–րդ միջազգային փառատոնը: Բացման արարողությունն ուղեկցվեց տոնական միջոցառմամբ: Նախ՝ հետաքրքրական էր կազմակերպիչների յուրահատուկ մոտեցումն ու ժեստը. հյուրերի առաջին շարքերում բացառապես հայ զինվորներն էին, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաները: Դահլիճի մյուս շարքերում արդեն փառատոնի կազմակերպիչներն էին, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության լիազոր դեսպան Պետր Միկիսկան, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը, մշակութային և հասարկական գործիչներ:

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ողջունելով ներկաներին, կարևորեց այն հանգամանքը, որ այս տարի փառատոնն ընդգրկում է Հայաստանի այլ քաղաքներ ևս:
«Տարեցտարի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի երկրպագուների թիվն ավելանում է: Փառատոնի շնորհիվ մեծ տարածում է գտնում նաև մանկական կինեմատոգրաֆիայի նկատմամբ հետաքրքությունը: Այս տարիների ընթացքում փառատոնը յուրահատուկ հարթակ է դարձել նոր մանկական ֆիլմերի համար: Իսկ միջոցառման բարեգործական ուղղվածությանը հանդիսատեսն ավելի լայն շրջանակ ունենալու հնարավորություն է տալիս»,–ասաց ՌԴ դեսպանը:

Ելույթի վերջում Իվան Վոլինկինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանին պատվոգիր հանձնեց ակտիվ գործունեության համար:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև ռեժիսոր Կարեն Շահնազարովի ««Աննա Կարենինա. Վռոնսկու պատմությունը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Փառատոնի բացմանը ներկա էր նաև ֆիլմի գլխավոր հերոսի եղբոր դերակատարը՝ Իվան Կոլեսնիկովը:

Դերասանն իր ելույթը կատակով սկսեց. «Երեխաների համար ««Աննա Կարենինա. Վռոնսկու պատմությունը» շատ ուրախ ֆիլմ է: Հատկապես այն դեպքում, երբ գլխավոր հերոսուհին գնացքի տակ է նետվում: Երեխաներին երևի հետաքրքիր կլինի»:
Շարունակելով խոսքը, Իվան Կոլեսնիկովն ընդգծեց՝ հրաշալի է այն փաստը, որ կազմակերպվում են այնպիսի փառատոներ, ինչպիսին «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն է:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ծնողի համար կարևոր է, որ իր երեխաների համար ավելի լավ լինի: Ինձ համար կարևոր է, որ իմ երեխաներն ինձնից խելացի լինեն: Համոզված եմ, որ բոլոր մանկական փառատոները կստեղծեն այն հնարավորությունը, որի միջոցով մենք կկարողանանք մեր երեխաներին տալ այն, ինչը կօգնի նրանց դառնալ ավելի լավը՝ քան մենք ենք»,–հավելեց դերասանը:

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերի անոնսները, անվանակարգերն ու ժյուրիի կազմերը: «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում ժյուրիի անդամներ կլինեն Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Վանաձոր և Թեղուտ համայնքների երեխաները: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի ժյուրիի կազմում կլինեն Գավառի մանկատան սաները, իսկ «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները: «Ես իրավունք ունեմ» անվանակարգում էլ ժյուրիի կազմում ներգրավված են Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում էլ ընդգրկվել են Հայաստանի և Արցախի զորամասերի զինվորները:

Նշենք, որ փառատոնի բացմանը ներկա էր նաև «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Բորիս Գրաչևսկին, ով իր երախտագիտությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին:
Միջոցառումը եզրափակվեց օսկարակիր «Երգիր» ֆիլմի ցուցադրմամբ:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan