Yerevan, 24.April.2018,
--
:
--
,

Սաադ Հարիրին հոր սխալներն է կրկնում


1992–98–ին և 2000–2004թթ. Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիին իր երկիրն իսկապես շատ է պարտական քաղաքատնտեսական ձեռքբերումների համար: Միայն այն, որ 15–ամյա քաղաքացիական պատերազմից հետո նրան հաջողվեց հաշտեցնել հակամարտող բոլոր կողմերին, վերակառուցել երկիրն ու հատկապես Բեյրութը, արդեն իսկ բավարար է, որպեսզի 2004–ին անհայտ անձանց կողմից սպանված վարչապետի անունը ոսկե տառերով գրվի Լիբանանի պատմության մեջ: Բայց Ռաֆիկ Հարիրին մի ակնհայտ մոլորություն ուներ: Կամենալով ազատագրվել իր անմիջական հարևան Սիրիայի ազդեցությունից, որ Լիբանանում դրսևորվում էր հատկապես Հըզբոլլահի գործունեությամբ ու սիրիական զորքերի ներկայությամբ և պայմանավորված էր ավելի լայն՝ արաբա–իսրայելական հակամարտությամբ ու Քեմփ–Դևիդյան համաձայնագրի հետ հաշտված Լիբանանի քաղաքականության դեմ դժգոհությամբ, նա այդպես էլ չազատագրվեց Սաուդյան Արաբիայի, մասնավորապես՝ Բանդար բեն Սուլթան արքայազնի քաղաքական պրոտեժեն լինելու գայթակղությունից և շարունակեց մնալ այն երիտասարդը, որն Արաբիայում հյուրանոցային բիզնես հիմնելու տարիներին սնվում էր հարևաններին մերժող հայացքներով: Եվ արդեն Բեյրութում այդ քաղաքականությունն այնքան խորացավ, որ Ռաֆիկ Հարիրին հավասարակշռողի դիրքերից անցավ բոլորովին հակառակ դիրքին՝ ինչ–որ առումով սերմեր ցանելով նաև ներկայիս ներիշխանական ճգնաժամի համար: Ցավոք, նրա որդին՝ վարչապետ Սաադ Հարիրին էլ է նույն ճանապարհով ընթանում: Էր–Ռիադում ակնհայտ քաղաքական մշակման ենթարկվելուց հետո նա այժմ էլ Աբու–Դաբի է մեկնել, որպեսզի ամբողջացնի իր հետագա անելիքների ողջ ցանկը: Եվ սա մի բան է, որն այնքան է թուլացնում Լիբանանի դիրքերը, որ Իսրայելն արդեն բացահայտ է խոսում «լիբանանյան երրորդ ներխուժման» վերաբերյալ: Ի վերջո, սեպտեմբերի 5–15–ն ընկած ժամանակահատվածում այստեղ հենց այնպես չէին վերջին 19 տարիներին ամենամեծ զորավարժություններն անցկացնում, որի ընթացքում հազարավոր զինվորականներ հենց Հըզբոլլահի դեմ գրոհի մոդելավորմամբ էին զբաղված: Ավելին՝ այս պահին էլ Իսրայելն իր ամենախոշոր օդային զորավարժություններն է սկսել միանգամից 7 երկրների՝ ԱՄՆ–ի, Լեհաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի, ինչպես նաև՝ մի երկրի հետ, որի անունը հրաժարվել է տալ: Փորձագետներն, իհարկե, տարբեր անուններ են տալիս՝ Սաուդյան Արաբիա, Հորդանան, ԱՄԷ և նույնիսկ Եգիպտոս, բայց դա այս պահին ամենակարևորը չէ: Կարևորն այն է, որ կարծես թե ճշտվում են Հարիրիի հրաժարականի իրական պատճառները, որ իսկապես Էր–Ռիադում են, և որի համաձայն՝ վարչապետն ընդամենը գործիք է եղել նոր խորհրդարանական ընտրությունների ելքով ներիշխանական ճգնաժամ հրահրելու և դեպի Արաբիա հակված կառավարական Ալ–Մուսթաքբալ սունի քաղաքական ուժի միջոցով շիա Հըզբոլլահին ու քրիստոնյա նախագահ Միշել Աունին վերջնականապես ջախջախելու նպատակադրմամբ:

Բնականաբար, այս փաստը չէր կարող չուրախացնել Իսրայելին, որն ինչպես նկատեցինք՝ այսպես կոչված, լեգիտիմ պատճառներ էր որոնում Հըզբոլլահին հարվածելու համար: Ինչ վերաբերում է Սիրիային, այստեղ արդեն, որքան էլ զարմանալի հնչի, սիրիական դրուզների թեման է շահարկվում, որոնք, իբր, Իսրայելի պաշտպանության կարիքն ունեն:
Ուղիղն ասած՝ դրուզների թեման Իսրայելում նոր չի հոլովվում և այստեղ մի անգամ չեն խոսել Իսրայելի հարևանությամբ ֆորպոստային դրուզական պետություն հիմնելու վերաբերյալ: Ավելին՝ դեռ պատերազմի սկզբում էր Իսրայելը գրգռում հակաասադականությամբ հայտնի դրուզ շեյխ Ուալիդ Ալ–Բալուսին, սակայն, վերջինս հրաժարվում էր միանալ ընդդիմադիր ուժերին՝ զբաղվելով Սուեյդայի շրջանում սեփական ոստիկանական ուժերի ստեղծմամբ և իր ժողովրդի պաշտպանությամբ: Արդեն 2015–ին Իսրայելը հայտարարեց, թե նրան Ասադն է սպանել և նորից փորձեց դրուզների շրջանում խռովություն բարձրացնել: Բայց նրանք, հատկապես Նուսրայի կազմակերպած դրուզական ջարդից հետո, կրկին հրաժարվեցին ներգրավվել «արտաքին խաղացողների կազմակերպած խաղին», և թե հիմա ինչ է պատահել, որ այս խառը պահին Թել–Ավիվը հայտարարում է նույնիսկ իր երկրի դրուզների՝ պայքարին միանալու պատրաստակամության մասին, անհայտ է:

Ի դեպ, հիշեցնենք, որ գլխավորապես իսլամական Սիրիայում դրուզները 3% են կազմում՝ 700000 մարդ, և տեղաբաշխված են 4 շրջաններում՝ Իդլիբում, Գոլանին հարակից Կունեյտրայում, Դամասկոսից հարավ–արևելք ընկած Ջարամանայում, մեծամասնությունը՝ Սուեյդայում: Ընդհանուր առմամբ, դրուզների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 3 միլիոնի, և Իսրայելն ահա կարծում է, որ դարասկզբին ֆրանսիական մանդատի դեմ խռովություն բարձրացրած դրույզ շեյխ սուլթան ալ–Աթրաշի՝ 1921–36 թթ. կյանքի կոչած պետական միավորն այսօր կարելի է վերակենդանացնել, այդ կերպ պատժելով Դամասկոսին: Իսրայելը, սակայն, մոռանում է, որ դրուզներն, այնուամենայնիվ, արաբներ են, որ նրանց կրոնն առաջացել է շիա ծայրահեղ իսմաիլականներից, և հատկապես սունիները, որ դրուզներին անհավատ են ճանաչում, երբեք չեն համաձայնի այս ծրագրին: Խնդիրն, այսինքն, ոչ ալավի Ասադն է, ոչ՝ Հըզբոլլահը, ոչ՝ շիա Իրանը: Այդ դեպքում շատերի զենքերն Իսրայելի դեմ կուղղվեն:

Գոհար Սիմոնյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan