Երևան, 23.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է Կառավարության նիստից հետո ճեպազրույց լրագրողների հետ. ուղիղ Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Սրտի կաթիլներով, ջրով, սննդով հերթ կանգնելու փոխարեն օգտվեք որոշումից Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց «Տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգը կշարունակի ակտուալ մնալ... Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները

ՊԵԿ-ը հոկտեմբերին ավելի քան 8.5 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձրել հարկ վճարողներին

 


 Պետական եկամուտների կոմիտեն հոկտեմբերին ավելի քան 8.5 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկի գումար է վերադարձրել 47 տնտեսավարողի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՊԵԿ ստուգումների կազմակերպման ու դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը` նշելով, որ այն աննախադեպ ցուցանիշ է թե տնտեսավարողների քանակի, թե գումարային առումով: «2016 թվականի նույն ամսում 19 հարկ վճարողի վերադարձվել է 5.1 միլիարդ դրամ: Ստացվում է` այս տարվա հոկտեմբերին վերադարձված ԱԱՀ-ի գումարն աճել է 66 տոկոսով, տնտեսավարողների թիվը` 147 տոկոսով»,-ասաց Արման Միրզոյանը:

Պաշտոնյայի խոսքով` զգալիորեն կրճատվել է ԱԱՀ-ի գումարների ստացման միջին սպասելաժամանակը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն կրճատվել է ավելի քան մեկ ամսով: Ըստ Արման Միրզոյանի` դրա վրա ազդող հիմնական գործոններից է մինչև 20 միլիոն դրամի չափով գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը: «Այժմ վերադարձը կատարվում է անհամեմատ ավելի սեղմ ժամկետներում, և տնտեսավարողները հակված են ավելի շատ դիմումներ ներկայացնելու: Մենք ունենք դեպքեր, երբ ներկայացնում ենք նախորդ մի քանի տարիների դիմումները»,-ասաց նա` հավելելով, որ ավելացել է տնտեսավարողների վստահությունը գործընթացի նկատմամբ:

Պաշտոնյան նկատեց, որ ԱԱՀ-ի արագ վերադարձը բիզնեսին հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, շրջանառու միջոցներ ունենալ` դրանք ուղղելով նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը: «Վերադարձված գումարները նորից մտնում են տնտեսություն, հարկ վճարողները կրկին կարողանում են տնօրինել իրենց շրջանառու միջոցները և թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ առումով, դա հանգեցնում է տնտեսության ակտիվացմանը»,-նշեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է վերադարձված գումարների բաշխմանն` ըստ ոլորտների, ապա Արման Միրզոյանը տեղեկացրեց, որ գումարի մեծ մասը վերադարձվում է հանքարդյունաբերական արտադրանքի, ինչպես նաև վերամշակված ապրանքների` խմիչքների, պահածոների արտահանման արդյունքում: 

Այս տարվա տասն ամիսներին 171 հարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49.2 միլիարդ դրամից ավելի գումար, որը 1 միլիարդով գերազանցում է ողջ 2016-ի ցուցանիշը: 2017-ի հունվար-հոկտեմբեր ցուցանիշը 27 տոկոսով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի տասն ամիսներին 38.7 միլիարդ դրամ է վերադարձվել 107 հարկ վճարողի, իսկ 2017-ին նույն ժամանակահատվածում 10.5 միլիարդով ավելի գումար է վերադարձվել 64-ով ավելի տնտեսավարողի:

loading...
Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է Կառավարության նիստից հետո ճեպազրույց լրագրողների հետ. ուղիղ Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Սրտի կաթիլներով, ջրով, սննդով հերթ կանգնելու փոխարեն օգտվեք որոշումից Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչե... Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն Դավիթ Պեդանյան. «Խցանումները չեն վերանա» «Տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգը կշարունակի ակտուալ մնալ... Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները Ռուսաստանի սպասելիքները չիրականացան. ի՞նչ հաստատեց Լավրովը Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են անպատասխան, իսկ խնդիրները՝ չլուծված Այգեպանի բացակայությունը «Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն» ՄՅՈւ-ն պարտվեց. Մխիթարյանը բացակայում էր «Բազել» - «Մանչեսթր Յունայթեդ». ուղիղ միացում «Յուվենտուս» - «Բարսելոնա». ուղիղ միացում Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ. Գրան Պրի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan