Երևան, 26.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
Մանդելայի խոսքերն ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական քայլարշավը հանուն ազատության. Փաշինյան ԵՄ ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կողմից Հայաստանում ներդրումների աճ և արտադրությունների հիմնում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները հզոր առաջընթաց են. Սվիտալսկի Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան

CyArk-ը և «Թումո»-ն սկսել են թվայնացումը Նորավանքում և Արենի-1 քարանձավում

 Միջազգային CyArk կազմակերպությունը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնակցությամբ սկսել է Նորավանքի ու Արենի-1 քարանձավի գրաֆիկական կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին «Թումո»-ի հաղորդակցման թիմից՝ հավելելով. «Այս հուշարձանները ներառվել են CyArk-ի «Աշխարհի հուշարձանների պահպանության ու կրթության թվային արխիվ»-ում, որն ընդգրկում է համաշխարհային ժառանգության ամենաարժեքավոր հուշարձանները։ Նախաձեռնությունը իրականացվում է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Հուշարձանների թվային պահպանման նախաձեռնության շրջանակներում Երևանի Թումոյում անցկացվեց քառօրյա դասընթաց, որի ընթացքում ծրագրի մասնակից տեղացի ճարտարապետները և թումոցիներ՝ CyArk միջազգային կազմակերպության մասնագետներ Սքոթ Լիի ու Քրիսթոֆեր Դանգի ղեկավարությամբ յուրացրեցին 3D սկանավորման մեջ օգտագործվող սարքերի կիրառման հմտությունները։ Այնուհետև խմբերի բաժանված մասնակիցները մեկնեցին Նորավանք և Արենի՝ տեղում սկանավորումը կատարելու։  

Թվայնացման գործընթացը  ներառում է 3 փուլ՝

1․ Անօդաչու սարքով նկարահանում, որի նպատակն է գրաֆիկորեն պատկերել պատմական հուշարձանի դիրքը տեղանքում։

2․ 3D սկանավորում, որը աշխատանք է լազերային հատուկ LiDAR սարքով։ Այն լուսային միլիոնավոր իմպուլսներ է ուղարկում տարածքի յուրաքանչյուր կետին ու պատասխան իմպուլսով ֆիքսում կետի ողջ ինֆորմացիան։ Այսպիսով՝ ստացվում է միլիմետրերի ճշգրտությամբ պատկեր։

3․ Ֆոտոգրամետրիայի ու պանորամաների միջոցով մարդկային տեսողության էֆեկտի ապահովում։ Այս տեխնիկայի շնորհիվ տարածքը ֆիքսվում է 360 աստիճանով՝ որը համադրվելով 3D սկանավորման արդյունքների հետ ստանում է բացառապես իրական պատկերը՝ թվային 3D գրաֆիկական մոդելը։

CyArk-ի ֆոտոգրամետրիայի մասնագետ Քրիստոֆեր Դանգը նշում է․ «Հայաստանը հարուստ է բազմաթիվ հիանալի պատմական հուշարձաններով ու մշակութային ժառանգությամբ, որոնց, գուցե, միջազգային զբոսաշրջությունը բավարար ուշադրություն չի դարձնում։ Ծրագիրը կօգնի համաշխարհային ճանաչում բերել դրանց՝ միաժամանակ ապահովելով հուշարձանների թվային պահպանումը»։

Թվայնացման շնորհիվ պատմական շինությունների ամբողջական մանրամասն պատկերը կֆիքսվի ու կպահպանվի, ինչպես նաև կդառնա նյութ վիրտուալ իրականության միջոցով պատմական տարածքների ուսումնասիրության հարթակի համար՝ հուշարձանները հասանելի դարձնելով աշխարհի ցանկացած կետում»։

loading...
Մանդելայի խոսքերն ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական քայլարշավը հանուն ազատության. Փաշինյան ԵՄ ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կողմից Հայաստանում ներդրումների աճ և արտադրությունների հիմնում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները հզոր առաջընթաց են. Սվիտալսկի Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan