Երևան, 19.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

Հայ զինվորը, ուսանողն ու մանկատան սաները՝ յուրահատուկ հարթակում. մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը



Նոյեմբերի 7–ին Երևանում, Գավառում և Ալավերդիում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13–րդ միջազգային փառատոնը: Փառատոնն իր դռները կբացի ինչպես հայ հասարակության, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի առջև:

Փառատոնը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի միջազգային աջակիցներն են ՀՀ–ում Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունները:

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն ընդգծեց, որ փառատոնը մշակութային, սոցիալական ու կրթական ծրագրերի յուրահատուկ հարթակ է:
«Այս տարի ֆիլմերի աննախադեպ քանակությամբ հայտեր են ստացվել: Շուրջ 57 երկրներից ստացված 950 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 180 ֆիլմ: Փառատոնի ընթացքում ժյուրիի նախորդ տարվա ձևաչափը պահպանվել է՝ բացառապես երեխաներ և երիտասարդներ են աշխատելու: Մասնավորապես՝ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում ժյուրիի ներկայացուցիչներ կլինեն Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Վանաձոր և Թեղուտ համայնքների երեխաները: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի ժյուրիի կազմում կլինեն Գավառի մանկատան սաները, իսկ «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները: «Ես իրավունք ունեմ» անվանակարգում էլ ժյուրիի կազմում ներգրավված են Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները»,– փառատոնին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Նունե Մանուկյանը:

«Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահը հայտնեց, որ համագործակցել են ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում ստեղծվել է նաև «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը:

«Այս տարի այս անվանակարգի ժյուրիի կազմում կլինեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի զորամասերի զինվորները: Այս անվանակարգը նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը օգոստոսից ի վեր արդեն իսկ ցուցադրվել են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի զորամասերի զինվորների համար»,– նշեց բանախոսը:

Նա հավելեց, որ փառատոնի 5 օրերի ընթացքում ֆիլմերը կցուցադրվեն մասնավորապես «Մոսկվա» կինոթատրոնում, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ֆիլմերը կցուցադրվեն նաև Գավառում և Ալավերդիում:

Նունե Մանուկյանը շեշտեց, որ ցուցադրությունները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:

«Այս տարի փառատոնի շրջանակներում կշարունակվի արդեն ավանդական դարձած «Դու մենակ չես... Միասին կհաղթենք» հատուկ ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում փառատոնի հավատարիմ բարեկամ՝ ՌԴ «Ոսկե Օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին կայցելի «Արաբկիր» բժշկական համալիր և հանդիպում կունենա բուժվող երեխաների հետ»,–ասաց Ն. Մանուկյանը՝ հավելելով, որ փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ:

«Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11–ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այդ օրը կամփոփվեն կինոդիտումների արդյունքները, կհայտարարվեն մրցանակի արժանացած ֆիլմերը, հանդիսավոր կերպով կհանձնվեն գրան պրին և մրցութային անվանակարգերի մյուս մրցանակները: Կներկայացվեն նաև երաժշտական համարներ, ինչը հաճելի պահեր կպարգևի հայ հանդիսատեսին և հնարավորություն կտա հյուրերին ծանոթանալ մեր մշակույթին»,– եզրափակեց Ն. Մանուկյանը:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan