«Ղարաբաղի ճակատագիրը կախված է Պուտինից». Էրդողան

«Եղբայրական» Ադրբեջանից վերադարձած Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր էյֆորիկ տրամադրություններով կիսվել է լրատվամիջոցների հետ:
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագրերի կապակցությամբ և նշել, որ 2018-ին կողմերը միասին, մեծ շուքով կնշեն Կովկասի իսլամական բանակի ստեղծման 100-ամյակը:
Տարածաշրջանում հարցեր լուծելու իր կարողությունն ընդգծելու համար Էրդողանն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը, հայտարարելով, թե «Ղարաբաղի ճակատագիրը կախված է Պուտինից»:
Էրդողանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում իրենք կշարունակեն սատարել Ադրբեջանին իր «արդար» պայքարում և հավաստիացրել, թե Թուրքիան կանի ամեն հնարավորը խնդրի պատշաճ լուծման համար:
«Մենք կհանդիպենք հարգելի Պուտինի հետ և կքննարկենք այդ հարցը, քանի որ եթե նա զբաղվի խնդրի լուծմամբ, ապա արդյունքի հասնելը շատ ավելի հեշտ կլինի»,- Թուրքիայի նախագահի խոսքն է մեջբերում Haber Turk-ը:
X