Երևան, 23.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է Կառավարության նիստից հետո ճեպազրույց լրագրողների հետ. ուղիղ Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Սրտի կաթիլներով, ջրով, սննդով հերթ կանգնելու փոխարեն օգտվեք որոշումից Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց «Տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգը կշարունակի ակտուալ մնալ... Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները

Ջազն ազատություն է տալիս. «Yerevan Jazz Fest 2017»-ը դրական լիցքեր հաղորդեց ջազի երկրպագուներին

 


 «Yerevan jazz fest 2017»-ը փորձի փոխանակման հիանալի հարթակ է: Հայ ստեղծագործողները տաղանդաշատ են:  Նույն բեմում հանդես գալով այլազգի երաժիշտների հետ` նրանք կատարելագործվում են, նոր շունչ ստանում: Այս մասին նոյեմբերի 1-ին փառատոնի հերթական համերգին նշեց շրթհարմոնահար, կիթառահար Արտակ Ներսիսյանը:

Ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ ունեցան երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը, «Armenian Navy Band»-ը, Պակո Սառը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը և այլք:

«Փառատոնին մասնակցում եմ ստեղծման պահից ի վեր: Ընդգծեմ, որ հայ երաժշտասերները քաջատեղյակ են ջազում կատարվող իրադարձություններից, նորություններից և ըստ արժանվույն են գնահատում յուրաքանչյուր ելույթ: Չափազանց լավ եմ զգում, որ նրանք մաքսիմալ դրական են ընդունում և բուռն ծափողջույնների արժանացնում նաև արտերկրից Հայաստան ժամանած ջազի հանրահայտ վարպետներին: Երաժշտասերները տարեցտարի ավելի բանիմաց են դառնում»,- նշեց Ներսիսյանը:

Նա հավելեց, որ կարևորում է ջազի դերը հայ մշակույթում, քանի որ բարձրակարգ երաժշտությունը կարող է դրական հույզերով լցնել մեր օրը, նոր մտահաղացումների ազդակ տալ:

Երգչուհի Մարինե Հակոբյանի խոսքով` «Yerevan Jazz Fest»-ը մեծ տոն է թե’ կատարողների, թե’ երաժիշտների, թե’ ջազի սիրահարների համար:

«Հաճելի է այս գեղեցիկ փառատոնի մի մասը լինել, նույն բեմում հանդես գալ Սենեգալից ժամանած օրիգինալ երաժիշտ և կատարող Պակո Սառի հետ»,-ասաց երգչուհին:

Նա նշեց`չնայած ջազն ավելի մտերմիկ, ակումբային մթնոլորտ է սիրում, համերգասրահն իր էներգետիկ դաշտն ունի, և դրական տրամադրությունը երբեք չի փոխվում: «Ջազն ինձ մաքսիմալ  ազատություն է տալիս»,-եզրափակեց Մարինե Հակոբյանը:

Համերգային երեկոյի ընթացքում Պակո Սառը իր ելույթին մասնակից դարձրեց նաև հանդիսատեսին. վերջիններս ծափերի միջոցով ապահովում էին երաժշտության տեմպը:

Արտո Թունջբոյաջյանը և «Armenian Navy Band»-ը մեծ խանդավառություն պատճառեցին երաժշտասերներին` հնչեցնելով վաղուց սիրված «Արարատ», «Պզդիկ զինվոր» և ֆոլկ ելևէջներով համեմված այլ հայտնի երգեր:

Հանդիսատեսը բավարարված էր, «Բրավո»-ների պակաս չկար:

«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:

Այս տարվա փառատոնին ելույթներ են ունեցել ԱՄՆ-ից Հայաստան ժամանած երաժիշտներ Մարկուս Միլլերը, Ռուսաստանից եկած Իգոր Բուտմանը, Ֆրանսիայից ժամանած Անի Արզումանյանը: Հանդես են եկել Հայաստանը ներկայացնող երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը:

Փառատոնի փակման համերգային ծրագիրը կանցկացվի նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Դրական հույզերով համերգային ծրագիր են խոստանում Կուբայից ժամանած Գոնսալո Ռուբալկաբան, Ֆրանսիայից եկած Ալեքսիս Ավագյանը և Հայաստանը ներկայացնող Վահագն Հայրապետյան ջազային կվինտետը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

Արդեն երկու տարի է Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա  միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան են այցելել երաժիշտներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից և Անգլիայից:

«Yerevan Jazz Fest 2015»-ի շրջանակում Երևանը հյուրընկալեց  աշխարհահռչակ բաս կիթառահար և վիրտուոզ Ռիչարդ Բոնային, իսկ 2016-ի փառատոնին ներկա էին մեներգչուհիներ` Գրեմմի եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերին և բրիտանացի Ջոս Սթոունին:

loading...
Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է Կառավարության նիստից հետո ճեպազրույց լրագրողների հետ. ուղիղ Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Սրտի կաթիլներով, ջրով, սննդով հերթ կանգնելու փոխարեն օգտվեք որոշումից Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչե... Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն Դավիթ Պեդանյան. «Խցանումները չեն վերանա» «Տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգը կշարունակի ակտուալ մնալ... Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները Ռուսաստանի սպասելիքները չիրականացան. ի՞նչ հաստատեց Լավրովը Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են անպատասխան, իսկ խնդիրները՝ չլուծված Այգեպանի բացակայությունը «Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն» ՄՅՈւ-ն պարտվեց. Մխիթարյանը բացակայում էր «Բազել» - «Մանչեսթր Յունայթեդ». ուղիղ միացում «Յուվենտուս» - «Բարսելոնա». ուղիղ միացում Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ. Գրան Պրի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan