Երևան, 20.Մայիս.2018,
--
:
--
,
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

Գյուղացիներից շատերը չեն կարողանում հողի հարկը վճարել


Այս պահին Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում 70 հարկատու հողի հարկը չի կարողացել վճարել: Օրեր առաջ էլ մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համայնքապետերին առաջարկել է հողի հարկի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց խոշոր պարտքերի բռնագանձման վերաբերյալ սեղմ ժամկետում համապատասխան հայցեր ներկայացնել դատարան:

Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարտատերերին այդ մասին տեղյակ է պահել:
«Առաջիկայում ես կաշխատեմ բոլորին տեղեկացնել և ասել՝ եթե մոտ ժամանակներս չմուծեն, դատարան են տալու: Պետք է մի բան անեն՝ վճարեն, որ չընկնեն տույժ– տուգանքների տակ»,– ասաց նա:

Օհանյանը, սակայն, վստահեցրեց՝ անպարտաճանաչ հողագործ չկա, պարտավորությունները մինչև վերջնաժամկետ կկատարեն:

«Մարդիկ վարկեր են գնում վերցնում, կբերեն հարկերը կվճարեն: Սպասում են նաև գործարանների գումարներին: Մեկը սպասում է «Նոյան»–ի գումարներին, մյուսները՝ այլ գործարանների: Շատ ընկերություններ դեռ մթերած պտուղ– բանջարեղենի գումարները չեն վճարել»,– փոխանցեց Հովսեփ Օհանյանը:

Անբարենպաստ գյուղատնտեսական տարվա պատճառով հողի մշակը եկամուտ չի կարողացել ստանալ: Այստեղ բանջարաբուծությամբ և անասնապահությամբ են զբաղվում:

«Անհաջող էր տարին: Շոգերի պատճառով բերքատվությունը նվազեց՝ պտուղը քոլին չորացել էր: Փող չկարողացանք աշխատել: Մեր աշխատանքն է, սիրով հողագործությամբ ենք զբաղվում, բայց եկամուտ չենք կարողանում ստանալ»,– ասացին հողագործները:
Պարտատերերի մեջ նաև նախորդ տարվանից հարկերը չմուծողներ կան: Վճարումները չկատարելու պատճառներ ունեն:

«Կարկուտ եղավ նախորդ տարի, եկամուտ չունեցանք, հարկերը չտվեցինք, ու գնալով պարտք կուտակվեց»,– բացատրեցին նրանք:

Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակն այս տարի նվազել է: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 0,2%–ով:
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 2033354,3 հազար դրամի դիմաց կազմել են 1699182,1 հազար դրամ, կատարողականը՝ 83,6%: Կան համայնքներ, որոնք 50%–ից ցածր ցուցանիշներ են ապահովել:


Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan