Երևան, 22.Փետրվար.2018,
--
:
--
,

Տնտեսագետ. «Խնայողությունների հաշվին հնարավոր է նվազեցնել գազի գինը»


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայաստանյան իր այցի շրջանակներում հայտարարեց, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի: Մի շարք փորձագիտական շրջանակներ, այնուամենայնիվ, շարունակում էին հայտնել այն տեսակետը, որ ցանկության դեպքում հնարավոր է իջեցնել թե՛ սահմանին և թե՛ սպառողին վաճառվող գազի գինը:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նկատում է, որ գազի գնի հաշվարկման մասով հաճախ լուրջ խնդիր է առաջանում, որովհետև ՌԴ–ից ձեռք բերվող գազի գինն այլ է, սպառողներին վաճառվող գինը` այլ:

«Հասարակությանն առաջին հերթին հետաքրքրում է այն գինը, որն առաջանում է գազ սպառելու արդյունքում: Դ. Մեդվեդևի հայտարարությունը վերաբերում է սահմանից գնվող գազին: ՌԴ–ից ձեռք բերելու պարագայում այդ գինն էականորեն տարբերվում է սպառողներին վաճառվող գնից: ՌԴ–ն մեզ վաճառում է իր երկրի հարավային շրջանում վաճառվող գնով, որը մի շարք երկրների համեմատ ցածր է: Բայց վերջնական սպառման գինը լինում է մոտ երկու անգամ ավելի, քան սահմանի գինն է: Եվ երբ սպառողին վաճառվող գինը համեմատում ենք ԵՏՄ, կամ տարածաշրջանի այլ երկրների գների հետ, այն էականորեն տարբերվում է` ավելի բարձր է: Սակայն դա ԵՏՄ համագործակցության կամ հայ–ռուսական տնտեսական համագործակցության հետ ուղղակիորեն կապ չունի: Սպառողների համար գազի գինը ձևավորվում է Հայաստանում, առանց ՌԴ–ի որևէ ազդեցության: Ուղղակիորեն կապ չունի, բայց անուղղակիորեն` այո: Հաշվի առնելով, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, այդ տեսանկյունից ստացվում է, որ գազի սպառման դիմաց վճարված գումարն ամբողջովին ուղղվում է «Գազպրոմ»–ին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է ՌԴ–ի կողմից սահմանին վաճառվող գնին ու հարցին, թե ԵՏՄ գործոնով պայմանավորված այն նվազելու հնարավորություն չունի՞, տնտեսագետը նշեց. «Հաշվի առնելով գազի գնի վրա ազդող տեղափոխման ծախսի մեծ մասնաբաժինը` գների տարբերություն է նկատվում: Այդ հանգամանքով է պայմանավորված նաև այն, որ Հայաստանում գազի գինը համարժեք է ՌԴ–ի հարավային տարածաշրջանում գազի առկա գներին: Նույն ՌԴ–ում, կապված տարածքից, գազի գինը տարբեր է: Այնպես չէ, որ այդ երկրի ամբողջ տարածքում այն նույն գնով է վաճառվում, կա տեղափոխման գործոնը: Հաշվի առնելով նաև ՌԴ–ի հարավային շրջանների գազի գինը, Վրաստանում տարանցիկ վճարման 10%–ը, կարծում եմ, որ Հայաստանին վաճառվող գազի գինը, համեմատած մյուս երկրների հետ այդքան էլ բարձր չէ: Այս հարցում համագործակցության ազդեցությունը որոշ չափով կա»:

Իսկ հարցին, թե ի՞նչ հնարավորություններ կան սպառողին ավելի էժան գազ մատակարարելու համար, Մ. Առաքելյանը պատասխանեց. «Հաշվի առնելով կորուստների, վարչական ծախսերի կրճատումը, կարծում եմ, որ որոշ չափով հնարավոր է խնայողությունների հաշվին նվազեցնել գազի գինը: Բայց պետք է փորձել այլընտրանքային էներգակիրների` մասնավորապես իրանական գազի տարբերակը քննարկել: Բացի այդ, պետք է քննարկել նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների վերականգնման հարցը, որն ավելի հեռանկարային է: Օրինակ` արևային էներգիան զարգացած երկրներում բավականին մեծ մասնաբաժին ունի: Դրանք երկրներ են, որոնք թեև գազի ձեռքբերման կամ վճարունակության հետ որևէ խնդիր չունեն, բայց առաջին հերթին փորձում են հասնել արևային էներգիային: Հայաստանի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով` գազի հիմնական փոխարինիչ կարող է հանդիսանալ հենց արևային էներգիան»:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Հայաստանն Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի նյութերի՝ գետը թափվելու հարցին Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ Բժիշկները ողջունում են դեղերը դեղատոմոսով գնելու ԱՆ գաղափարը, սակայն որոշ հարցերի շտկման անհրաժեշտություն են տեսնում Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Վարուժան Հոկտանյան. «Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է. սպասողական իրավիճակ՝ քաղաքական դաշտում Առանց կրակ ծուխ չի լինում. Սյունիքի մարզպետի մասին ՀՀ նախագահին ուղղված նամակի հետքերով ՀՀԿ–ի լռությունը ինտրիգ պահելու համար է Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Բանանը թանկացել է 44%–ով. սուպերմարկետներում այն վաճառվում է 800 դրամով Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Լեգանես-Ռեալ Մադրիդ. ուղիղ հեռարձակում ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan