Երևան, 24.Ապրիլ.2018,
--
:
--
,

Նեմրութ լեռը՝ Թուրքիայի եկամտի աղբյուր

Պատմական Հայաստանի Նեմրութ լեռը, որը   գտնվում է այժմյան Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում և 1987-ին ներառվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության  մեջ, մեծ հետաքրքրություն է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում:

Ըստ թուրքերի վիճակագրության՝ ինը ամսում 2134մ բարձրություն ունեցող լեռ է բարձրացել 52.000 զբոսաշրջիկ, որից 2000-ը՝  օտարերկրացիներ:

Վիճակագրական այս տվյալները թուրքական «Star» լրատվամիջոցին է ներկայացրել
Ադըյաման նահանգի մշակույթի և տուրիզմի հարցերով զբաղվող  վարչության տնօրենը և վստահեցրել, որ իրենք աշխատանքներ են իրականացնում, որպեսզի զբոսաշրջիկները հեշտությամբ հասնեն լեռ, քանի որ ճանապարհն անբարեկարգ է:

Հայկական այս յուրօրինակ հուշարձանն իրենց շահերին ծառայեցնելու գաղափարը թուրքերը դեռ տարեսկզին էին փորձում իրականություն դարձնել:

Մասնավորապես, պատմական Այնթապի, այժմ՝ Գազիանթեփ, հյուրանոցներից մեկի ղեկավարությունը, արձագանքելով զբոսաշրջությունը զարգացնելու՝ Էրդողանի կոչին, միացել էր «Վերցրու հարևանիդ և արի» ակցիային,  հայտարարելով, որ իրենց հյուրանոցում նշանադրության կամ տղաների թլպատման արարողություն իրականացնել ցանկացողների համար դեպի Նեմրութ լեռ այցելությունն իրենք անվճար կկազմակերպեն:

Նեմրութ լեռան վրա է գտնվում Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի դամբարանաբլուր-սրբավայրը. մոտ 50 մետր բարձրությամբ բլուր, որի ներսում ըստ պնդումների՝ թաղված է Անտիոքոսը:

Բլրի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են աստվածներին ու Անտիոքոս Ա-ին պատկերող, մինչև 8մ բարձրության արձաններ:
Մեջտեղում Արամազդի արձանն է, որի մի կողմից Միհրի և Արտագնեսի արձաններն են, մյուս կողմից՝ Անտիոքոս Ա-ի:

Լավ է, որ  հայկական հետքն ամենուր ջնջել ցանկացող թուրքերը չեն ավերել Անտիոքոս Ա-ի արձանը: Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։

loading...
Բերման ենթարկվածների իրավունքները մասսայականորեն խախտվել են Հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը.ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշամալիրից Վիգեն Խաչատրյան. «Շատ կարևոր է, որ իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը» Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է» Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը» Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը «Հայաստանի ժամանակակից պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար. Կարեն Կարապետյան Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ Ապրիլյան պատերազմի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. ոստիկանությունը փշալարերով փակել է փողոցը Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan