Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Հասմիկ Պապյանի «Նվիրում»-ը հնչեց Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում

 

 

Հայ Առաքելական եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ  և  ԱՐՏ PR  ընկերության նախաձեռնությամբ Գյումրու  Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք)  եկեղեցում տեղի ունեցավ ճանաչված սոպրանո Հասմիկ Պապյանի  բացառիկ համերգը: 

Ծրագրում բացառապես Կոմիտաս էր: «Նվիրում» խորագիրը կրող համերգին միացել էր նաև Գերմանիայից ժամանած, բազմաթիվ մրցույթների դափնեկիր  դաշնակահարուհի Լուսինե  Խաչատրյանը,  ով, արմատներով լինելով գյումրեցի, մեծ պատրաստակամությամբ միացել էր նախաձեռնությանը: Համերգի մուտք ազատ էր, եկեղեցու դռները բաց էին բոլորի համար:

Գյումրու  «Յոթ Վերք»  եկեղեցում ելույթ ունենալը երգչուհու  ցանկությունն ու երազանքն է եղել՝ համերգի ավարտին լրագրողների հետ անկեղծացավ աշխարհահռչակ սոպրանոն: «Գյումրու հետ իմ կապն անբացատրելի է, դա իմ մանկությունից է: Մայրս գյումրեցի է. երեխա ժամանակ  ամառային  արձակուրդներս  անցկացրել եմ  Գյումրիում, իսկ «Յոթ Վերք»   եկեղեցին շատ մեծ խորհուրդ ունի, այդ իսկ պատճառով համերգը հարգանքի տուրք է  մեծն Կոմիտասին, նվիրում՝ Գյումրուն և  վերադարձ դեպի արմատները»,- նշեց Հասմիկ Պապյանը՝  հիշելով այն օրերն ու վայրերը, որոնք  կապված են իր մանկության հետ: «Հիշում եմ Թումանյանի անվան գրադարանը, որտեղից գրքեր էի վերցնում, այգին, ու ընդհանրապես  ամեն ինչ՝  գյումրեցիների նիստն ու կացը, շնորհքը, հյուրասիրությունն ու մարդասիրությունը. սրանք արժեքներն են, որոնք  մինչև հիմա ուղեկցում են ինձ։ Սա աղոթք էր առ Աստված, որով խնդրում եմ հայրենիքին, Գյումրուն ու հայ ժողովրդին ողջամտություն ու լավ ժամանակներ: Ես ուզում եմ, որ իսկապես մի օր գա ու մեր ժողովուրդն ապրի  արժանավայելՍա աղոթք  էր, որ լինի խաղաղություն ու զինվորները ողջ առողջ տուն վերադառնան, սահմաններն էլ լինեն անառիկ»,- նշեց Հասմիկ Պապյանը՝ վստահեցնելով, որ համերգը «Յոթ Վերք»-ի  ներսում նախևառաջ նվեր  է իր համար:

«Յոթ Վերք» եկեղեցու ողջ պատմության ընթացքում առաջին անգամ էր, երբ եկեղեցու գմբեթի տակ համերգային ծրագիր էր, սակայն կոմիտասյան մեղեդիները ու եկեղեցու պատերը «թելադրեցին» ունկնդրին եկեղեցուն վայել պահվածք՝ առանց ծափերի ու «բռավոների»՝ լուռ ու մտախոհ, իսկ երբեմն նույնիսկ այն տպավորությամբ,  որ երգչուհու հետ միասին աղոթք առ Աստված հղում էին բոլորը, իսկ  վերջին «Հայաստան»  կատարումը ստիպեց բոլորին ոտնկայս լսել այն:

«Մեզ համար պատիվ էր ստանձնել այս համերգի կազմակերպչական աշխատանքները, սա ավելին է,  քան  պարզապես համերգը»,- ԱՐՏ PR  ընկերության  հիմնադիր  տնօրեն Գայանե  Դավթյանը՝ շնորհակալություն հայտնելով թեմակալ առաջնորդից՝ անմիջական աջակցության ու նախաձեռնության կողքին լինելու համար:

Արմենուհի Մխոյան

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan