Nyut.am | ՊԵԿ-ն այսուհետ վարչական տուգանք կկիրառի միայն 200 հազար դրամից ավելի հարկային պարտավորությունը չմարելու դեպքում
Երևան, 20.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

ՊԵԿ-ն այսուհետ վարչական տուգանք կկիրառի միայն 200 հազար դրամից ավելի հարկային պարտավորությունը չմարելու դեպքում

 


Այսուհետ 200 հազար դրամից քիչ հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարողի նկատմամբ չի հարուցվի վարչական վարույթ և 10-20 հազար դրամի չափով տուգանք` օրենքով սահմանված ժամկետում հարկերն ու տուրքերը չկատարելու դեպքում:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի  Իրավաբանական վարչության պետ Արմեն Մնացականյանը: Նրա խոսքով` ընթացիկ տարում իրականացվել են հարկային վարչարարությունը պարզեցնող մի շարք փոփոխություններ, որոնց մի մասն արդեն ուժի մեջ է, որոշներն էլ առաջիկայում են նախատեսվում:

Բանն այն է, որ մինչ նշյալ փոփոխությունը, հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված այլ վճարումները ժամանակակին չկատարելու դեպքում նախատեսված էր վարչական տուգանք 10-20 հազար դրամի չափով: Նույնիսկ 1000 դրամ հարկային պարտավորություն ունենալու դեպքում պետք է նշանակվի վարչական տուգանք: Միաժամանակ այդ արարքի համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հաշվարկվում են տույժեր վճարման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով:

«Սա շատ հաճախ անձանց մոտ դժգոհություն էր առաջացնում, հարցը քննարկվեց ՊԵԿ-ում, ինչպես նաև վարչապետի հանձնարարական ստացանք, որ այդ վարչարարությունը նվազեցնենք ու ազատականացնենք: Կիրառեցինք վարչարարության մասին օրենքով սահմանված համաչափության սկզբունքը, որը ենթադրում է, որ կատարված իրավախախտման համար նախատեսվող պատասխանատվությունը պետք է համաչափ լինի: Մենք որոշեցինք, որ այսուհետ միատեսակ մոտեցում ցուցաբերվի և վարչական պատասխանատվություն կիրառվի միայն 200 հազար դրամից ավելի ապառքի(հարկային պարտավորության մայր գումարն առանց տույժ, տուգանքների) դեպքում»,-ասաց Արմեն Մնացականյանը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ` մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է 2018 թվականից օրացուցային տարվա ընթացքում հարկատուի կողմից առաջին անգամ հարկային հաշվարկներ չներկայացնելու դեպքում որպես վարչական տուգանք կիրառել «նախազգուշացում», իսկ նույն խախտման կրկնվելու դեպքում` արդեն նշանակել վարչական տույժ` տուգանքի տեսքով: Ներկայում այս փոփոխության վերաբերյալ կազմված օրենսդրական նախագիծը գտնվում է շրջանառության մեջ:

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan