Yerevan, 26.April.2018,
--
:
--
,

Հրուշակեղենի արտադրության ոլորտը կտուժի. թանկացումների հարվածը


Մեր հյուրն է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, ուսումնասիրությամբ պարզվել է, որ կարագի, բենզինի և մսի շուկայում գրանցված թանկացումները չարաշահումների հետևանք չեն: Սա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարությունն է՝ ըստ որի թանկացումներն օբյեկտիվ հիմքեր ունեն: Դուք տեսնո՞ւմ եք այդ հիմքերը:

– Այդ հետազոտությունների մասին բազմիցս ենք լսում, բայց մի խնդիր կա՝ դրանք պետք է թափանցիկ դառնան: Ինչպես աշխարհի շատ երկրներում՝ մեզ մոտ ևս գին ձևավորող հաշվետվությունները պետք է հստակ երևան: Հայաստանում չկա այդ թափանցիկությունը և ինձ համար շատ դժվար է գնահատել օբյեկտիվությունը: Տեսեք՝ կարագի միջազգային գները թանկացել են ամիսներ առաջ: Այստեղ հարց է ծագում. գուցե՞ ամիսներ առաջ դեմպինգ են արել և սրանից ավելի՞ շուտ պետք է թանկացնեին: Հետազոտությունը պետք է համապարփակ լինի: Ի դեպ՝ աշխարհում կարագի գինը մոտ երկու անգամ է թանկացել, այստեղ՝ ավելի քիչ: Բացի այդ, Հայաստանում գին ասվածը հարաբերական է: Օրինակ, եթե ապրանքի գինը մնում է նույնը, բայց որակն ընկնում է, դա էլ կարծես քողարկված թանկացում լինի: Մեր երկրում կարագի ավելի քիչ թանկացում գրանցվեց, քան դրսում: Սրանից մեկ այլ հարց է ծագում՝ արդյո՞ք որակը պահպանվել է: Մենք սննդի որակի վերահսկողությունը միշտ պետք է համատեղենք գների հետ: Ցավոք սրտի՝ մենք ապրանքային կայացած բորսա չունենք, որտեղ ստանդարտի հարցն ինքնաբերաբար լուծված կլիներ: Մենք չգիտենք՝ ի՞նչ ապրանք է գալիս, ուղղակի սպառողական մակարդակով ենք փորձում հասկանալ: Չգիտենք նաև, թե տնտեսվարողն ի՞նչ հնարքներով է փորձում դիմակայել միջազգային գների թանկացման մարտահրավերներին: Այնպես որ թե՛ սննդի վերահսկողության, և՛ թե՛ գների հետազոտությունները պետք է դառնան ավելի թափանցիկ: Իրականում անհնար է, որ որևէ փորձագետ գնահատական տա օբյեկտիվության մասին: Ի տարբերություն ՏՄՊՊՀ–ի՝ մենք մուտք չունենք այդ ֆիրմաներ:

– Աշխատավարձերի և թոշակների բարձրացում 2018–ին ևս չի նախատեսվում: Այս համատեքստում ի՞նչ պայմաններ է ստեղծում կառավարությունը, որպեսզի հասարակությունը դիմակայի թանկացումներին:

– Ի տարբերություն կառավարության ծրագրի, ապրանքների գնային բարձրացումը նոր է: Այդ առումով հանգամանքը կառավարությունում երևի ո՛չ պլանավորել են, ո՛չ էլ մտածել այդ մասին: Առհասարակ մեզ մոտ ոլորտային քաղաքականությունը զարգացած չէ: Թեև երկու–երեք ապրանքի թանկացումը գնային մեծ փոփոխությունների չի բերի, բայց ազդելու է տնտեսության որոշակի հատվածի վրա: Եթե գնային բարձրացումը տնտեսության ազդեցության տեսանկյունից դիտարկենք, ապա հիմնական հարվածը հրուշակեղենի արտադրության ոլորտն է կրելու:

Կարագի թանկացումից այդ ոլորտը կարող է մասնակի տուժել: Հրուշակեղենը կթանկանա, բայց մեծ հաշվով ինֆլացիայի չի բերի: 300–ից ավելի անուն ապրանքներով են դիտարկում ինֆլացիան: Իսկ նշված ոլորտն այդքան էական չէ, որպեսզի ընդհանուր ֆոնի վրա ազդի: Միշտ խոսում են այն մասին, թե թանկացումը շղթայական ազդեցություն կունենա, բայց այդպես չէ: Գները չեն կարող անվերջ աճել, երբ մարդկանց գնողունակությունը ցածր է:

Այստեղ տնտեսվարողների վարքագիծը պետք է հասկանանք: Եթե գնողունակությունը ցածր է՝ տնտեսվարողը ստիպված այլ ձևով է սկսում հարմարվել գների իրականությանը: Գները չի բարձրացնում, բայց իր շահույթն է կրճատում: Հիմա, եթե հրուշակեղենի գները բարձրանան, մարդիկ ի վիճակի չեն լինի այն սպառել նույն մակարդակով, ինչը նախկինում էին սպառում, քանի որ այդ եկամուտը չունեն: Դա կբերի նրան, որ ոլորտում անկում կգրանցվի:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan