Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը

 



 Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները առաջին անգամ հանդիպեցին Երևանում ու հայտնեցին ոլորտում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին: «Քաղաքական հարցերով չունենալով որևէ տարաձայնություն և ունենալով բազմաթիվ ոլորտներում համագործակցություն, ավելի քան համոզված եմ, որ մեր երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը ստացվելու է»,- ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ պետք է լինել առավել թափանցիկ ու երկու կողմերի գործարարներին:

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների ու էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի խոսքով` Հայաստանի հետ  տարբեր ոլորտներում հարաբերությունները խորն են ու ռազմավարական, ինչպես նաև առկա է երկուստեք կամք` զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: «Մենք խիստ հետևողական ենք երկու երկրների միջոցով տարանցիկ գործունեության ապահովմամբ, այդ իսկ նպատակով լուրջ աշխատանքներ ենք իրականացնում մաքսային հատվածում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,- ասաց Թաղահի Նեժաթը:

Կողմերը քննարկեցին նաև 1998 թվականից երկու երկրների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի արդիականացման հարցը: Այս համաձայնագիրը հնարավորություն է տրվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց ազատվել  կրկնակի հարկումից, միևնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը: «Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը` վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության ու վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ»,-նկատեց Վարդան Հարությունյանը:

Իրանական կողմից առաջարկ հնչեց ստեղծել աշխատանքային խումբ երկու երկրների հարկային ոլորտում հարաբերությունները զարգացնելու նպատակով: «Այն կնպաստի ոչ միայն փորձի փոխանակման ակտիվացմանը, այլև գործարարների միջև կապերի ամրապնդմանը, երկու երկրների ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,-հավելեց իրանցի պաշտոնյան:

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan