Երևան, 26.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
Մանդելայի խոսքերն ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական քայլարշավը հանուն ազատության. Փաշինյան ԵՄ ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կողմից Հայաստանում ներդրումների աճ և արտադրությունների հիմնում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները հզոր առաջընթաց են. Սվիտալսկի Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան

Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում

 



Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում  հոկտեմբերի 26-ին կայանալիք սիմֆոնիկ համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները։ Նա կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Նույն համերգի ընթացքում նվագախումբը, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի նաև Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» ստեղծագործությունը (ոչ թե սյուիտային, այլ բալետային տարբերակը)։ Ստրավինսկու ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։

Քննադատներն ու հանդիսատեսը Վենետիկում ծնված Գլորիա Կամպաներին համարում են Իտալիայի նոր սերնդի ամենահետաքրքիր երիտասարդ դաշնակահարը։ 12 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել բեմում Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Դրան հետևել են ավելի քան 20 առաջին մրցանակները դաշնակահարների ազգային և միջազգային մրցույթներում։

2014-ի սեպտեմբերին Կամպաները դարձավ առաջին դասական DJ-ը Casa Bertallot-ի վեբքասթի համար (Միլան)՝ միլիոնավոր հետևորդների ներկայացնելով դասական երաժշտության գոհարների ձայնագրություններ։

Խաչատրյանի միջազգային փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Գլորիա Կամպաներն ունի մի շարք նորարարական նախագծեր, որոնք նախատեսվում է Հայաստանում ներկայացնել խաչատրյանական առաջիկա փառատոների ընթացքում։ Այդ մասին արդեն կան որոշակի պայմանավորվածություններ։

Սարգիս Բալբաբյանի խոսքով, դասական համերգների կողքին պետք է նաև լինեն այնպիսի հետաքրքիր նախագծեր, որոնք նոր ունկնդիր կբերեն, նոր մարդկանց կծանոթացնեն դասական երաժշտարվեստին։

«Դրան օգնում են այն հետաքրքիր գաղափարները, որոնք մենք փորձում ենք ներդնել փառատոնի ընթացքում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

loading...
Մանդելայի խոսքերն ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական քայլարշավը հանուն ազատության. Փաշինյան ԵՄ ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կողմից Հայաստանում ներդրումների աճ և արտադրությունների հիմնում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները հզոր առաջընթաց են. Սվիտալսկի Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan