Երևան, 22.Հունվար.2018,
--
:
--
,

Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում



Իրաքի Քուրդիստանի իշխանությունները ընդհանուր ընտրություններից երկու շաբաթ առաջ դադարեցրել են քվեարկության նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Rudaw հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշումը կայացվել է «ընթացիկ իրադարձությունների և սահմանված ժամանակում թեկնածուների բացակայության պատճառով»: Ընտրությունների և հանրաքվեի վերաբերյալ բարձրագույն անկախ հանձնաժողովը հայտարարել էր, որ այս հարցով հետագա որոշումը Քուրդիստանի խորհրդարանը պետք է կայացնի:

Նախապատրաստական աշխատանքների չեղարկման պատճառների և ընտրությունների օրվա հնարավոր հետաձգման վերաբերյալ «Փաստը» զրուցել է Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ–քրդական առնչությունների բաժնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյան հետ:

– Ինչո՞ւ են հետաձգվել այդ աշխատանքները, և մինչ օրս քանի՞ թեկնածու կար:

– Նոյեմբերի 1–ին նախատեսված ընտրությունները նախագահական և պառլամենտական ընտրություններ են: Հանրաքվեից հետո ո՛չ նախագահության թեկնածուներ էին առաջադրվել, ո՛չ պառլամենտական, որովհետև բոլորը կենտրոնացած էին հանրաքվեի իրողությունների վրա:
Ներկայում մեկ այլ խնդիր է ծագել: Հանրաքվեի արդյունքները որոշակիորեն կարող են ազդել նաև այդ ընտրությունների վրա, որովհետև եթե նախկինում հստակ էր, որ հանրաքվեի անցկացումը ինքնին նպաստում է կառավարող կուսակցության հեղինակությանը, ապա ներկայի բարդությունները կարող են նաև թուլացնել կուսակցության դիրքերը: Որոշ գործիչներ, այս առումով, պետք է վերադասավորեն իրենց դիրքերը:
Տեսեք՝ ինչպիսի իրողություններ են: Վիճելի տարածքները գտնվում են քրդերի վերահսկողության տակ և այնտեղ պետք է գնար քարոզարշավ: Ներկայում այդ տարածքները վերադարձվել են իրաքյան բանակին, և նման պայմաններում քարոզարշավը, պարզ է, որ տարածքային իմաստով բացառվում է:
Լեգիտիմության հետ կապված հարցադրումներ կան Էրբիլ–Բաղդադ հարաբերությունների կոնտեքստում և պետք չէ բացառել, որ ներկայի իրողությունը նույնպես հաշվի է առնվել նման զարգացումների հետ կապված և՛ ներքրդական, և՛ Էրբիլ–Բաղդադ հարաբերություններով:

– Ընտրությունների օրվա հետաձգում այս դեպքում հնարավո՞ր է կանխատեսել:

– Կարծում եմ՝ թեև քրդական կողմը հավաստում է, թե ընտրությունները տեղի կունենան ճիշտ ժամանակին, բայց քրդական կոնտեքստում դեռ մի իրողություն կա՝ հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել պառլամենտականը: Ընտրություններից գոնե մեկը անցկացնելու խնդիրը ցանկանում են անպայման լուծել:
Ինքներդ էլ հասկանում եք, որ ժամկետների հետ կապված լուրջ խնդիրներ կան, և ես չեմ բացառում, որ ընտրությունները կհետաձգվեն:

– Նաև ասվում է, թե Քուրդիստանի խորհրդարանը սրա հետ կապված որոշում պետք է կայացնի: Ի՞նչ որոշման մասին է խոսքը:

– Խնդիրն այն է, որ քայլերին էլ ավելի մեծ լեգիտիմություն տալու համար պետք է պատասխանատվությունն ավելի լայն շրջանակի վրա դրվի՝ պառլամենտի: Բայց պառլամենտի դեպքում էլ խնդիր կա, և հիմնական խնդիրը հետևյալն է. թեև պառլամենտը ինքնին հավաքվեց անկախության հանրաքվեից առաջ, բայց ոչ բոլոր կուսակցություններն էին ներկա, և պառլամենտը հիմնականում պառալիզացված էր: Այն միայն մեկ անգամ հավաքվեց հանրաքվեից առաջ, և ներկայում անհրաժեշտ կլինի ցույց տալ միասնականությունը:
Եթե դա չհաջողվի, էլի խնդիր կլինի՝ առնվազն ընտրությունների անցկացման հետ կապված ցույց կտրվի քրդական և ոչ միայն քրդական կուսակցությունների պառակտվածությունը, որովհետև Քուրդիստանի պառլամենտում կան նաև ոչ քրդական կուսակցություններ կամ ոչ քրդական համայնքների ներկայացուցիչներ՝ մասնավորապես ասորական, թուրքմենական, ինչպես նաև այնտեղ հայ պատգամավոր ունենք:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan