Երևան, 17.Հունվար.2018,
--
:
--
,
ԿԲ խորհուրդն արձանագրել է՝ առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը Սերբիան Իվանովիչի սպանության պատճառով դադարեցնում Է Կոսովոյի հետ երկխոսությունը ԵՄ-ում Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին» Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նույնիսկ խորհրդային ժամանակների կարգավիճակը Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար» ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին

Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել»



ԱԺ նախագահի քաղաքական հարցերի գծով խորհրդական Մկրտիչ Մինասյանի կարծիքով «Ընտանեկան բռնության» մասին օրենքը, որն այսքան բուռն քննարկման առիթ դարձավ, խոսում է հայի կենսափիլիսոփայության և հոգեկերտվածքի մասին: Սակայն, նախ պետք է հասկանալ, թե իրականում կա՞ նման խնդիր, թե՝ ոչ: Քաղաքական գործիչը «Փաստի» հետ զրույցում նշեց նաև, որ օրենքները գրվում են ոչ թե բարեկիրթ, գրագետ, օրինապաշտ մարդկանց, այլ հասարակության այն շերտերի համար, որոնց միջավայրում առկա է բռնությունը, ուստի նման օրենք, իր կարծիքով, պետք է ընդունել:

«Այս իմաստով օրենքի կարիքը կա, բայց այն պետք է մեր մտածելակերպին հարիր լուծումներ ստանա: Այս առումով իսկապես մտածելու տեղիք կա: Մասնագետները տվյալներ են ներկայացնում, որի համաձայն, բռնությունների 45–50%–ը տեղի են ունենում ընտանիքներում, ընտանիքի անդամների նկատմամբ: Սա սարսափելի է և պետք է անպայման ուշադրություն դարձնել»,– ասաց Մ. Մինասյանը:

ԱԺ խորհրդականի կարծիքով կարևոր է նաև բռնություններ ծնող պատճառները վերացնելու մասին մտածել և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Խոսելով հեռուստաեթերով անընդհատ բռնություն քարոզող սերիալների մասին, որտեղ արատավոր երևույթները կամ բարքերը ներկայացվում են որպես օրինավոր երևույթներ և արժանավոր քայլեր, Մ. Մինասյանի կարծիքով պետք է այս դաշտը նույնպես լուրջ վերանայման ենթարկել և կոնկրետ հետևություններ անել:

«Պետք է հիմքից փորձել չարիքը վերացնել, բայց եթե այն արդեն կա պետք է համապարփակ ձևով պայքարել դրա դեմ, որպեսզի վերանա: Մենք ազգովի պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք, որ նման խնդիրները չավելանալուց բացի ընդհանրապես վերանան»,– ասաց Մ. Մինասյանը:

Քաղաքական գործչի կարծիքով օրենքը պետք է ընդունել այնպիսի տեսքով, որպեսզի մեր մտածելակերպին, կենսափիլիսոփայությանը հարիր ու ներդաշնակ լինի և չոտնահարի մեր ազգային արժեքները:

Խոսելով այս օրերին բավականին ակտիվ քննարկման առարկա դարձած՝ Հայաստան– ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրել–չստորագրելու մասին, Մ. Մինասյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ այն կստորագրվի, իսկ չստորագրվելու պատճառը կարող է միայն տեխնիկական լինել:

«Եթե այնպես ստացվի, որ համաձայնագիրը չստորագրվի, ապա դա պայմանավորված չի լինի քաղաքական դրդապատճառներով: Եթե նոյեմբերին չստորագրվի, ապա դրա պատճառը տեխնիկական և կազմակերպաիրավական բնույթի չլուծված հարցերը կարող են լինել: Եթե մինչ նոյեմբեր չստացվի դրանք լուծել, ապա դրանք հետագայում նույնպես կլուծվեն: Ես վստահ եմ, որ այդ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է, քանի որ կարծես թե բոլոր կողմերն էլ՝ ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները և նաև ընդդիմությունը որևէ առարկություն չունեն և համամիտ են, որ մենք պարտավոր ենք գնալ զարգացման ճանապարհով: Համաշխարհային տենդենցներն այսօր միջազգային ջանքերի միավորման են տանում և այդ ձևաչափից Հայաստանը չի կարող դուրս մնալ: Մեր ճանապարհը քաղաքակիրթ աշխարհի ձեռքբերումները ընդունելը, ազգի և պետության համար շահավետ լուծումներ գտնելն ու դրանք իրականացնելն է»,– ասաց Մ. Մինասյանը:


Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Amazon-ում The Cranberries-ի ալբոմի վաճառքներն ավելացել են 900000 տոկոսով ԿԲ խորհուրդն արձանագրել է՝ առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը Լոնդոնում բացվել Է ԱՄՆ-ի դեսպանության՝ Թրամփի կողմից քննադատված նոր շենքը Սերբիան Իվանովիչի սպանության պատճառով դադարեցնում Է Կոսովոյի հետ երկխոսությունը ԵՄ-ում Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին» Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նույնիսկ խորհրդային ժամանակների կարգավիճակը Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար» ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է» Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տուր, 70%–ն էլ կառավարությունը քեզ տոկոսով կտա Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժեշտության մասին Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են Օզուրգեթիում ավազակային հարձակումից տուժած հայ գործարարը դուրս է գրվել հիվանդանոցից Մխիթարյանի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կապված չեն Մոուրինյոյի հետ. Ռայոլա Նախագահը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Sky Sports. Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Որևէ ընկերություն ուղևորավարձի թանկացման հայտով չի դիմել Երևանի քաղաքապետարան և Տրանսպորտի նախարարություն Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan