Երևան, 20.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության



«Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է վերացնել ուսման տարկետումը: Նախագծի համաձայն՝ 18 տարին լրացած երիտասարդները պետք է զորակոչվեն բանակ:

Նախատեսվող փոփոխության անհրաժեշտության մասին խոսելով՝ կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը նշեց, որ ցանկացած լուծում տալուց առաջ պետք է հաշվի առնել հետևյալը. «Նախ՝ պետք է նախապատրաստել զինվորական ծառայության ուսումնական բաղադրիչը: Այսինքն՝ եթե ինչ–որ մեկը զորակոչվում է՝ չի նշանակում, որ նա պետք է երկու տարի կրթական վակուումի մեջ լինի: Որոշակի հնարավորություններ պետք է ստեղծվեն բանակում: Սրանից է պետք սկսել ու հետո անցնել տարկետումը վերացնելու խնդիրներին: Այսինքն՝ խնդիրը բանակում է, և ոչ թե կրթական համակարգում: Պետք է արդիականացվի ծառայության կոնտեքստը և ծառայության ընթացքում մարդկանց հնարավորություն տրվի այս կամ այն ձևով չկտրվել կրթական օրակարգից: Այդ խնդիրը լուծելուց հետո միայն կարելի է անդրադառնալ տարկետման իրավունքը պահպանելու կամ չպահպանելու հարցին»–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Սամվել Կարաբեկյանն ընդգծեց, որ բոլորին է հայտնի, թե կրթության ինչ պրակտիկա կա բանակում:

«Ո՞վ է սովորում բանակում: Ես չեմ ասում, որ կրթությունը բանակում նույն մակարդակի պետք է լինի, ինչն առկա է բուհում, բայց որոշակի կրթական միջավայր պետք է ձևավորվի, ինչը, ցավոք սրտի, չկա: Մարդկանց պետք է ապահովել կրթության շարունակականությամբ, անկախ նրանից՝ զինվորական ծառայության մեջ են, թե՝ քաղաքացիական միջավայրում: Կրթական պրոցեսը երբեք և որևէ միջավայրում չպետք է կանգ առնի»,–նկատեց մեր զրուցակիցը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, թե օրենքի փոփոխությունն ապահովում է հավասարությունը:

«Այստեղ հավասարության կամ անհավասարության խնդիր գոյություն չունի: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում շարունակել ուսումը, թե՝ ոչ: Բոլորը չեն, որ դառնում են գիտնականներ, և բոլորը չեն, որ դառնում են ասպիրանտներ: Կարծում եմ՝ պետությունը որքան պաշտպանության, նույնքան էլ երկրի գիտության զարգացման բնագավառում պետք է ջանք գործադրի: Եթե պետությունն այնպիսի պայմաններ ստեղծի, որ երիտասարդները չկարողանան գիտությամբ զբաղվել, չունենանք մարդիկ, ովքեր նաև այդ ասպարեզում կծառայեն երկրին, այդ ժամանակ և՛ հասարակությունը, և՛ պետությունը կտուժեն: Ըստ իս՝ տարկետման իրավունքը պետք է լինի: Այն ուսանողներն ու երիասարդները, ովքեր իրենց գիտության բնագավառում են տեսնում, նրանց պետք է ընձեռել բոլոր հնարավորությունները: Հիմա մենք բոլորին պետք է պարտադրենք գիտնականներ կամ զինվորականներ դառնա՞լ: Իհարկե, երկրի պաշտպանությունը շատ կարևոր է, բայց դա պետք է արվի ոչ ի հաշիվ այնպիսի լուրջ բնագավառի, ինչպիսին գիտությունն է»,– մեզ հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

Իսկ արդյո՞ք փոփոխությունը կնվազեցնի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն ու բանակից խուսափելու դեպքերը:

Պատասխանելով հարցին՝ Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ կոռուպցիան իշխանական երևույթ է, իսկ կոռուպցիոներները՝ իշխանության մեջ եղած մարդիկ են. «Նրանք նախ իրենց միջի կոռուպցիոներից պետք է ազատվեն կամ իրենք չլինեն այնպիսին ու ստեղծեն այնպիսի պայմաններ, որ պետական պաշտոն ստացող մարդը պաշտոնը դիտարկի որպես հարստացման միջոց: Բայց Հայաստանում այդպես չէ, իսկ այս մտայնության պարագայում հնարավոր չէ կոռուպցիայից ազատվել: Դրա համար իրենք իրենց դեմ պետք է պայքարեն, ինչը հնարավոր չէ: Իհարկե, տարկետման իրավունքի տրամադրման մեջ ևս կոռուպցիա կար: Բայց սխալ է այն մոտեցումը, թե այդ իրավունքը հանելով կոռուպցիան կնվազի կամ կվերանա: Կոռուպցիան կվերանա միայն այն դեպքում, երբ կվերանա իմ նշած մտայնությունը, որն այս իշխանությունների պարագայում քիչ հավանական է»:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan