Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի


Ինչպես արդեն «Փաստը» տեղեկացրել է, հանրապետության 52 խոշորացված համայնքներում նոյեմբերի 5–ին կանցկացվեն ՏԻՄ համայնքի ղեկավարի ընտրություններ:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, սակայն, պայքարը կարծես թե բավականին թեժ է լինելու: Առաջադրվել է 6 թեկնածու: Նախորդ ընտրությունների ժամանակ 4–ն են եղել, և հիմնական ֆավորիտները ԲՀԿ–ական Կարեն Սերգոյանը և գործող համայնքապետ ՀՅԴ–ական Արծրունի Իգիթյանն էին: Բայց 1996–ից Ախուրյանի համայնքը ղեկավարող Իգիթյանը 700 ձայնով առաջ է անցել մրցակցից և կրկին շարունակել է պաշտոնավարել:

Նշենք նաև, որ այս անգամ համայնքի ղեկավարի թեկնածուներ են նաև ինքնաառաջադրված թեկնածու, Բասենի գործող գյուղապետ, ՀՀԿ–ական Համլետ Պետրոսյանն ու անկուսակցականներ Լևոն Գեղամյանը, Գերասիմ Համբարյանն ու Վանիկ Մկրտչյանը, իսկ ԲՀԿ–ն կրկին առաջադրել է Կարեն Սերգոյանի թեկնածությունը:

Ճիշտ է, գործող համայնքապետ Ա. Իգիթյանն այս անգամ ինքնաառաջադրվել է, բայց «Փաստի» հետ զրույցում ասաց, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե ՀՅԴ–ն իր թիկունքին կանգնած չէ: Հարազատ կուսակցությունն էլ, ՀՀԿ–ն էլ արդեն տվել են իրենց համաձայնությունը: Հարցին, թե ինչպես է, որ ՀՀԿ–ն իր կուսակցի թեկնածությունը պաշտպանելու փոխարեն ՀՅԴ–ական թեկնածուին է հավանություն տվել, Ախուրյանի գործող համայնքապետն ասաց,– «Ես չգիտեմ իրենց խնդիրները, բայց պայմանավորվածություն է եղել, որ իմ թեկնածությունը թողնեն: Ես որ իմ թեկնածությունը դրել եմ, վստահ եմ, որ հաղթելու եմ, ու բավականին մեծ առավելությամբ: Ոչ մեկին էլ չեմ թերագնահատում, և եթե առաջադրված 6 թեկնածու կա, ուրեմն պայքար է լինելու, բայց ասեմ, որ նախորդ անգամ բոլորի ձայները միասին վերցրած իմ ձայներից քիչ էին»:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan