Yerevan, 15.December.2018,
--
:
--
,

Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն

 



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ի բացման արարողությանը: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բժշկական նոր կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ֆրանսահայ հայտնի բժիշկ-ուռուցքաբան, դոկտոր, կենտրոնի բժշկական մասի ղեկավար Նորբերտ Ավետյանին:

«Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև անվանի բժիշկ Նորբերտ Ավետյանի մասնագիտական մեթոդները: Առանձնակի կարևորելով Երևանում նման կենտրոնի հիմնումը` միջոցառման բանախոսները նկատել են, որ առողջական ծանր այս հիվանդությամբ տառապող անձինք բուժման նպատակով արտերկիր մեկնելու անհրաժեշտություն այլևս չեն ունենա, ինչն, անշուշտ, ինչպես ֆինանսական, այնպես էլ լեզվի չիմացության հետ կապված որոշակի խնդիրներ է միշտ ստեղծել: Նաև նշվել է, որ Հայաստանից ժամանած մեծ թվով հայերի Փարիզում ընդունած բժիշկն այսուհետ մասնագիտական իր հմտությունները կիրացնի հենց հայրենիքում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Նշվել է, որ կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով: Հարկ է նշել, որ կենտրոնը նպատակ ունի նաև օժանդակել քաղցկեղով հիվանդ ունեցող խոցելի ընտանիքներին՝ աջակցելով նրանց ֆինանսական միջոցների հայթայթման հարցում:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan