Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով

 


 Արցախի Հանրապետության ժողովուրդը իր անկախությունը հռչակել է՝ հաշվի առնելով միջազգային նորմերը և Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությունը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Եթե տարբեր երկրներում տարբեր հանրաքվեներ հակասում են տվյալ երկրում գործող սահմանադրություններին, ապա Արցախի հանրաքվեն, Արցախի անկախության հռչակագիրը ոչ միայն չեն հակասել ԽՍՀՄ Սահմանադրությանը, այլ ամբողջությամբ համապատասխանել են այդ Սահմանադրությանը: Եվ ինչպես  Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան Էստոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և մյուս երկրներն են օրենքով սահմանված կարգով և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան անկախացել Խորհրդային Միությունից, այդպես էլ մինչև Խորհրդային Միության փլուզումը Արցախի ժողովուրդը հանրաքվեով անկախացել է»,-  նշեց Շարմազանովը՝ շեշտելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման առանցքը հենց սա պետք է լինի:

Նա ընդգծեց, որ առանց Արցախի Հանրապետության ամբողջական մասնակցության հակամարտության կարգավորման բանակցություններում դժվար ՝է որևէ լուրջ առաջընթաց ակնկալել: «Առանց Արցախի ժողովրդի և իշխանությունների որևէ մեկը իրավասու չէ որոշել Արցախի ճակատագիրը»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա ևս մեկ անգամ անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին, թե «ՀՀ Նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ժնևյան բանակցություններից հետո խախտել է բանակցությունների վերաբերյալ մանրամասներ չհրապարակելու վերաբերյալ պայմանավորվածությունը: Շարմազանովն ընդգծեց, որ միայն կարող է անհեթեթ և իրականության հետ կապ չունեցող որակել այդ հայտարարությունները: «Պարոն Նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է այն, ինչ մենք ասել ենք և Ժնևից առաջ, և դրանից հետո, 10 տարի առաջ և դա ասելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն չի ճանաչվի: Այդ հայտարարությունը, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, նորություն չէ, և շատ լավ է, որ պարոն Նախագահը դա ևս մեկ անգամ փաստել է: Սակայն դա ժնևյան բանակցությունների մանրամասների հետ որևէ կապ չունի: Ես կարող եմ եզրակացնել, որ ադրբեջանական կողմն ասելիք չի ունեցել, և նման անհեթեթ հայտարարություններ են արել: Իմ կարծիքով նրանք որոշակի ընկալման խնդիր ունեն, որովհետև, եթե չունենային այդ խնդիրը, դժվար թե նման հայտարարություն անեին»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է մի քանի քայլ՝ Ադրբեջանը ոչ թե պետք է կրակի, այլ կառուցողական լինի, պետք է իրականացնի ժնևյան պայմանավորվածությունները և ոչ թե խախտի հրադադարը, իսկ եթե կողմերը և համանախագահները ցանկանում են, որպեսզի խնդիրն արագ լուծվի, ապա պետք է գիտակցել, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության բանակցություններում առաջընթաց չի կարող լինել:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan