Երևան, 19.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են

Հերոսական մեկ օր մեր պատմությունից. Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը



Անցյալ տարի Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչները, և՛ տեղաբնակ, և՛ գյուղից արդեն դուրս եկած, հավաքվել ու որոշել են նշել իրենց գյուղի օրը: Բոլորը միաբերան ընտրել են հոկտեմբերի 24–ը:

Ինչո՞ւ հենց այդ օրը: Նաև այնպես չէ, որ մեր բոլոր գյուղերն ունեն իրենց տոնական օրը. Դովեղն ինչո՞ւ է այդպես որոշել:

Այս հարցերի պատասխանը տալիս է նախկին դովեղցի, այժմ Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի կազմակերպման ու կառավարման ամբիոնի վարիչ, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը:

«Այդ օրը պատմական նշանակություն է ունեցել մեր գյուղի համար: Այն իրավամբ կարելի է համարել Դովեղի վերածննդի օր: Մեր գյուղացիների պայքարը հարևան ադրբեջանցիների հետ ունեցել է երկար տարիների պատմություն, բայց 1984 թվականի հոկտեմբերի 24–ին այն հասել է հաղթական ավարտի:

Բանն այն է, որ մեր գյուղի հողերից 1850 հեկտարը տարիներ շարունակ օգտագործում էին ադրբեջանցիները: Դեռևս 60–ական թվականներին մեր գյուղացիները բարձրացրել էին հարցը: Ոչ միայն նամակներ են հղել Մոսկվա, այլև պատվիրակություն է գնացել այնտեղ: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, որպեսզի երկու հանրապետությունների միջև կատարվի սահմանների ճշտում: Իսկ միակ՝ 1927 թվականի քարտեզը, գտնվում էր Թբիլիսիում: Սահմանների ճշտման համար հարկ էր այն բերել և դրանով առաջնորդվել: Սակայն իշխանությունը մինչև վերջ չգնաց իր որոշման կատարման հետևից. վախեցան ազգամիջյան տարաձայնություններից: Ու որոշումը մնաց թղթի վրա:

Եվ ահա 1984–ի ապրիլ, թե մայիս ամսին պետք է տեղի ունենար կոմունիստական կուսակցության շրջկոմի պլենումը: Ես այն ժամանակ գյուղի կուսքարտուղարն էի: Շրջկոմից զանգեցին և ասացին, որ պլենումից առաջ ես և սովխոզի տնօրենը պետք է հանդիպենք շրջկոմի քարտուղարի հետ:

Բնականաբար շտապեցինք շրջկենտրոն: Քարտուղարը մեզ ասաց, որ կարծես թե ստեղծվել է բարենպաստ իրավիճակ, և կարող ենք կրկին հողերի հարցը բարձրացնել կենտրոնական իշխանությունների առջև: Անգամ տեղեկացրեց, որ այդ մասին խոսել են նաև ՀԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ:
Անմիջապես կազմեցինք հեռագրի տեքստ՝ ուղղված կենտրոնական իշխանություններին, տեղեկացնելով խնդրի էության մասին:

Հոկտեմբերի 24–ին գյուղ եկավ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը: Հայաստանի կողմից հանձնաժողովը գլխավորում էր Ագրոպրոմի նախագահ, Մինիստրների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը: Իսկ Ադրբեջանից՝ նրա պաշտոնակիցը:

Մինչ հանձնաժողովը կուսումնասիրեր հարցը, թուրքերն արդեն իրենց պատրաստությունը տեսել էին: Անտառում հավաքել էին հարյուրավոր մարդկանց, անգամ դպրոցականներին էին բերել: Տեսնելով հանձնաժողովականներին, հարայ–հրոցով, ոռնոցներով վրա են տալիս: Փայտերով, գյուղատնտեսական գործիքներով զինված ադրբեջանական խուժանը հարձակվում է նրանց վրա: Դաժան ծեծի են ենթարկում հայ պատվիրակներին:

Սովխոզի տնօրենը՝ Հրաչիկ Մեհրաբյանը, մի կերպ, սողալով հասնում է գյուղ և տեղեկացնում կատարվածի մասին: Ի դեպ ասեմ, որ մի ամիս պահանջվեց, որպեսզի նա հիվանդանոցում ապաքինվի:

Ապա իմացանք, որ Վլադիմիր Մովսիսյանին տարել էին իրենց հետ՝ Ադրբեջան: Հարվածներից նա ստացել էր ուղեղի ցնցում: Այդ վիճակում նրան գցել էին բեռնատարի թափքը ու հետները տարել: Խփողն էլ կին էր, ով դատված էր եղել մարդասպանության համար, իրենց անտառապետի մայրն էր՝ տարիքով կին:

Հավաքվել էին գյուղի ակումբում, այստեղ էին բերել նաև Վ. Մովսիսյանին: Հողերից հրաժարվելու մասին տեքստը գրել ու դրել էին առաջը ու ստիպել, որ ստորագրի: Մովսիսյանը հրաժարվել էր: Կացինը պահել էին վզին ու պարտադրել: Բնականաբար ոչնչի չէին հասել. ադրբեջանական մահացու սպառնալիքի տակ նա մնացել էր աներեր:
Իսկ մենք, երբ սողալով գյուղ հասած սովխոզի տնօրենից իմացանք, թե ինչ է եղել անտառում, տեղյակ պահեցինք միլիցիային, ՊԱԿ–ին: Աշխատակիցները հասնում են ադրբեջանական այդ գյուղը ու նրանց ձեռքից ազատում ու հետ բերում Վլադիմիր Մովսիսյանին:

Ապա փակվեց երկու գյուղերի սահմանը, որպեսզի ժողովուրդների միջև ընդհարումներ չլինեն:

Այս դեպքը նպաստեց, որպեսզի արագացվի սահմանների ճշտման գործը: Հաջորդ տարվա հունվարին Մոսկվայից նոր հանձնաժողով եկավ ու հարցը լուծվեց. 1850 հեկտար հողատարածքները վերադարձվեցին մեզ:

Մովսիսյանի շնորհիվ վերանայվեցին Հայաստան–Ադրբեջան ողջ սահմանները: Արդյունքում Հայաստանին վերադարձվեց 14 հազար հեկտար հող:
Եվ ի՞նչն է էականը. քարտեզն արդեն Թբիլիսիից բերել էին տվել: Եվ երբ, ըստ քարտեզի, սահմանի կետերը մատնանշվում էին, ու մեր բանվորները փորում էին դրանք՝ սյուներ տեղադրելու համար, տակից փայտածուխ էր դուրս գալիս: Հասկացանք, թե մեր նախնիները որքան հեռատես են եղել. փայտածուխը երկար է պահպանվում հողի տակ, դրանք թաղել են այդ կետերում, որպեսզի հետագայի համար էլ մեր սահմանների նշանը լինեն:

Հետո, սահմանների ճշգրտման ակտը ստորագրվեց ու հանդիսավոր ձևով կնիք դրեցին երկու գյուղերի սովխոզների տնօրենները: Ու հավաքվեցին, նստեցին մի աղբյուրի մոտ, երկու կողմերից գառներ մորթեցին ու մի լավ քեֆ արեցին միասին: Արդեն խելոքացել էին թուրքերը, Մոսկվայի իշխանության դեմ ի՞նչ պետք է անեին»:

Վլադիմիր Մովսիսյանի ու Դովեղի բարեկամությունը
Հողերի վերադարձից հետո Վլադիմիր Մովսիսյանը գործի անցավ. մելորատիվ ջոկատ բերեց ու սկսեց այս տարածքի մելորացումը: Իսկ Դովեղն աղքատ գյուղ էր, հատկապես սակավ էին հողատարածքները, ընդամենը 230 հեկտար էին:

Հայկ Ղազարյանը հիշում է՝ գրաֆիկ էինք սահմանել, որ օրական մեկ ընտանիք պետք է հոգար բանվորների սննդի հարցը: Մարդիկ ոչ միայն սիրահոժար էին դա անում, այլև հաճախ հասնում էին Թբիլիսի, որպեսզի այնտեղից մթերքներ բերեն տրակտորիստների համար: Դե, այն ժամանակներում մեր խանութներում ամեն ինչ չէ որ կար:

Եվ այս աշխատանքների արդյունքում մի 5–6 ամիս հետո արդեն գյուղն ունեցավ 150 հեկտար բերրի վարելահող:

Գյուղը սրանից հետո ստացավ նոր շնչառություն, վերածնվեց կարծես թե: Նոր դպրոց կառուցեցին՝ 320 աշակերտի համար, այն դեպքում, երբ գյուղում եղած աշակերտների թիվը ընդամենը 150–ն էր: Բայց դա սովխոզի տնօրեն Շավարշ Մեհրաբյանն անում էր հեռանկարի համար: Գիտեին, որ գյուղը մեծանալու ու ծավալվելու է այսուհետ: Ճանապարհներ կառուցեցին, կառուցեցին ոռոգման ցանց՝ շուրջ 100 հեկտարի համար, այն էլ՝ անձրևացման եղանակով: Անցկացրեցին 15–20 կիլոմետրանոց ջրագծեր: Դաշտամիջյան ճանապարհները վերանորոգեցին: Հիմնեցին այգիներ: Կառուցեցին տիպային ֆերմաներ: Նաև՝ Կենցաղի տուն: Եվ այլն, և այլն:

Գյուղը պարզապես ծաղկում ապրեց: Եվ, իրոք, այդ օրը՝ հոկտեմբերի 24–ը դարձավ Դովեղի վերածննդի օրը: Մինչև այսօր այդպես էլ գիտակցում է ցանկացած դովեղցի:
Իսկ թե Մովսիսյանն ինչպիսի տեղ ու դեր ունի յուրաքանչյուր դովեղցու կյանքում, ասելն ավելորդ է: Բանն այն է, որ Վլադիմիր Մովսիսյանն էլ էր նույն կերպ ընդունում Դովեղն ու դովեղցուն: Ասում են, որ հաճախ կատակով իրեն անվանում էր դովեղցի: Այսինքն՝ պետական այս նշանավոր գործչի համար երկրի հողերի վերադարձն ուներ կյանքի գին ու կյանքի նշանակություն:

Ամեն հարցում Վլադիմիր Մովսիսյանը հետագայում էլ աջակցեց դովեղցուն: Ինչ կարող էր անել, արեց նրանց համար: Նույնիսկ դովեղցիներն են պատմում, որ գործով ինչպիսի պետական հիմնարկ մտնեին, Մովսիսյանի անունն էին տալիս ու իրենց առաջ կանաչ լույս էր վառվում, հարցերն անմիջապես լուծվում էին:

Անգամ ասում են, որ այսպես էր կարգը. Ագրոպրոմում յուրաքանչյուր շրջան ուներ իր թղթապանակը: Բայց Դովեղի համար թղթապանակն առանձին էր, չէր մտնում շրջանի ընդհանուր թղթապանակի մեջ:

…Այդ օրը՝ 2017–ի հոկտեմբերի 24–ին Դովեղում կհավաքվեն նրա զավակները: Լինեն տեղաբնակ դովեղցիներ, թե ծնունդով դովեղցիներ կամ պարզապես արմատներով դովեղցիներ:

Իսկ շատ հայտնի ու նշանավոր մարդիկ կան նրանց մեջ: Դովեղցիները հպարտորեն են տալիս անունները՝ Լևոն Արոնյան, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան: Նաև՝ գիտնականներ, տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ…

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Բարսելոնայի մրցաշարում Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Հայաստանը կդառնա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կատալոնիա. ո՛չ ինքնավարություն, ո՛չ՝ հանրապետություն Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Եթե հստակ քայլեր չլինեն, կրկին գործադուլ և դասադուլ կանեն. Վ. Պետրոսյանի անվան դպրոցը պատասխանի է սպասում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan