Երևան, 19.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են

Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը

Թեհրանում հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու համար ԻԻՀ փոխնախագահ Ալի Ասղար Մունեսանի հրավերով Իրան էր ժամանել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Համատեղ ցուցահանդեսի նախաձեռնման, նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին այլ պետական կառույցների հետ մեկտեղ էական մասնակցություն է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ պատմության թանգարանը ցուցադրության ներկայացրեց նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի 103 բացառիկ պատմամշակութային մեծարժեք ցուցանմուշներ: Իրանի ազգային թանգարանի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ԻԻՀ փոխնախագահ և Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանը, նշված կազմակերպության նախագահի տեղակալ Մոհամադ Հասան Թալեբիանը, Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջաբրաիլ Նոքանդեն և մի շարք այլ պաշտոնյաներ, բազմաթիվ երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը, սրբազան հայրեր, իրանահայ համայնքի անդամներ, մշակութային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Իրան կատարած այցի շրջանակներում նախարար Արմեն Ամիրյանը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբաս Սալեհիի հետ:

Հանդիպումների ընթացքում նախարար Ամիրյանը հանդես եկավ մի շարք առաջարկներով, որոնք վերաբերում են կինոյի, գրահրատարակչական, թատերական, թանգարանային և մշակույթի այլ ոլորտներին»:

loading...
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Բարսելոնայի մրցաշարում Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Հայաստանը կդառնա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կատալոնիա. ո՛չ ինքնավարություն, ո՛չ՝ հանրապետություն Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Եթե հստակ քայլեր չլինեն, կրկին գործադուլ և դասադուլ կանեն. Վ. Պետրոսյանի անվան դպրոցը պատասխանի է սպասում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan