Nyut.am | Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս
Երևան, 20.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս



Ամիսներ առաջ Հրազդանում Լևոն Ստեփանյանը հիմնեց «MY corner» հակասրճարան–գրախանութը, որի նպատակներից մեկը հրազդանցիների համար ժամանցի ու մշակութային կենտրոնի ստեղծումն էր, իսկ մյուսը՝ ամենագլխավորը, հետագայում եկամուտների կեսը քաղաքի զարգացման ծրագրերին ուղղելը:

Լևոնն ասում է, որ պատրաստ են իրենց շահույթի 51%–ը ներդնել Հրազդանի զարգացման և բարեկարգման նախագծերում, բայց բանն այն է, որ անցած մի քանի ամիսների ընթացքում հակասրճարանն աշխատել է առանց շահույթի: «MY corner» հաճախողների թիվը բավական քիչ է, իսկ այցելուներն էլ հիմնականում Լևոնի ընկերներն են, նրա շրջապատի ու պարզապես բարի մարդիկ:

Ասում է, որ 3 ամիս է շահույթ չունեն: Սակայն հույս ունեն, որ իրենց գաղափարը(հեղ. Հրազդանի զարգացման մասով) մարդկանց կմոտիվացնի հակասրճարանից ավելի շատ օգտվել: Հառակ դեպքում՝ ստիպված կլինեն փակվել:

«MY corner»–ը բացվել է հուլիսին և ինչպես մնացած բոլոր հակասրճարանները, այստեղ գործում է ժամավճար: «Մեկ ժամի համար 600 դրամ են վճարում: 1 րոպեն 10 դրամ արժե, երկուժամյա փաթեթը կազմում է 1000 դրամ, չորսժամյա փաթեթը՝ 1300: Իսկ ամբողջ օրվա համար վճարում են 1900 դրամ»,– Լևոնը ներկայացնում է մեզ իր սրճարանի սակագները:

Ըստ նրա՝ հաճախորդներին թույլ են տալիս դրսից սնունդ բերել՝ բացառությամբ ծխախոտի ու ալկոհոլի: Սրճարանի մեջ կա գրքերի անկյուն՝ թե՛ գրադարանային, թե՛ վաճառքի:

«Դեռևս շատ հաճախորդներ չունենք: Մարդիկ մի փոքր դժվար են ընկալում, թե ինչ է իրենից ներկայացնում հակասրճարանը: Բավական շատ անվճար ժամեր ենք տրամադրում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի, թե՛ երիտասարդների համար, տարբեր սեմինարներ եք կազմակերպում՝ 500–700 դրամ մուտքավճարով:

Ունենք թեյ, սուրճ, քաղցրավենիք, վայ–ֆայ, խաղեր՝ լոտո, մաֆիա, զիլ զառ, այլ կերպ: Մանկական անկյունում ունենք կինետիկ ավազ, ներկելու պարագաներ, բատուտ: Դպրոցից հետո եկող երեխաներին օգնում ենք դասերը պատրաստել»,– պատմում է նա:
Լևոնը գաղափարներ շատ ունի, որոնցից մեկն էլ ստացված շահույթի մի մասը քաղաքում աղբարկղեր տեղադրելուն ուղղելն է, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելը և այդպես շարունակ:

Հարցին, թե Հրազդանում երիտասարդության համար ի՞նչ խնդիրներ կան, պատասխանում է. «Եթե 4 ամիս առաջ այս հարցը տայիք, կասեի, որ քաղաքում չկա համապատասխան միջավայր, որտեղ երիտասարդները կարող են իրենց ցուցադրել, հետաքրքիր ժամանց անցկացնել: Հիմա կա ու զգում եմ, որ տարբերություն չկա՝ կար, թե չկար: Մտածելակերպի խնդիրն է: Հրազդանցիներին չի հետաքրքրում կամ էլ թերահավատ են: Ասում են՝ դե ժամվա համար փող տամ, գամ խաղ խաղամ, տանն էլ կնստեմ կխաղամ: Ի տարբերություն Երևանի՝ մտածելակերպի լուրջ տարբերություն կա:
Բավական բարդ է մարդկանց հասկացնելը, որ մեզ մոտ կարող եք խաղալ այն խաղերը, որոնք չեք խաղում ձեր տանը, կարող եք գտնել նոր ընկերներ, կարող եք ստեղծագործել, անգամ մեր պատերին թույլ ենք տալիս նկարել, եթե նկարչական ջիղ ունեն: Սա այն կենտրոնն է, որտեղ կարելի է մշակութային ցանկացած գործով զբաղվել: Հրազդանցի երիտասարդների մեծ մասը Երևանում նույն ֆորմատի միջավայրեր հաճախում են, բայց Հրազդանում՝ ոչ: Խնդիրը ոչ թե համապատասխան միջավայրի բացակայության, այլ համապատասխան մտածելակերպի բացակայության մեջ է»,– պատմեց նա:

Ստացվում է, որ մայրաքաղաք գալով փոխում են մտածելակերպը դիտարկմանը դրական է արձագանքում՝ հավելելով, թե հրազդանցիները միշտ բողոքում են, թե քաղաքում նորմալ ժամանցի կենտրոն չկա, բայց այդ մարդիկ երբեք չեն եկել իրենց մոտ:

«Այսօր «MY corner» հաճախելը, 1000 դրամ ծախսելը ներդրում է քաղաքի զարգացման համար: Այն հիմնել ենք Հրազդանում ինչ–որ բան փոխելու համար, ոչ թե փող աշխատելու: Սա ավելի շատ սոցիալական հարց է լուծում, քան թե՝ բիզնես–խնդիր»,– նշում է Լևոնը:
Պատմում է, որ վերջերս իրենց մոտ կազմակերպված հմտությունների վերաբերյալ միջոցառմանը, որի մուտքավճարը 500–900 դրամ էր, հրավիրվածներից միայն մեկն էր եկել: Ըստ Լևոնի՝ պատճառը գումարը չէր, այլ ինքնազարգացման համար գումար ներդնելու ցանկության բացակայությունը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan