Երևան, 17.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Թանկացումներ դիզվառելիքի շուկայում. ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում




Ներքին շուկայում հեղուկ վառելանյութի գները վերջին օրերին սկսել են դանդաղորեն բարձրանալ։

Թանկացել է բենզինը. ահազանգում են վարորդները: Նրանք բողոքեցին, որ բենզինի գինը օգոստոս ամսվա վերջին բարձրացել է 10 դրամով, գնի բարձրացում արձանագրվել է նաև հաջորդ ամիսներին: Այսպիսով՝ բենզինի գինը, վերջին երկու ամսում բարձրացել է 20 դրամով:

Բենզինի թանկացման վերաբերյալ բողոքներ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն առայժմ չի ստացել. «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
 Փորձագետը, սակայն, բացատրում է, որ բենզինի գինը մեր երկրում միշտ էլ տատանողական է եղել:

«Միշտ էլ բենզինի գինը անկանոն է եղել մեր երկրում: Բենզինի գները մի շարք հարցեր ունեն իրենց մեջ, որոնք դեռ պարզաբանված չեն, գնի փոփոխությունները մի փոքր խնդրահարույց են և մի բենզալցակայանում բենզինի գնի 5 կամ 10 դրամ գնաճը դեռևս հիմք չէ ոլորտի մասին գնահատական տալու համար: Պետք է հասկանալ՝ ո՞վ է խաղեր տվողը և ինչի՞»,–  հարց բարձրացրեց Պիպոյանը: Նրա խոսքով՝ բենզինի շուկայում մրցակցություն չկա, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծում:

«Պետությունը ոչ թե պետք է ցույց տա բիզնեսմենների կլուբը և ասի, որ այս մարդկանց հետ աշխատելու ենք, այլ առանց այդ մասին հեռուստացույցով ցույց տալու ասեն՝ այնտեղ էժան բենզին կա, դե գնացեք բերեք»,– ներկայացրեց նա:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ խնդրի կարգավորման հարցում մեծ է կառավարության դերը: Քանի դեռ պետությունը քայլեր չի ձեռնարկում, բենզինի շուկայում գնային տատանումները շարունակվելու են:

«Խաղացողները քիչ են. մրցակցային մարմինը նայում է ապրանքի ձեռքբերման գինը: Օրինակ՝ ասում են, որ Ռուսաստանից բենզինը գնել ենք 220 դրամով, հիմա գնում ենք 280–ով, դրա համար էլ մեր վաճառքն էլ ենք թանկացնում: Եթե մրցակցային մարմնին 280–ի գինն է ցույց տալիս, վերջինս այլևս ասելիք չունի: Կառավարությունը հո շատ լավ գիտի, որ այնտեղ երկու գնով էլ վաճառում են: Պետությունը, եթե խոսելու տեղը գործ է անում, ասում է՝ այնտեղ էժան բենզին կա, գնացեք բերեք: Պետությունն ինչ թելադրում է, նա էլ անում են»,– շեշտեց նա:

Պաշտոնական տվյալներով, բենզինը այս տարվա ընթացքում թանկացել է ավելի քան 10%–ով։ Նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքի գինը բարձրացել է գրեթե 14%–ով։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 0,8% և 0,1%–ով, իսկ 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11,1% և 13,9% գնաճ:
Նշենք, որ բենզինի և դիզվառելիքի շուկայում գերիշխող դիրքում են «Ֆլեշ» (բենզինի շուկայի 42,62% և դիզվառելիքի` 47,3%–ը) և «Սիթի Պետրոլ Գրուպ» (SPC) (համապատասխանաբար` 41,76% և 40,8%) ընկերությունները:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից Շահեն Պետրոսյան. ««Բաց երկնքի քաղաքականությունը» բլեֆ էր». «Էստի համեցեք» սկզբունքն ու «Աէրոֆլոտ»–ի մենաշնորհը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan