Երևան, 19.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են

Պատմական էքսպերիմենտ՝ Հայաստանի դեպքում


Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, արդեն պատրաստ է և հրապարակվեց Հայաստան–Եվրոպական Միություն համաձայնագրի տեքստը: Մեծ առումով այն ինչպիսի՞ հնարավորություններ կբացի մեր երկրի առջև:

– Հայաստանը 1991–ից հռչակել է անկախ, ինքնիշխան պետություն դառնալու իր մտադրությունը, իսկ 2001–ից անդամակցում է եվրոպական կառույցներին և ֆորմալ ամրագրել է եվրոպական տիպի պետություն դառնալու իր հեռանկարը:
Սակայն այս 25–26 տարիների ընթացքում, կարելի է ասել, որքան էլ ձևավորված լինեն համապատասխան ինստիտուտները, լիարժեք ժողովրդավարության, ազատ շուկայական հարաբերությունների մասին խոսելն անհնար է մեր երկրի պարագայում: Այս առումով թերևս առանձնահատուկ է այս համաձայնագիրը: Այն, իհարկե, ավելի թույլ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրն էր, բայց հանգեցնելու է պետության ինստիտուցիոնալ կարողությունների միանշանակ զարգացմանը: Ընդ որում, տվյալ հարցում լինելու է նաև եվրոպական աննախադեպ աջակցություն:
Իհարկե, նախկինում ևս եվրոպական աջակցությունը էական է եղել Հայաստանի համար, սակայն որ եվրոպան ձեռնամուխ լինի նման լայնամասշտաբ բարեփոխումների, առաջին անգամ է: Փաստորեն, պայմանագրի քաղաքական հատվածը գրեթե 90%–ով նույնական է Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հետ:

– Իսկ եվրոպական աջակցությունն ի՞նչ բնույթի է լինելու:

– Եվ ֆինանսական, և մասնագիտական, և փորձագիտական: Ընդ որում, բարեփոխումներ անելու երկու կողմերի հանձնառությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվելու, քան եղել է նախկինում: Նախկինում շատ դեպքերում ընդամենն արվում էր բարեփոխումների իմիտացիա:

– Իսկ մենք չե՞նք կարող նույնն անել այսօր. անել բարեփոխումների իմիտացիա: Բանն այն է՝ մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ ոմանց ձեռ չի տալու ո՛չ ազատ մրցակցությունը, ո՛չ էլ ժողովրդավարական ինստիտուտների գոյությունը:

– Բարեբախտաբար՝ ոչ: Որովհետև Հայաստանն այլևս ռեսուրս չունի: Եվ ապրիլյան պատերազմը, և՛ այսօրվա ժողովրդագրական իրավիճակը ցույց են տալիս, որ խորքային և արմատական փոփոխություններն օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր երկրին:
Միաժամանակ, այո, չպետք է ժխտենք, որ կա երկրում նման շահառուների մի խումբ, որն իր ձեռքում է պահում բոլոր տեսակի իշխանությունները՝ տնտեսական, քաղաքական և այլն, և փաստացի դարձել է երկրի զարգացման արգելակողը: Բայց հենց այս առումով էլ ես վերևում շեշտեցի պայմանագրի կողմերի հանձնառությունների բարձր մակարդակի մասին:
Միգուցե պարադոքսա՞լ է, որ մի էլիտա, որի ձեռքում կենտրոնացած է քաղաքական և տնտեսական իշխանությունը և որը հենց նախկին բարեփոխումներն արգելակող կոնսերվատիվ շերտն էր, այսօր պետք է ընդառաջ գնա ու կատարի առաջարկվող բարեփոխումները: Բանն էլ այդ է, որ ոչ միայն երկրի վիճակն է չափազանց լուրջ, նաև պարտավորվածությունների մակարդակն է շատ բարձր: Եվ նույն այդ էլիտան դրանք չանելու դեպքում տանուլ կտա և իր իշխանությունը, և որն առավել սարսափելի է, տանուլ կտա ողջ երկիրը:
Ուստի, այս պայմանագիրը կարծես թե Աստծու կողմից իջեցված նվեր է Հայաստանին: Եվ եթե հրաժարվենք նրանով նախատեսված պարտավորությունների կատարումից, ապա գինը կլինի Հայաստանի հայաթափումը: Նաև սուրբ տեղը, ինչպես ասում են դատարկ չի մնում. անմիջապես արդեն կզգանք արտաքին այլ ուժերի, մասնավորապես՝ ռուսական ներկայությունը՝ իր բոլոր հետևանքներով:

– Լինելո՞ւ են վերահսկողական լծակներ:

– Անշուշտ դրանք կան: Եվ պարտավորությունները չկատարելու դեպքում պարզապես բարեփոխումները կարգելափակվեն հենց Եվրոպական Միության կողմից:
Մի բան էլ՝ ժամանակի ընթացքում, երբ համակարգը սկսի առավել ազատական դառնալ, հանդես կգան արդեն շատ ավելի ազդեցիկ նոր դերակատարներ՝ քաղաքացիական հասարակությունից, բիզնես շրջանակներից, որոնք արդեն խաղացող կլինեն հենց ներսից: Եվ ցանկանան, թե չցանկանան, համակարգը բացվելու է: Այդպես է եղել բոլոր երկրներում:

– Այսինքն՝ մեր երկրում, նրա բոլոր համակարգերում, թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական, նաև՝ այլ ոլորտներում, կարող են լինել որակական փոփոխություննե՞ր:

– Կարծում եմ, որ այս պահին նման հույսեր փայփայելու հիմքեր տալիս է համաձայնագիրը: Այլ բան է, թե արտաքին տարբեր դերակատարներ ինչպե՞ս կփորձեն ձախողել գործընթացը: Ի վերջո Հայաստանը, ցավոք սրտի, ԵՏՄ–ի անդամ է: Եվ այն, ինչ կատարվելու է Հայաստանի հետ, կարելի է համարել պատմական էքսպերիմենտ: Որովհետև քաղաքական համակարգի արդիականացման առումով այլ վեկտոր կունենա, երբ տնտեսական իշխանության մի լուրջ մաս պատվիրակված է ԵՏՄ–ին:
Եվ թե այս երկու համակարգերը, որոնք փաստացի առճակատման մեջ են, ինչպե՞ս կվարվեն այս պարագայում կամ նրանց միջև եղած կոնֆլիկտն ինչպե՞ս կպրոյեկտվի մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի վրա, որևէ փորձագետ ի զորու չէ կանխատեսել:
Բայց մի բան պարզ է, որ Հայաստանը շանս ունի բարելավել և իր անվտանգային միջավայրը, և իրականացնել արմատական լուրջ բարեփոխումներ: Եթե, իհարկե, ֆորսմաժորներ չլինեն:

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Բարսելոնայի մրցաշարում Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Հայաստանը կդառնա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կատալոնիա. ո՛չ ինքնավարություն, ո՛չ՝ հանրապետություն Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Եթե հստակ քայլեր չլինեն, կրկին գործադուլ և դասադուլ կանեն. Վ. Պետրոսյանի անվան դպրոցը պատասխանի է սպասում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan