Երևան, 15.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել



Հոկտեմբերի 16–ին տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին հանդիպման մասին՝ ընդգծելով, որ նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու և շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Ազատամարտիկ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի կարծիքով՝ Սարգսյան–Ալիև հանդիպումը բանակցային գործընթացում նոր սկիզբ չի կարող հանդիսանալ:

«Սա հերթական հանդիպումներից մեկն է, որը օրակարգի նման անցնում է: Բայց կոնտակտային առաջընթաց կարելի է գրանցել: Կողմերի միջև կոնտակտ եղավ, ինչը դրական է թե՛ մեր և թե՛ Ադրբեջանի համար: Բայց ի վերջո բանակցային գործընթացը պետք է համահունչ լինի իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, և մենք վիճելի հարց չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Բայց Ադրբեջանն Արցախի ինքնորոշման իրավունքին ագրեսիայով է պատասխանել, եղել է պատերազմ և պատերազմի արդյունքում գծվել են նոր սահմաններ: Նոր իրադրություն է ստեղծվել, և Արցախը դարձել է մի տարածք, որն ունի իր ամբողջականությունը: Իսկ Արցախի տարածքային ամբողջականությանը կպչողը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է պատժվի և կպատժվի: Բանակցությունը պետք է լինի հենց այդ գաղափարի շուրջ, ինչը տեղի չի ունենում: Եթե տեղի չի ունենում՝ լինելու է կոնֆլիկտ: Կոնֆլիկտը հարթելու համար հանդիպումներն, իհարկե, դրական են, բայց չգիտենք, թե ամեն հանդիպում կարո՞ղ է արդյոք մեծ նշանակություն ունենալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը:

Անդրադառնալով մասնավորապես շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ պայմանավորվածությանը և հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է արդյոք այդ ճանապարհով գնալ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ադրբեջանը տոտալիտար երկիր է և իր ժողովրդին կարողանում է զսպել, լռեցնել միայն այն խոսքերով, թե շուտով Արցախի ոչ միայն «վիճելի» տարածքները, այլև Ղարաբաղն ու Զանգեզուրը հետ կբերի: Իլհամ Ալիևը այդ խաբեության վրա է հյուսել իր կառավարությունը և այդպես էլ պետք է շարունակի: Ալիևը հենց իր ասածների ու թեզերի ձեռքն է կրակն ընկել: Ալիևն այլ ընտրություն չունի, հենց սկսեց մեղմել՝ երերուն վիճակում կհայտնվի: Այլ հարց է, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է հասկանա, որ կոնֆլիկտով ու պատերազմով հարցերը չեն լուծվում: Եթե կոնֆլիկտ ու պատերազմ է, ապա հարցերը կարող են լուծվել ի վնաս իրենց՝ եղածն էլ կարող են կորցնել»:

Ինչ վերաբերում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին ու այն հանգամանքին, որ դրանց շուրջ որևէ խոսք չգնաց վերջին հանդիպման ժամանակ, Վահան Բադասյանը նշեց. «Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերած պայմանավորվածությունները չիրականացան, որովհետև Ադրբեջանը կրակեց և միշտ կրակում է: Վերջերս չի կրակում միայն այն պատճառով, որ հայկական կողմը սկսել է համարժեք պատասխան տալ: Պայմանավորվածությունները կատարելու դեպքում սարքավորումներ պետք է տեղադրվեին, որոնց միջոցով պետք է դիտարկվեր՝ ով է սկսողը, բայց դա չարվեց: Ադրբեջանը դեմ էր, որովհետև պայմանավորվածությունների իրականացումը իրեն էր դեմ, որովհետև ինքն էր նախահարձակն ու դիվերսիոն փորձերի հեղինակը: Կարելի է նաև ասել, որ այդ պայմանավորվածությունները ի չիք են դարձել»:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan