Երևան, 17.Հունվար.2018,
--
:
--
,
ԿԲ խորհուրդն արձանագրել է՝ առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը Սերբիան Իվանովիչի սպանության պատճառով դադարեցնում Է Կոսովոյի հետ երկխոսությունը ԵՄ-ում Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին» Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նույնիսկ խորհրդային ժամանակների կարգավիճակը Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար» ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին

Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները


Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում» նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Այդ հանգամանքը հանրային լուրջ քննարկման և անգամ քննադատության առարկա դարձավ:
«Երբ մենք փակենք ատոմակայանը, այդ օրը կլինի հայ ժողովրդի ավարտը: Մեծ կորուստներ կունենանք: Քարե դար կընկնենք, ինչպես ժամանակին մոմով էինք ապրում»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում մտահոգություն հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Վերջինիս համոզմամբ՝ ատոմակայանի փակման դեպքում մեր տնտեսությունը լուրջ հարված կստանա: Իսկ ատոմակայանն այժմ ցանցերին է տալիս Հայաստանում սպառվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը՝ ջերմաէլեկտրակայաններից մոտ 3–4 անգամ ավելի էժան գնով:

«ԵՄ–ն պահանջում է փակել ատոմակայանը: Արդեն 3–րդ ուլտիմատումն են տվել մեզ: Դա մեր պետությանը ոչնչացնելու տարբերակ է: Սարսափելի է: էներգետիկան տնտեսության հիմքն է, իսկ Աստված մեզ դա տվել է: Մենք ամբողջ տարածաշրջանում ունենք բացառիկ առավելություն՝ դա մեր ատոմակայանն է: Մեզ ասում են՝ կարելի է և ապրել առանց դրա: Եթե ատոմակայանից զրկվենք, ի՞նչ կմնա մեր պետությունում»,– հարց բարձրացրեց Պողոսյանը:

Ատոմակայանի փոխարեն հնարավոր է կառուցվեն արևային կայաններ: Էներգիայի այլընտրանքային տարբերակների կիրառումը «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահը հեքիաթի ժանրից է համարում:

«Արևը, քամին չեն կարող փոխարինել ատոմակայանի տված հսկայական էներգիային: Հայաստանը ժամանակին արտադրել է 15,5 միլիարդ կվտ ժամ էլեկտրաէներգիա, հիմա մենք արտադրում ենք 5,5–6 միլիարդ կվտ. ժամ էլեկտրաէներգիա, որի 40%–ն ատոմակայանն է տալիս»,– ներկայացրեց մեր զրուցակիցը:

Չնայած ատոմակայանի ունեցած դրական ազղեցությանը՝ նա նաև խնդիրների մասին է բարձրաձայնում: Այսօր ատոմակայանի ամեն մի էներգաբլոկի վերանորոգումը բարձրացնում է վտանգի աստիճանը: Միակ փրկությունն Արմեն Պողոսյանը շտապ կերպով նոր ատոմակայան կառուցելն է համարում:

«Մեր ատոմակայանի վերջին տարին 2004 թվականն էր, բայց այն շարունակում է կարկատելով աշխատել: Ֆրանսիայի նախագահը 2012 թվականին առաջարկել է իր միջոցներով կառուցել ատոմակայան, այնուհետև ՌԴ–ն առաջարկեց կեսը վճարել: Մենք դա չարեցինք: Հիմա այդ գործը ձգձգվում է, որովհետև մենք չունենք տնտեսական զարգացման գիծ»,– ասաց Պողոսյանն ու առաջարկեց շարունակել գործարկել ատոմակայանը, մինչ նորի կառուցումը:

Նա ևս մեկ մտահոգություն հայտնեց՝ Մեծամորի ատոմակայանի անխուսափելի փակումը ցանկացած սցենարով կհանգեցնի էլեկտրական էներգիայի սակագնի ավելացմանը՝ դրանից բխող հետևանքներով:

Իսկ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով ատոմակայանի փակմանն, ասել է՝ նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ: Նա վստահեցրել է, որ սա ոչ թե քաղաքական, այլ զուտ տնտեսական խնդիր է:

Հիշեցնենք, 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Հայաստանում կառուցվելու է նոր ատոմակայան:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Amazon-ում The Cranberries-ի ալբոմի վաճառքներն ավելացել են 900000 տոկոսով ԿԲ խորհուրդն արձանագրել է՝ առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը Լոնդոնում բացվել Է ԱՄՆ-ի դեսպանության՝ Թրամփի կողմից քննադատված նոր շենքը Սերբիան Իվանովիչի սպանության պատճառով դադարեցնում Է Կոսովոյի հետ երկխոսությունը ԵՄ-ում Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են» Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար» Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու «Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին» Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նույնիսկ խորհրդային ժամանակների կարգավիճակը Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար» ՊՆ–ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է» Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տուր, 70%–ն էլ կառավարությունը քեզ տոկոսով կտա Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժեշտության մասին Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են Օզուրգեթիում ավազակային հարձակումից տուժած հայ գործարարը դուրս է գրվել հիվանդանոցից Մխիթարյանի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կապված չեն Մոուրինյոյի հետ. Ռայոլա Նախագահը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Sky Sports. Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Որևէ ընկերություն ուղևորավարձի թանկացման հայտով չի դիմել Երևանի քաղաքապետարան և Տրանսպորտի նախարարություն Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan