Երևան, 19.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են

Թեղուտից մինչև Ամուլսար. Ամերիկյան համալսարանի միակողմանի մոտեցումը



Հոկտեմբերի 16–ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) նախատեսված էր «Ժամանակակից հանքարդյունաբերական պրակտիկան և «զրո վնասից անդին» գործիքը» միջոցառումը, որը, սակայն, տեղի չունեցավ: Facebook սոցիալական ցանցում բացված հրավերը ևս փակվեց:

Հատկանշական էր, որ ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով բացասական գնահատական էր տվել միջոցառմանը, որի հիմնական բանախոսը Աարոն Ստեյսն էր, Yamana Gold Corporation ընկերության առողջապահության, անվտանգության և կայուն զարգացման հարցերով տնօրենը` «Lydian International»–ի հետ համատեղ համագործակցությամբ: Ինչպես հայտնի է՝ «Lydian International»–ը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, որի էկոլոգիական հնարավոր վտանգների մասին բազմիցս է խոսվել:

ՀԱՀ–ի «Հակոբյան բնապահպանական կենտրոնի» համակարգողը շահագրգիռ հասարակական կազմակերպություններին և նախաձեռնություններին ուղղված նամակ է հղել` նշելով, որ միջոցառումը տեղի չի ունեցել բանախոսի անհասանելիության պատճառով: բացի այդ ընդգծել է, որ «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնը նամակում շարունակում է հավատարիմ մնալ բազմակողմ փոխգործակցությանը, որը ներառում է բիզնես, կառավարություն և քաղաքացիական հասարակություն: «Մենք նաև հավատարիմ ենք բաց և քաղաքացիական երկխոսությանն ու քննարկումներին` կապված Հայաստանում և ողջ աշխարհում օգտակար հանածոների պատասխանատու արդյունաբերության հետ»,–նշված է եղել նամակում:

ՀԲՃ անդամ, բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով` միջոցառմանը պետք է ելույթ ունենար մի անձ, ով «Lydian International»–ի գլխավոր խորհրդի աշխատակիցներից մեկի գործընկներն է. «Բացի այդ, նա աշխատել է Համաշխարհային բանկի (ՀԲ) միջազգային ֆինանսական կորպորացիայիում, որը երկար տարիներ եղել է «Lydian International»–ի բաժնետերերից և ֆինանսավորողներից մեկը: Ի դեպ` 2017 թ. կառույցը դուրս է եկել ծրագրից` վաճառելով իր բոլոր բաժնեմասերը: Այսինքն` Աարոն Ստեյսը շահագրգիռ կողմ է և այդ կապն ակնհայտ է»:

Լևոն Գալստյանն ընդգծեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ համալսարանը նման միջոցառում է կազմակերպում:
«Մոտ մեկ ու կես տարի առաջ համալսարանի տարածքում ՀԲ–ն միջոցառում էր կազմակերպել, որի ժամանակ գլխավոր գաղափարախոսությունը կրկին չակերտավոր պատասխանատու հանքարդյունաբերությունն էր, կորպորատիվ պատասխանատվությունը, հանքարդյունաբերողների բարի կամքը: Այդ գաղափարախոսությունը միջազգային կառույցներինն է` հատկապես ՀԲ–ինը: Քանի որ ՀԱՀ–ն մասնակից է ՀԲ–ի բոլոր ծրագրերին, այն ամեն կերպ պետք է աջակցի բանկի այդ գաղափարախոսությանը: Վերոնշյալ միջոցառումը «Lydian»–ի աջակցությամբ էր կազմակերպվում, ինչը խոսում է այն մասին, որ միջոցառման PR–ի գլխավոր օբյեկտը ևս այդ ընկերությունն էր լինելու»,– «Փաստ»–ի հետ զրույցում նշեց բնապահպանը:

Նա շեշտեց, որ ՀԱՀ–ը գիտակրթական հիմնարկ է, որի գլխավոր պարտականությունը օբյեկտիվ, գիտական ու բազմակողմանի գիտելիքներ տալն է. «Մինչև բաց նամակը, մենք հարցադրում էինք արել՝ ինչո՞ւ հանկարծ ՀԱՀ–ը որոշեց այդ միջոցառումն անցկացնել, երբ արդեն երկու ամիս է` կա միջազգային անկախ փորձագետների եզրակացությունն ու գնահատականը Ամուլսարի ծրագրի մասին: Իսկ այդ եզրակացության մասին համալսարանը ոչ կարծիք է հայտնել, ոչ էլ ցանկություն է ունեցել միջոցառում կազմակերպել: Այստեղ միակողմանի մոտեցումն ակնհայտ է: Այդ պատճառով էլ որոշեցինք նաև բաց նամակով դիմել թե՛ համալսարանին, և թե՛ ուսանողությանը: Դիմեցինք, որ հասկանան, թե ինչ ուղղվածություն կա այդ գործընթացի մեջ և իրենք` որպես ՀՀ քաղաքացիներ, համապատասխան եզրակացություններ անեն»:
Լևոն Գալստյանը դժվարացավ պատասխանել` արդյո՞ք բաց նամակի ու ստեղծված աղմուկի շնորհիվ է, որ միջոցառումը չկայացավ:

«Մենք չենք կարող ասել՝ իրականում դա էր պատճառը, թե իսկապես տեխնիկական խնդիրներ են եղել: Բայց մինչև նամակը գրելը սոցցանցերում բավականին մեծ արձագանքներ եղան, մարդիկ սկսեցին ՀԱՀ–ի պաշտոնական էջում համալսարանի ռեյտինգը «1» գնահատել՝ շեշտելով այդ միջոցառումը, Ամուլսարի ու «Lydian International» հանգամանքը: Չեմ կարող ասել, թե դա կարող էր ազդել համալսարանում որոշումներ կայացնողների վրա, բայց հարցն այն է, որ, այո՛, հանրային ճիշտ ներկայացրած փաստարկները կարող են որոշակի արդյունքներ ունենալ: Թե գիտական հիմնարկի, և թե պետական մարմնի դեպքում կուզենայինք, որ ցանկացած որոշում կայացնելիս կշռադատեն իրենց գործունեությունը: Եկեք նաև հիշենք, որ ժամանակին ՀԱՀ–ը հրաժարվեց դահլիճ տրամադրել Թեղուտի հարցի քննարկման համար: Համալսարանը ակնհայտ որոշակի ուղղվածություն ունի»,– հավելեց նա:

Նշենք, որ դեռ հոկտեմբերի 16–ից փորձում էինք ստանալ նաև ՀԱՀ–ի պարզաբանումը: Հետաքրքրական էր իմանալ նաև միակողմանի ուղղվածության մեղադրանքների վերաբերյալ ՀԱՀ–ի դիրքորոշումը: ՀԱՀ–ի «Հակոբյան բնապահպանական կենտրոնից» մեզ հայտնեցին, որ պարզաբանում պետք է ստանանք համալսարանից: ՀԱՀ կատարած մեր զանգերը, սակայն, անպատասխան մնացին:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Բարսելոնայի մրցաշարում Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Հայաստանը կդառնա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կատալոնիա. ո՛չ ինքնավարություն, ո՛չ՝ հանրապետություն Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Եթե հստակ քայլեր չլինեն, կրկին գործադուլ և դասադուլ կանեն. Վ. Պետրոսյանի անվան դպրոցը պատասխանի է սպասում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan