Երևան, 19.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են

Գևորգ Մելիքյան. «Համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունների ճանապարհային քարտեզն է»



Հոկտեմբերի 13–ին հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև նոյեմբերին ստորագրվելիք՝ Հայաստանի և Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Մասնավորապես նշվել է, որ համաձայնագրի նպատակներն են ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա: Նպատակների թվում է նաև ԵՄ քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին ՀՀ մասնակցության բարձրացումը:

Անդրադառնալով հրապարակված համաձայնագրին ու հարցին, թե այն կարո՞ղ է լուրջ համագործակցության սկիզբ դառնալ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը նշեց, որ համագործակցությունը սկսվել է 1991 թվականից:

«Դեռ 1991 թ. Հայաստանը սկսեց իր համագործակցությունը եվրոպական երկրների հետ: Այդ ժամանակներից սկսած Հայաստանը շարունակում է իր քայլերը: Այս համաձայնագիրը բյուրեղացնում է անկախության տարիներից սկսած այդ ամբողջ համագործակցության տեսակներն ու բերում մի փաստաթղթի մեջ: Համաձայնագիրը որոշակի առումով Հայաստանի և Եվրամիության այն հարաբերությունների ճանապարհային քարտեզն է, որը գծվում է երկու կողմերի միջև:

Բայց կողմերը փաստաթղթի իրականացումից մեծապես օգտվելու են միայն մի պայմանով՝ եթե կողմերը, մասնավորապես՝ հայկական կողմը, կիրառի այդ կետերը: Համաձայնագիրը ցույց է տալիս այն քայլերը, որոնցով պետք է առաջնորդվեն: Եվ, բնականաբար, այն շատ հավակնոտ ու շատ դրական ծրագիր է ՀՀ համար»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գևորգ Մելիքյանը:

Համաձայնագիրը հաճախ դիտարկվում է ԵՏՄ անդամակցության համատեքստում: Վերլուծական շրջանակներում նշում են, թե Հայաստանը չի կարող «և–և» տարբերակն ընտրել: Նշված դիտարկմանն ու հարցին, թե հնարավո՞ր է ԵՏՄ անդամ լինել, և միաժամանակ գնալ ԵՄ ճանապարհով, Գևորգ Մելիքյանը նշեց, որ հարցի մեջ պետք է ճշտում մտցնել:

«Հայաստանը ԵՏՄ անդամ է՝ վերջակետ: Մնացած հարաբերությունների պարագայում Հայաստանը ոչ թե «և–և»–ի քաղաքականություն է վարում, այլ ԵՏՄ անդամ երկրի քաղաքականություն՝ այլ կառույցների հետ: Դա ոչ «և–և» է, ոչ էլ՝ «կամ–կամ»: Սա նշանակում է, որ ՀՀ–ն, դառնալով ԵՏՄ անդամ, այլ կառույցների հետ իր հարաբերությունները շարունակել է այն ծավալով, որը չի խանգարում իր անդամակցությանը ԵՏՄ–ին և այդ միության սահմաններում ստանձնած պարտավորություններին»,–ասաց նա:

Հարցին, թե համաձայնագրում քաղաքակա՞ն, թե տնտեսական բաղադրիչն է ավելի ընդգծված, Գևորգ Մելիքյանը պատասխանեց. «Տնտեսական բաղադրիչը գրեթե բացակայում է: Այն քաղաքական փաստաթուղթ է և ՀՀ–ԵՄ ասոցացման համաձայնագրից տարբերվում է նրանով, որ չունի առևտրային հատված: Այն շատ թույլ է արտահայտված, որովհետև Հայաստանը ԵՏՄ–ի մեջ է և այլևս իր առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորվում են այդ կառույցի պրիզմայի միջով: Այս փաստաթուղթն ունի քաղաքական բաղադրիչ, որը, բնական է, գերակշռող է: Պատճառն այն է, որ համաձայնագրից հանվել է այն ամբողջ հատվածը, որը վերաբերում էր ազատ ու համապարփակ առևտրին»:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Բարսելոնայի մրցաշարում Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Հայաստանը կդառնա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կատալոնիա. ո՛չ ինքնավարություն, ո՛չ՝ հանրապետություն Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Եթե հստակ քայլեր չլինեն, կրկին գործադուլ և դասադուլ կանեն. Վ. Պետրոսյանի անվան դպրոցը պատասխանի է սպասում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan