Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

«Պարենի ինքնաբավության խնդիրը դեռ լուծված չէ»


Հարզազրույց ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ Գառնիկ Պետրոսյանի հետ

Հոկտեմբերի 16–ը Պարենի համաշխարհային օրն է։ Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%–ը 2010 թվականից ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ:
Այդ մասին է վկայում կառավարության և ՄԱԿ–ի գործակալությունների «Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը» (ՊԱԽՍԱՎ) զեկույցը:

Բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունեցող երեխաների մեծ թվի: 5 տարեկանից փոքր երեխաների 19%–ը թերաճ են:

2016 թ.–ի համեմատ՝ 2017–ին սննդի ծայրահեղ պակաս ունեցողների թիվն ավելացել է 28 միլիոնով՝ հասնելով 1,2 միլիարդի։

– Պարոն Պետրոսյան, Արդյո՞ք մեր երկրում պարենի ինքնաբավության խնդիր կա, որովհետև հայ սպառողը հաճախ օգտագործում է ներկրված գյուղմթերք:

– Պետք է նշել, որ վերջին 15–20 տարիների ընթացքում կառավարության և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ լուրջ քայլեր են իրականացվել պարենային ապահովության և անվտանգության ուղղությամբ: Մենք մի շարք ապրանքների մասով ինքնաբավ ենք: Կարողանում ենք ոչ միայն մեր ներքին սպառումն ապահովել, այլև՝ զգալի քանակությամբ առանձին մթերքներ արտահանել: Կորիզավոր պտղատեսակների մասով ինքնաբավ ենք: Խնձորի որոշ տեսակներ արդեն վերջին տարիներին արտահանում ենք, իհարկե, որոշ եվրոպական սորտեր գրավչություն ունեն մեր շուկայում և որոշակի քանակություն ներմուծվում է հատկապես ձմռան ամիսներին: Խաղողի պահանջարկը 100 տոկոսով բավարար է և որոշակի քանակություններ արտահանվում են: Խաղողագործության ոլորտում հսկայական ներուժ ունենք: Արդեն 20 տարուց ավելի մեր հանրապետությունում ամբողջությամբ լուծվել է կարտոֆիլի՝ ինքնաբավության խնդիրը: Կարտոֆիլն այսօր երկրորդ հացն է, որը մեծ քանակությամբ սպառվում է հատկապես անապահով ընտանիքներում: Շատ լուրջ քանակություններ մենք այսօր արտահանելու հնարավորություն ունենք: Ցավոք, արտահանման դժվարությունների, մեր հարևան երկրներում բարձր բերքի, ինչպես նաև ներկրումների պատճառով տեղական շուկայում լճացում է առաջանում: Որպեսզի արտադրողը չկանգնի լուրջ խնդրի առաջ կարևոր է, որ կարտոֆիլի վերամշակման մասով որոշակի ծրագրեր իրականացվեն և պետական մակարդակով գնումներ կատարվի: Մեզ համար բոլոր ժամանակներում պարենային հացահատիկի ինքնաբավության խնդիր է եղել: Կան ռեսուրսներ, որով կարելի է ինքնաբավության մակարդակը բարձրացնել: Կարելի է չօգտագործվող հողատարածքները շրջանառության մեջ դնելով հացահատիկի արտադրությունն ավելացնել:

– Անասնապահության ոլորտը գրեթե բարձիթողի վիճակում է: Այստեղ մսամթերքի արտադրությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Անասնապահության ոլորտում միշտ էլ խնդիրներ ենք ունեցել՝ հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների մասով: Ոչխարի միսն ինքնաբավության մակարդակի է հասնում: Շատ մեծ ռեսուրսներ կան այստեղ, որոնք պետք է գործի դրվեն: Արոտավայրերի 40%–ն է այսօր օգտագործվում: Համաշխարհային բանկի աջակցությամբ ծրագրեր իրականցվել են՝ արոտօգտագործողների ընկերություն է ստեղծվել, բայց դեռ անելիքներ շատ կան:

– Ստացվում է, որ պարենի որոշ տեսակների արտադրությամբ ինքնաբավ ենք: Սակայն, այսօր շուկայում թանկացումներ են:

– Անասնապահական մթերքների մասով ասեմ, որ այս տարվա ընթացքում արտահանման ծավալներն ավելացել են: Սա, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ գների վրա: Գրանցված երաշտը նույնպես այստեղ իր էական ազդեցությունն է ունենում: Դրսից անասնապահական մթերքների ներկրման կրճատում կա, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել տեղական արտադրանքի պահանջարկի վրա:

– Խոսվում է նաև տեղական արտադրության պարենի որակի խնդիրների մասին: Արդյո՞ք պարենի անվտանգության մասով խնդիրներ կան:

– Մենք սորտերի խնդիրներ չունենք: Նշեմ նաև, որ տեղական սերմերի արտադրության ուղղությամբ լուրջ խնդիրներ ունենք անելու: Քայլեր այս ուղղությամբ արվում են, չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի՞, թե՝ ոչ: Սերմնաբուծության ոլորտում կարևոր բաց կա՝ հատկապես հացահատիկաընդեղենի՝ ոսպի, ոլոռի արտադրության ուղղությամբ: Հնդկաձավարի մշակության ուղղությամբ քայլեր կան՝ արտադրությունն արդեն հիմնվել է: Ես չեմ տեսնում, որ մեր երկրում կարող է առաջիկա տարիներին ոսպի, սիսեռի արտադրությունը զարգանա: Տարեկան միայն 5000 տոննա հատիկաընդեղեն ենք ներմուծում:

– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել:

– Մեզ մոտ շատ կարևոր է ինտենսիվության մակարդակի բարձրացումը՝ պետք է բարձրացնել բերքատվության ցուցանիշը, կրճատել ծախսերը, որպեսզի և՛ գյուղացին կարողանա շահույթ ստանալ, և՛ ապառողի համար գները հասանելի լինեն:

Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ալկոհոլի գործածումը՝ քաղցկեղի պատճառ Պուտինի գործունեության հավանության վարկանիշը գերազանցել Է 80 տոկոսը «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա». ուղիղ հեռարձակում Շառլ Ազնավուրին հիվանդանոց են տեղափոխել Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Իռլանդացի գիտնականները մենինգիտի հայտնաբերման Էքսպրես-թեստ են ստեղծել Հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ. նախագահը խորհրդակցություններ է անցկացրել Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Սթափվե՛ք, տղե՛րք. ՀՀ ոստիկանապետի ուղերձը ՀՀ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցում է անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին Եվրոպայի՝ 16-ից ցածր տարիքի բնակիչներին կարգելեն օգտվել WhatsApp-ից Հայ մարզիկը Ստամբուլում դարձել է կարատեի WSF վարկածով աշխարհի չեմպիոն «Ելքը» կողմնորոշվել է վարչապետի թեկնածուի հարցում, սակայն անհրաժեշտ ձայների հարցը մնում է անորոշ Կարեն Կարապետյանը ևս հերքում է իր հրաժարականի լուրերը Արթուր Աբրահամը նախապատրաստվում է առաջիկա մենամարտին Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ՌԴ-ն Հայաստանում մոտ ապագայում կոնսենսուսային լուծման հույս ունի. Պեսկով Տավուշի մարզի Կողբ համայնքի ավագանին միացավ համաժողովրդական շարժմանը ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան Քաղտեխնոլոգը Հայաստանում ստարտային դիրքավորման գործընթաց է տեսնում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan