Երևան, 17.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Այլընտրանքային ծառայությունն ու զինվորի տված պարտքը հայրենիքին



Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ որոշում է հրապարակել, որի համաձայն պետության բյուջեից պետք է 12 հազարական եվրո փոխանցվի «Եհովայի վկաներ» կազմակերպության չորս անդամների։ Նրանք երկու տարի բանտում են անցկացրել, քանի որ հրաժարվել են ծառայել բանակում։ Նրանք չեն ցանկացել նաև այլընտրանքային ծառայության անցնել՝ պատճառաբանելով, որ այն քաղաքացիական բնույթ չի կրում և վերահսկվում է զինվորականների կողմից։

Քաղաքացիներն ազատ են արձակվել 2013 թ. համաներումից հետո։ Նույն թվականին փոփոխությունների է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը։
Իրավաբան Արա Ղազարյանի խոսքով՝ վճիռը վերաբերում է «Այլընտրանքային ծառայության մասին» նախկին օրենքին, որտեղ այլընտրանքային զինվորական ծառայությունը բաժանված չէր երկու մասի:

«Այսօրվա օրենքով այլընտրանքային ծառայությունը երկու բաղկացուցիչ մաս ունի՝ կամ քաղաքացիական, կամ զինվորական: Իսկ այս գործի ժամանակ միայն այլընտրանքային զինվորական ծառայությունն էր: Իրենք շարունակում էին կրել զինվորական հագուստ: Այն քաղաքացիական հաստատություններում, որտեղ ծառայություն էին իրականացնում, պարբերաբար ստուգումներ էին անցկացնում, պատժի տարրեր ևս կային: Բացի այդ, վերահսկվում էին ռազմական հաստատությունների կողմից: Այն ժամանակ բողոքում էին, որ թեև այլընտրանքային է անունը, այն բնույթով զինվորական է»,– ընդգծեց իրավաբանը:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն էլ նշեց, թե առհասարակ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի հետ համաձայն չէ:


«Հիմա կրոնական ուղղվածության քաղաքացին կարող է ասել՝ չեմ ուզում ոչինչ անել: Մի էլ արա, բայց գնա քո պարտքերը տուր: Պատասխանատվություն կամ որևէ պատժամիջոց պետք է լինի: Եթե մարդը այլընտրանքային ծառայությունից էլ է հրաժարվում, էլ ի՞նչ անես այդ մարդուն: Իմ երեխան պետք է գնա, իր ծնողին պաշտպանի, իրենք չէ՞: Չես ուզում զենք վերցնես՝ բահը վերցրու և առաջնագիծը փորի կամ տարիքով մարդկանց խնամիր: Մեր տղաներն իրենց պրոֆեսիոնալ ունակություններն են թուլացնում, ուսումից են հետ ընկնում, որովհետև հայրենիքը պաշտպանելն իրենց պարտքն է: Այլընտրանքային ծառայությունն էլ իրենց պարտականությունն է: Իհարկե, ցածր են վարձատրում ու ցանկացողներ գրեթե չկան, բայց շեշտում եմ՝ դա էլ իրենց պարտականությունն է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վովա Վարդանովը:

Ռազմական փորձագետը Շվեյցարիայի օրինակը բերեց, որտեղ ծառայությունից խուսափելու համար շատ խիստ պատիժներ են սահմանված. «Շվեյցարիայում զինվորական ծառայությունից խուսափելու համար կարող են նույնիսկ քաղաքացիությունից զրկել: Այդ երկրում կարող են ազատազրկման ենթարկել ոչ թե երկու տարով ծառայությունից խուսափելու, այլ հինգ օրով հավաքների չներկայանալու համար: Իսկ հավաքներին չմասնակցողները ամբողջ կյանքում տուգանք են մուծում: Այդ պատիժները վերաբերում են Շվեյցարիայի ցանկացած քաղաքացու: Չես ուզում ծառայել՝ մուծվում ես, չես մուծվում՝ նստում ես: Ի դեպ՝ այնտեղ մինչև 50 տարեկանը լրանալը պարտադիր կանչում են հավաքների»:

Արա Ղազարյանի խոսքով էլ՝ ներկայի օրենքը բարեփոխված է և եվրոպական մարմիններն արդեն իսկ դրական կարծիքներ են տվել:
«Սա այն վճիռներից է, որն ուշացումով է հասնում: Մինչև ՄԻԵԴ–ի վճիռը՝ այդ համակարգային խնդիրը տեղում արդեն լուծվել էր»,– ասաց իրավաբանը՝ հավելելով, որ ներկայի օրենքն այն է, ինչ ՄԻԵԴ–ը կցանկանար տեսնել:

Դիտարկմանը, թե ՄԻԵԴ–ի դրական գնահատականին զուգահեռ մեր հասարակության մեջ օրենքի մասին բացասական կարծիք կա՝ որևէ պատիժ, այնուամենայնիվ, պետք է լինի, Արա Ղազարյանն արձագանքեց. «Եթե այլընտրանքային զինվորական ծառայություն է, այո, կարգապահական բնույթի ոչ թե պատիժ, այլ տույժ պետք է լինի: Քաղաքացիականի դեպքում արդեն անիմաստ է տույժ սահմանել, որովհետև այդ դեպքում նա արդեն կատարում է քաղաքացիական այլընտրանքային ծառայություն: ՄԻԵԴ–ի համար կարևորը աշխատանքի բնույթն է, վերահսկող մարմիններն են, և կարևորը՝ կողքից ինչ տպավորություն է թողնում: Հիմա ներկայի օրենքն այդ այլընտրանքը տալիս է: Այսինքն՝ այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը չի վերահսկվում ռազմական հաստատությունների կողմից, դրա համար էլ հայտարարվել է, որ այն համապատասխանում է եվրոպական չափանիշներին: ՄԻԵԴ–ը նշում է, որ այլընտրանքային զինվորական ծառայությունը քաղաքացիական բնույթի պետք է լինի: Այն չպետք է ոչ նախականխող և ոչ էլ պատժող լինի»:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ


loading...
Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից Շահեն Պետրոսյան. ««Բաց երկնքի քաղաքականությունը» բլեֆ էր». «Էստի համեցեք» սկզբունքն ու «Աէրոֆլոտ»–ի մենաշնորհը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan