Երևան, 18.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս


Երեկ մայրաքաղաքի որոշ դպրոցների և բուհերի սաներ մի քանի ժամ դասերին ներկա գտնվելուց հետո ուղարկվեցին տներ: Պատճառը՝ սպասվող քամին էր, որն, ըստ էության, բնավ Երևանի համար չէր կանխատեսվել: Այսպես, հոկտեմբերի 15–ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` երեկ օրվա երկրորդ կեսին սպասվում էր քամու ուժգնացում, և հնարավոր էր ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:

Սակայն ինչպես «Փաստին» հայտնեցին երևանաբնակ աշակերտների ու ուսանողների ծնողներ, իրենց երեխաներին դպրոցներից տուն են ուղարկել՝ նշելով, թե Երևանում մեծ փոթորիկ է սպասվում: Հասկանում եք, մարդկանց առանց որևէ հիմնավոր պատճառի ասում են, թե փոթորիկ է լինելու: Փոթորիկ, որն իրականում պարզապես ուժեղ քամի, անձրև ու ամպրոպ պիտի լիներ:

Կրթության և գիտության նախարարությունը նման ահազանգերից ու լրագրողների զանգերից հետո իր կայքում հաղորդագրություն տարածեց, որով զգուշացնում էր հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը:

Արդյունքում, դպրոցների տնօրինությունները որոշել են երեխաներին տուն ուղարկել՝ բաց թողած ժամերը հետագայում լրացնելու վստահեցմամբ: Ասել է թե՝ պահը լավագույնս օգտագործել են: Ի՞նչ կա ավելի լավ, քան թե «ահագնացող» փոթորիկի պատճառով աշխատանքից խուսափելը:

Նշենք, որ ԱԻՆ հաղորդագրության մեջ ասված էր, որ հոկտեմբերի 16–ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25–30 մ/վ արագությամբ, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ: Նախարարությունից քաղաքացիներին կոչ են արել պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում՝ հավելելով, որ Երևանում ու հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում:

ԱԻՆ մամուլի ծառայությունից «Փաստ»–ին տեղեկացրին, թե այն, ինչ տարածել են, համապատասխանում է իրականությանը, բայց խոսքը գնում է ընդամենը երեք մարզերի մասին: «Մեր հաղորդագրության մեջ Երևանի վերաբերյալ ոչինչ նշված չի եղել: Այլ հարց է, որ ով ինչպես հասկանում է, այնպես էլ մեկնաբանում է»:

ԱԻՆ աշխատակիցը նաև հաստատեց, որ իրենց կողմից ԿԳՆ–ին զգուշացում չի եղել ուսհաստատություններից երեխաներին տուն ուղարկելու վերաբերյալ: ԿԳՆ–ից նույնպես նշում են, որ իրենք երեխաներին դպրոցից տուն ուղարկելու մասին ոչինչ չեն ասել: Ընդամենը ասվել է՝ ուշադիր լինեն, որ դասերը շուտ ավարտող երեխաները շուտ տուն հասնեն, իսկ այն դպրոցներում, որտեղ դասերը տևում են ավելի երկար, ժամը 14–15–ի ընթացքում աշակերտներին պահեն շենքերի ներսում:

Նախարարությունից նաև տեղեկացրին, որ պետք է լրացուցիչ հաղորդագրություն տարածեն կայքում այս ամենի վերաբերյալ, սակայն այդ հաղորդագրությունը այդպես էլ չհայտնվեց կայքի էջում: Որպես արդարացում նշվեց, թե ԿԳՆ–ն աշխատում է ԱԻՆ–ի հետ համատեղ, և միայն վերջինների կայքում դրվելուց հետո հաղորդագրությունը կհայտնվի նաև ԿԳՆ կայքի պաշտոնական լրահոսում: Սակայն ժամերն անցնում էին, իսկ որևէ նոր պաշտոնական հաղորդագրություն չհայտնվեց ո՛չ ԱԻՆ և ո՛չ էլ ԿԳՆ կայքերում:
Հավելենք, որ ժամը 15:30–ից հետո էլ ԱԻՆ–ը սպասվող քամիների մասին իրազեկումը սկսեց տարածել նաև բջջային հեռախոսահամարներին հաղորդագրություններ ուղարկելով:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan