Երևան, 19.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են

ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով «Վեոլիա ջուրը» իրենց գլխին սարքել է



Չնայած, ՀՅԴ–ի` Պռոշյան համայնքում տեղակայված «Դրո Կանայան» կոմիտեին ջրի վարձը ժամանակին չվճարելու պատճառով «Վեոլիա ջուրը» դատի է տվել, սակայն կոմիտեից «Փաստին» հայտնեցին, որ դա ոչ թե պարտք է, այլ՝ տուգանք, քանի որ ջրաչափը փոխելուց հետո սահմանված ժամկետում ընկերությանը չեն տեղեկացրել, որ գան և ջրաչափը «պլոմբեն»:

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի տեղեկացմամբ, այս պահին դատական նիստի օրը դեռևս նշանակաված չէ, քանի որ ընկերությունը սեպտեմբերի վերջին է հայցով դիմել դատարան:

«Պարտքը վիճարկելու հարց չկա, քանի որ տեղադրված ջրաչափը գործում է: Եվ եթե ջուր են օգտագործում, ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ ընկերությունները, պետք է վճարեն: Ամեն ինչ կատարվում է օրենքի շրջանակներում և լավ կլինի, որ պատասխանող կողմը ներկա լինի դատական նիստի ժամանակ, իսկ եթե հակափաստարկներ ունի, ապա կարող է ներկայացնել»,– ասաց Մ. Սարգսյանը:

Ի դեպ, նշված պարտքը կուտակվել է այս տարվա՝ 2017–ի հունվար ամսին: ՀՅԴ «Դրո Կանայան» կոմիտեի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ կառույցի 36 հազար 125 դրամ պարտքը մարելու համար հոկտեմբերի 11–ին և 14–ին վճարել է 38 հազար 500 դրամ, որը ներառում է նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում սպառած ջրի վարձը:

«Այսինքն, 36 հազար 125 դրամ պարտքից 33 հազար 200–ն արդեն մուծել եմ: Եվ եթե դրա համար մեզ պետք է դատի տան, թող տան: Ի միջի այլոց, այդ պարտքն անիմաստ տեղն է սարքվել մեր գլխին: Հունվարին ջուրը սառել էր, զանգեցինք իրենց տեղեկացրեցինք, որ գործ ենք անելու: Մեզ ասացին՝ մեր գործն անենք, հետո իրենք կգան ու նորից ջրաչափը կպլոմբեն: Հետո էլ եկան նայեցին, ասեցին պետք է նաև ջրաչափը փոխենք ու 15 օր ժամանակ տվեցին: Դրանից հետո մեր հեռախոսներին հաղորդագրություն են ուղարկել, բայց մենք չենք տեսել, որ դա ջրաչափը պլոմբելու մասին է: Մի օր էլ եկան ու ասեցին, որ մոտ 40 հազարի տուգանք ա եկել, քանի որ ջրաչափը չենք պլոմբել: Իրենց ցույց տվեցինք, որ խողովակները սառած են ու ջուր չկա, բայց 40 հազար դրամից ավելի տուգանք գրեցին մեզ վրա ու գնացին»,– ասաց Է. Թովմասյանը:

Կոմիտեի ներկայացուցիչը նշեց նաև, որ մոտ 20 օր առաջ, կրկին զանգել են ընկերությունից և խնդրել են պարտքերը վճարել: Իրենք խոստացել են մինչև տարեվերջ այն մարել, բայց հոկտեմբերի 14–ի դրությամբ կարողացել են փակել բոլոր պարտքերը: ՀՅԴ ներկայացուցիչը վրդովված ասում էր, որ ձմռանը ջրագիծը սառած է եղել և ջուր չի եղել: Այն բացվել է միայն եղանակների տաքանալուց հետո և այդ մասին գիտեն նաև «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, բայց փաստորեն, դա նրանց չի խանգարել, որ իրենց հաշվարկներով ընկերությանը տուգանեն և պարտավորեցնեն, որ այդ գումարը վճարվի:

«Ես գնացի «Վեոլիա ջուր» ընկերության կենտրոնական գրասենյակ, որպեսզի տնօրենի հետ հարցը քննարկեմ, բայց ինձ ասացին, որ չեմ կարող հանդիպել նրա հետ: Ինչ ա, երկրի պրեզիդենտն ա, ով ա … Ուզում էի մտնեմ ու բացատրեմ, թե ինչն ինչոց է, բայց թույլ չտվեցին: Տեսա որ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենի հետ հանդիպելն անհնարին է, նոր ջրաչափ տեղադրեցի, դրանից հետո նոր ընկերությունից եկան պլոմբեցին: Բայց 40 հազարն այդպես էլ մնաց մեզ վրա, որպես պարտք: Փաստորեն, «Վեոլիա ջուրը» մեր գլխին սարքեց, խողովակը սառած վիճակում մեզ վրա այդքան պարտք գրեցին: 100 տոկոս տենց ա: Իմ մեղքը միայն նրանում է, որ ես իմ անձնական հեռախոսին եկած հաղորդագրությունը չեմ կարդացել, բայց դա չի նշանակում, որ այդքան մեծ գումար պետք է մեր վզին կապեն, այն էլ էն դեպքում, որ այդ ընթացքում ջուր չենք ունեցել»,– ասաց Է. Թովմասյանը:

ՀՅԴ Պռոշյանի մասնաճյուղի ներկայացուցիչը նշեց նաև, որ այդքան վրդովված չէր լինի, եթե որևէ կեղծիք թույլ տված լինեին, իսկ ընդամենը sms հաղորդագրությունը չկարդալու պատճառով այդքան մեծ գումար տուգանելն ազնիվ չէ:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ


loading...
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Բարսելոնայի մրցաշարում Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Հայաստանը կդառնա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կատալոնիա. ո՛չ ինքնավարություն, ո՛չ՝ հանրապետություն Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Եթե հստակ քայլեր չլինեն, կրկին գործադուլ և դասադուլ կանեն. Վ. Պետրոսյանի անվան դպրոցը պատասխանի է սպասում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan