Երևան, 19.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն Իսրայելում կմասնակցի Աբու-Գոշ փառատոնին

 


Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն այս օրերին գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու Աբու-Գոշ փառատոնին։
Երգչախումբն արդեն իսկ համերգներով հանդես է եկել Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր։

Ավետյաց երկրում համերգային շրջագայություն ունենալու հրավերը Տիգրան Հեքեքյանը ստացել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության, Իսրայելի Երգչախմբային Ֆեդերացիայի Աբու-Գոշ միջազգային փառատոնի և «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի լավ բարեկամ, իսրայելական հայտնի «Էֆրոնի» երգչախմբի հիմնադիր Մայա Շավիթի կողմից։ Եղեռնի 100-ամյակի օրերին, երբ Մայա Շավիթը Տիգրան Հեքեքյանի հրավերով գտնվում էր Հայաստանում, շփվել, աշխատել և մի շարք ելույթներ էր ունեցել «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի հետ, նա հավետ դարձավ այս խմբի ընկերն ու երկրպագուն։ Այդ օրվանից նա փոքրիկ երգիչներին անվանում էր «երգչախումբ այլ մոլորակից» և սրտում փայփայում երազանք՝ հնարավորություն ստեղծել, որ Իսրայելի երաժշտասեր հասարակությունն ու արվեստի ներկայացուցիչները ևս կարողանան առընչվել, իր խոսքերով, «խմբերգային արվեստի հայկական ֆենոմենի» հետ։

Հոկտեմբերի 5-ին մեկնարկած և առ այսօր ընթացքի մեջ գտնվող շրջագայության շրջանակներում «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» կատարմամբ հնչող դասական, հայ և արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները բուռն, ոտընկայս ծափերով են դիմավորում իսրայելական ամենատարբեր դահլիճներում և տաճարներում։

Յուրաքանչյուր ելույթ եզրափակվում է Մայա Շավիթի ոգեշունչ խոսքերով հայ ժողովրդի, Ցեղասպանության մասին նրա հիշողության, շուրջ 100 տարի մղվող պայքարի մասին, որն այս ժողովուրդն անում է նաև ծաղիկների լեզվով, իսկ առավել արդյունավետ՝ այս բարձրակարգ երգչախմբի գործունեության միջոցով։ Հույս էր հայտնում, որ իսրայելական կառավարությունը պաշտոնապես կընդունի հայոց ցեղասպանության փաստը, ինչն ամենուր հանդիսատեսն ընդունում է ջերմ ծափերով։

Ռեհովոտ քաղաքի կոնսերվատորիայի տնօրեն, քաղաքի մշակույթի բաժնի ղեկավար Ռիտա Վինոկուրի խոսքով՝ նման որակի երգչախումբ չկա Իսրայելում։ «Ոչ մի տեղ չկա։ Նման պրոֆեսիոնալիզմ, սեր՝ առ արվեստն ու երաժշտությունը, որը կատարողից փոխանցվում է հանդիսատեսին։ Համաշխարհային մակարդակի երաժիշտներ եք, և մեզ համար մեծ պատիվ էր ձեզ լսելու հնարավորությունն ունենալը։ Շնորհակալ ենք»,-ասել է նա։

Երգչախմբի սաներն  այցելել են Սուրբ երկրի խորհրդանշական ու նվիրական վայրերն, ինչպես Բեթղեհեմի Ծննդյան տաճարի՝ սրբատեղի դարձած մսուրը, որտեղ մասնակցել են Հայ եկեղեցու կողմից մատուցվող ս․ Պատարագին։ Ելույթ են  ունեցել Նազարեթի Սելեզյան տաճարում, եղել Ակկոյի հին քաղաքում, որտեղ այս օրերին մեծ թատերական փառատոն է ընթանում, Երուսաղեմի՝ հայկական ճեմարանի տարածքում, նաև՝ Սուրբ Հակոբյանց տաճարում, որտեղ ևս ծրագրվում է մասնակցություն ունենալ հոկտեմբերի 14-ի, լույս 15-ի գիշերվա Պատարագի արարողությանը։

Առջևում Աբու-Գոշ փառատոնն է, որին մասնակցում են աշխարհի լավագույն երգչախմբերն ու մենակատարները։ Այնուհետև՝ ևս երկու ազատ օր Սուրբ քաղաքում՝ Երուսաղեմում, որտեղի հայկական եկեղեցում նպատակ ունեն սուրբ Մկրտություն ստանալ երգչախմբի այն երեխաները, ովքեր մինչ այս մկրտված չեն եղել։ Թերևս՝ լավագույն եզրափակումն Ավետյաց երկիր կատարած երաժշտական ուխտագնացության համար։

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan