Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի Հայաստանի տաղավարից ադրբեջանցիները գողության փորձ են կատարել

 


Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ընթացքում ադրբեջանցիները Հայաստանի տաղավարից գողության փորձ են կատարել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ:

Հոկտեմբերի 12-ին տոնավաճառում Հայաստանի տաղավար են մտել երկու ադրբեջանցի, վերցրել գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տարել իրենց հետ:

«Մենք կարգի հրավիրելու պահանջով հետևել ենք այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցրել քարտեզներն ու վերադարձել: Անմիջապես տաղավար եմ կանչել ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցներին և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրել է և խոստացել միջոցներ ձեռնարկել»,- գրել է Տեր-Վարդանյանը նշելով, որ այդ  ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է եւ առաջիկայում կհրապարակվի:

Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում ադրբեջանցիները գրել են, թե իբր իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար և պատռել քարտեզներ: «Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար: Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին»,-նշում է ՀՀ մշակույթի փոխնախարարը:

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan